Խնդրում ենք պահպանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը. նամակ Նիկոլ Փաշինյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Խնդրում ենք պահպանել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը. նամակ Նիկոլ Փաշինյանին

19:33 25.12.2018

ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բաց նամակ է գրել, որում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Հարգելի՛ պարոն վարչապետ

Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը: Խորհրդային ժամանակներում, կապված պլանային տնտեսության թելադրած պայմանների հետ, Հայաստանում գինեգործությունը մղվեց հետին պլան:

Սակայն հետխորհրդային ժամանակներում գինեգործությունը սկզբում՝ կամաց-կամաց, իսկ ներկայումս՝ ավելի լայն թափով է զարգանում՝ գինու նվիրական երկիրն այսօր գինեգործության վերածնունդ է ապրում:

Գինեգործությունը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ, բարձր են ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրությունն ու ներդրումային հոսքերը: Տարբեր միջազգային փորձագետների կարծիքով՝ Հայաստանը գինեգործության զարգացման կարևոր տարածաշրջաններից մեկն է՝ իր բնակլիմայական պայմաններով, խաղողի տեղածին ու տեղական սորտերով, ավանդույթներով, գինեգործական հարուստ մշակույթով ու պատմությամբ: Գինու սպառումը մեր ամենօրյա կենցաղի անբաժան մասն է դարձել, ձևավորվում է գինու սպառման նոր մշակույթ, իսկ գինու տուրիզմը դեպի Հայաստան է գրավում ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների:

Գինեգործության զարգացումը, բացի տնտեսական էֆեկտից, մեր երկրին վստահաբար կբերի նաև մեծ վարկանիշ ու հեղինակություն, ինչի ապացույցը օր-օրի որակապես բարելավվող գինիները, միջազգային ամենատարբեր մրցույթներում ու մրցանակաբաշխություններում հայկական գինիների գրանցած հաջողություններն ու ստացած պարգևները, պահանջարկի ավելացումն ու արտահանման ծավալների մեծացումն են:

Եվ այս փուլում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված էին նաև պետության կողմից մեր ոլորտին ցուցաբերված աջակցությամբ ու ծրագրերով, որոնք հիմնականում իրականացվում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից: Նման կառույցի գոյությունն ինքնին շատ կարևոր ու ոգևորիչ է մեզ՝ գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար, քանի որ մեր ոլորտը մշտապես զգացել է պետություն-մասնավոր հատված երկխոսության անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը ներկայումս իրականացվում է Հիմնադրամի միջոցով:

Մեր բոլորիս նպատակն է խթանել Հայաստանում խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական՝ բարձրացնելով Հայաստանի վարկանիշը և մրցունակությունը միջազգային ասպարեզում որպես գինեգործական երկիր:

Մենք էլ, որպես գինեգործության, գինու խաղողի արտադրության, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, վերջին 2 տարիներին մեր խնդիրները պատկան մարմիններին հասցնում ենք դարձյալ հիմնադրամի միջոցով: Հիմնադրամը, հատկապես վերջին տարում, մշտապես կապ է պաշտպանում մեզ հետ, քաջատեղյակ է մեր բոլոր խնդիրներին ու հարցերին և ամենօրյա աշխատանքի միջոցով օգնում է մեզ՝ այդ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև մեզ համար դարձել է քննարկումների, համատեղ ծրագրեր իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների համար համատեղ ու համալիր լուծումներ գտնելու հարթակ:

Գինեգործության ոլորտում նախկինում եղել են համախմբման, հարցերն ու խնդիրները միասնաբար լուծելու, աշխատող ու կենսունակ կառույցներ, միություններ ու միավորումներ ստեղծելու անհաջող փորձեր: Անհաջող, քանի որ կար շահերի բախում ու ոլորտի ներկայացուցիչների միջև առկա էին տարաձայնություններ: Բայց ներկայումս այդ համախմբումն արդեն իրողություն է՝ Հիմնադրամի շնորհիվ: Այն բոլոր գործառույթները, որ ներկայումս իրականացնում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, կարևոր են, անհրաժեշտ, և չկա պետական կամ մասնավոր մեկ այլ կառույց, որն իրականացնում կամ կարող է իրականացնել այդ նույն գործառույթները:

Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ գինի արտադրողների, գինու ոլորտում գիտական և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մեզ է ներկայացնում հաշվետվություններ իրականացված, իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մեր առկա խնդիրների ու բարձրաձայնած հարցերի հիման վրա մշակում ու իրականացնում անհրաժեշտ ծրագրերը:

Հիմնադրամի և գինեգործության ոլորտի ներկայացուցիչների միջև առկա կապի ու իրականացված բազմաթիվ ծրագրերի արդյունքում՝ հայկական գինին միջազգային շուկաներում հաստատուն քայլերով ամրապնդում է իր դիրքերը: Դա են փաստում նաև գինու արտադրության և արտահանման ծավալների ավելացումը վերջին երկու տարիներին, ինչպես նաև ոլորտում արձանագրված ներդրումները:

Ցանկանում ենք առանձնացնել նաև Հիմնադրամի գործառույթները, որոնք միտված են միջազգային կառույցների հետ համագործակցությանն ու ֆինանսական միջոցների ներգրավմանը: Իսկ միջազգային լավագույն փորձի ներգրավումը գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար շատ կարևոր է, քանի որ մենք մասնակցում ենք տարբեր միջոցառումների, համտեսների, շնորհանդեսների, շփվում ենք այլ երկրների մեր գործընկերների հետ ու համոզվում, որ բոլոր այն երկրներում, որոնք գինեգործության ոլորտում աշխարհում ճանաչում ու լուրջ արդյունքներ ունեն, կան առանձնացված կառույցներ, որոնց միակ գործառույթը խաղողագործության և գինեգործության զարգացման ապահովումն է։

Հիմնադրամը մշակել ու իրականացնում է ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր: Մասնավորապես՝ «ՀՀ-ի խաղողի տնկարկների կադաստր» համակարգի ներդրումը, աշխարհագրական նշմամբ գինիների արտադրության համակարգերի ներդրումը, ֆիլոքսերա վնասատուի դեմ պայքարի համակարգը, խաղողի տեղածին ու տեղական՝ կորած համարվող սորտերի հայտնաբերման և նրանց տեխնիկական ներուժի բացահայտման ծրագիրը, խաղողագործության համար ներուժ ունեցող չօգտագործվող հողատարածքների ուսումնասիրության ծրագիրը և այլն: Տարբեր կրթական հաստատությունների հետ համատեղ Հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ պատրաստելու համար գինեգործության ոլորտի բարձրակարգ և միջին օղակի որակյալ մասնագետներ: Ընդհանրացնելով՝ Հիմնադրամն իրար է կապում ամբողջ արժեշղթայի բոլոր օղակները:

Ելնելով այս ամենից՝ ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս խիստ կարևորում ենք ՀԽԳՀ-ի կողմից իրականացվող գործառույթները, բարձր ենք գնահատում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և ընդգծում բացառապես գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացմամբ զբաղվող նման առանձին կառույցի գոյության անհրաժեշտությունը և մենք էլ հնարավորության սահմաններում պատրաստ ենք օժանդակել նման կառույցին:

Մեր կողմից հավաստիացնում ենք, որ զարգացման մի քանի տարիներից հետո հնարավոր կլինի անցնել ինքնակառավարման, սակայն ներկայումս, երբ ոլորտը գտնվում է զարգացման անցումային փուլում, խնդրում ենք ձեռնպահ մնալ պետություն-մասնավոր կապի այս հաջողված և արդյունքներով ապացուցված ձևաչափի փոփոխությունից՝ պահպանելով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Խնդիրն ավելի հանգամանալից քննարկելու համար պատրաստ ենք հանդիպել Ձեզ հետ»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

16:20 05.05.2025

Երևանում «Mercedes ML»-ը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Աշոտ Ա.-ն իր վարած «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկի 153 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է […] ...

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

16:16 05.05.2025

Հայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու […] ...

Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքին

16:11 05.05.2025

Ժնևում Լենա Նանուշյանն անդրադարձել է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքին

Ժնևում կայացած ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցում ամփոփված են վերջին տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումները, խնդիրներն ու հեռանկարները: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդես է եկել զեկույցով` նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

16:06 05.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե Հաասին՝ պաշտոնը ստանձնելու առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Լիխտենշտայնի Իշխանապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր հմուտ կառավարման ներքո Լիխտենշտայնը նոր ձեռքբերումներ կարձանագրի։ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Լիխտենշտայնի Իշխանապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր […] ...

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

16:00 05.05.2025

Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը

15:51 05.05.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի ապրիլի 28 մայիսի 4-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի ապրիլի 28-ից մայիս 4-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով և կազմել՝ 1900.57 մ (04.05.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 21 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 18 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի ապրիլի 28-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է […] ...

BACK_TO_TOP