Հայտնի է, թե ինչու է ամերիկյան դեսպանությունը ձեռք բերել սմարթֆոնների տվյալները վերծանող սարք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+27.09 oC

Հայտնի է, թե ինչու է ամերիկյան դեսպանությունը ձեռք բերել սմարթֆոնների տվյալները վերծանող սարք

14:57 26.12.2018

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 2016 թվականին պատվիրված սարքը, որ կարողանում է վերծանել նույնիսկ գաղտնաբառով պաշտպանված սմարթֆոնների մեջ եղած ինֆորմացիան, նախատեսված է եղել ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար, որին էլ ավելի ուշ տրամադրվել է։ Այս մասին հայտնի է դառնում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից։

https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156944760625421

2016 թվականի դեկտեմբերին բյուրոյի կայքում հրապարակվել է այդ սարքի մասին տեղեկատվություն։ Ըստ հրապարակման՝ դեռ 2016 թվականի հունիսին բյուրոն ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ ստացել է այդ սարքը, որը «բջջային հեռախոսների սպասարկման և բջջային հեռախոսներից տեղեկատվության արտածման նորագույն տեխնոլոգիաների լավագույն համադրությունն է»։

«Ներկայումս Փորձաքննությունների ազգային բյուրոյում «Cellebrite UFED Ultimate Touch» փորձագիտական հետազոտական համակարգով իրականացվում են հետազոտական աշխատանքներ, ինչպես ՀՀ-ում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան որոշումների հիման վրա դատական փորձաքննությունների կատարման ժամանակ, այնպես էլ պայմանագրային հիմունքներով կատարվող փորձագիտական հետազոտական աշխատանքների ժամանակ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մինչ այս, գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող Wikileaks կայքի հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այդպիսի սարք է պատվիրել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

18:30 18.06.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 19-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:30-15:30 Վայոց Ձորի մարզի Վայք համայնքում քաղաքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-13:30 Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում համայնքապետարանի հարևանությամբ։ ժամը 14:30-16:30 Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում` համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում […] ...

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

18:23 18.06.2025

Անհետ կորածների հարազատներն ԱԱԾ տնօրենի փոխվելու համար անհանգստանալու կարիք չունեն, բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անհետ կորած զինվորների հարազատներն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի փոփոխության փաստի առնչությամբ անհանգստանալու կարիք չունեն, քանի որ անհետ կորածների և գերիների հետ կապված հարցերի շուրջ նախկինում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետը նշել է ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։Փաշինյանն, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի […] ...

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

18:16 18.06.2025

28-ամյա ուղևորը, որի մոտ ատրճանակ կար, ձերբակալվել է

Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի պարեկները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով հունիսի 14-ին ձերբակալել և Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 27-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին։ Ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է լիցքավորված պահեստատուփով ատրճանակի նմանվող առարկա։ Մեքենայի սրահից վարորդը ներկայացրել է ծխախոտի տուփ, որում եղել է կիսամոխրացված հետքերով կաթուցիչ։ Ուղևորը ձերբակալվել է։ […] ...

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

18:10 18.06.2025

«Այաքսը» կրկին ցանկանում է գնել Սպերցյանի տրանսֆերը

Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել «Այաքս», հայտնում է Спорт-Экспресс-ը: Նիդերլանդական ակումբը տևական ժամանակ անց կրկին հավակնում է 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելուն: Սպասվում է, որ ամռանը նիդերլանդցիները տրանսֆերը գնելու փորձ կկատարեն: 2023 թվականի ամռանն «Այաքսը» 9 միլիոն եվրո էր առաջարկել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանսֆերի համար, սակայն հետո ակումբի վերահսկիչ խորհրդի անդամնեը որոշել […] ...

SHANTNEWS

18:00 18.06.2025

SHANTNEWS

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

17:51 18.06.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 8-14-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 8-ին, 10-ին, 13-ին և 14-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 9-ին և 14-ին։ […] ...

BACK_TO_TOP