18:02 30.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:
Նախագահը մարզ այցելությունն սկսել է Նոր Խարբերդի մանկատնից, որտեղ տոնական միջոցառում էր կազմակերպվել սաների համար: Նախագահը զրուցել է երեխաների հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ՝ նշելով, որ ուրախ է, որ նախատոնական օրն անցկացնում է նրանց հետ:
«Շատ ուրախ եմ, որ այսօր ձեզ հետ եմ: Մաղթում եմ, որ ձեր ամենամեծ հոգսը լինի ինքներդ ձեզ կատարելագործելը: Որ ամեն օր նոր բան սովորեք՝ նոր երգ, նոր ոտանավոր: Որ իրար օգնեք, որովհետև դուք բոլորդ մի մեծ ընտանիք եք: Մենք բոլորս մի մեծ ընտանիք ենք: Նախագահն էլ է ձեր մեծ ընտանիքի մի մասը, քանի որ այդ մեծ ընտանիքը կոչվում է Հայաստան: Ուզում եմ, որ իմանաք, որ ես ձեր մասին շատ եմ մտածում: Ձեր պարտականությունն է լինել առողջ, երջանիկ, խելոք և ուրախ: Մեր հայրենիքում մենք ունենք ձեզնից յուրաքանչյուրի կարիքը: Ձեզնից յուրաքանչյուրը, եթե ինքն իրեն կատարելագործի, կարող է ներդրում բերել, օգնել մեր երկրին»,-ասել է նախագահ Սարգսյանը:
Նա այնուհետև դիտել է սաների տոնական ներկայացումը, ապա Ձմեռ պապի հետ երեխաներին անձամբ հանձնել նրանց նվերները: Մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել մանկատան տարածքում, եղել է վերականգնողական բաժնում, մարզասրահում, համակարգչային սենյակում, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել երեխաներին ուսուցանվող ծրագրերով: Համակարգչային սենյակը համալրվել է ևս մեկ նոր համակարգչով, որը սաները նվեր են ստացել նախագահից:
Նախագահ Սարգսյանն այնուհետև այցելել է Մասիս քաղաքում գործող՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության բարեգործական ճաշարան: Հայկական Կարմիր Խաչի նախաձեռնությամբ և Շվեյցարական Կարմիր Խաչի աջակցությամբ 2017 թվականին հիմնադրված ճաշարանում մշտապես սնունդ են ստանում միայնակ տարեցներ և անապահով ընտանիքներ: Ճաշարանի գործունեությանն աջակցում են նաև տեղական ու տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաև տարբեր ընկերություններ և անհատ բարերարներ:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է ճաշարանի այցելուներին, զրուցել նրանց հետ, շնորհավորել գալիք տոների կապակցությամբ:
«Նոր տարին տոն է բոլորի համար. թե՛ նրանց համար, ովքեր հաջողել են և բարեկեցիկ են ապրում, թե՛ նրանց համար, ովքեր այս պահին դժվարություններ ունեն: Ես եկել եմ այստեղ ձեզ հետ ձեր հացը կիսելու, ձեզ ասելու, որ ո՛չ դուք, ո՛չ էլ այստեղ գտնվող երեխաները մոռացված չեն: Ձեզ բոլորիդ ուզում եմ շնորհավորել գալիք տոների առթիվ: Շնորհավորել, հուսալ ու հավատալ, որ մեր երկիրն ավելի լավ է լինելու, որ բոլոր երեխաները լավ ապագա են ունենալու, և դրա համար բոլորս ձեռք ձեռքի տված պիտի աշխատենք: Երբեք հույսը չկորցնեք: Եկել եմ ձեզ ասելու, որ դժվար օրերից հետո կյանք կա: Հավատացեք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020 թվականը՝ էլ ավելի լավը»,- ասել է նախագահը:
Նա շնորհակալություն է հայտնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը և նրա նախագահ Մխիթար Մնացականյանին ՝ բարեգործական ծրագրի իրականացման համար և խոստացել հնարավորինս աջակցել կարիքավոր ընտանիքների երեխաներին: Նախագահի անունից նաև ամանորյա նվերներ են հանձնվել ճաշարանի շահառուներին:
Նախագահ Սարգսյանի հաջորդ կանգառը Սուրենավան համայնքում էր: Այստեղ նա այցելել է Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին: Ընտանիքն ունի անչափահաս ութը երեխա, որոնցից ավագը 12 տարեկան է, կրտսերը՝ մեկ: Նախագահը ներկա է գտնվել Հովսեփյանների զավակներից ավագի՝ 12-ամյա Միշայի ծննդյան օրվա արարողությանը, շնորհավորել ընտանիքին գալիք տոների կապակցությամբ: Ոչ միայն հոբելյարը, այլև ընտանիքի բոլոր փոքրիկները նվերներ են ստացել նախագահից, ընտանիքին նաև կենցաղային տեխնիկա է հանձնվել:
12:29 27.06.2025
Մայր Աթոռում իրավիճակը լարված է13:30 27.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 26-27-ըԲացահայտվել է 113 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 15 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,6-ական դեպք՝ հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 […] ...
13:22 27.06.2025
Բրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները ԱԱԱ-ի բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆում ենԲրազիլիան ներկայացնող բոլոր 4 ակումբները դուրս են եկել աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ: «Պալմեյրասը», «Բոտաֆոգոն», «Ֆլամենգոն» և «Ֆլումինենսեն» պայքարը կշարունակեն 1/8 եզրափակիչում: Ընդ որում, թիմերից մեկը հաստատ կհայտնվի քառորդ եզրափակիչում, քանի որ 1/8 եզրափակչում «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն» մրցելու են միմյանց դեմ: «Ֆլումինենսեն» քառորդ եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Միլանի «Ինտերի» հետ, իսկ «Ֆլամենգոն»՝ Մյունխենի «Բավարիայի»: Արգենտինան ներկայացնող […] ...
13:10 27.06.2025
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են երրորդ երկրներում համատեղ նավթային նախագծեր իրականացնելու պատրաստակամության մասինՌուսաստանը և Թուրքիան համաձայնել են խրախուսել նավթային ոլորտում համատեղ նախագծերը, այդ թվում՝ երրորդ երկրներում, համաձայն հունիսի 27-ին Մոսկվայում կայացած ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի արձանագրության: Կողմերը նաև նշել են Թուրքիա ռուսական նավթի մատակարարումների կայունությունը: «Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խրախուսել նավթային ոլորտում գործող իրենց ընկերությունների նախագծերն ու համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ երրորդ երկրներում համատեղ նախագծերը, և նշեցին համագործակցության պայմանների […] ...
13:00 27.06.2025
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունների ժամանակացույցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ հունիսի 26-ի 1008-Ա հրամանով հաստատվել է նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագիր) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն N 2) հուլիսի 9-ին, 10-ին և 11-ին: Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն […] ...
12:53 27.06.2025
Թիկնիզյանին մեծապես հարգում եմ այդ քայլի համար․ Ռադիմով«Զենիթի» նախկին կիսապաշտպան Վլադիսլավ Ռադիմովը Матч ТВ-ի եթերում ասել է, որ Նաիր Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» կազմում փորձելու է խաղով ապացուցել «Լոկոմոտիվի» ղեկավարության սխալը: 26-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը կնքվել է 3 տարով: «Սա լուրջ մարտահրավեր է Թիկնիզյանի համար, և ես նրան մեծապես հարգում եմ այս քայլի համար: Նա մեկնում է առաջին հերթին «Լոկոմոտիվին» և նրա ղեկավարությանը իր […] ...
12:45 27.06.2025
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են նաև Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և այլք: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնելով իրականացված ծրագրերն ու […] ...