Ղազախական կողմը պատրաստում է Նարեկ Գուրուրյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը. դեսպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Ղազախական կողմը պատրաստում է Նարեկ Գուրուրյանի արտահանձնման համար անհրաժեշտ փաստաթղթերը. դեսպան

18:05 09.01.2019

Կարագանդայի ծեծկռտուքի գործով հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդը` Նարեկ Գուրուրյանը, ձերբակալվել է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը նշեց, որ կապի մեջ է իրավապահ մարմինների հետ, տեղյակ է, որ Գուրուրյանն այս պահի դրությամբ գտնվում է Ռուսաստանում, հիմա ղազախական կողմը համապատասխան փաստաթղթեր է ներկայացնում Ռուսաստանի ՆԳՆ-ին, որպեսզի կազմակերպվի տղայի փոխանցումը ղազախական կողմին:

Դեսպանը հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է Գուրուրյանը հայտնվել ՌԴ իրավապահ մարմինների մոտ: Ղալաչյանը չբացառեց, որ Գուրուրյանը կամովին է հանձնվել, սակայն նշեց, որ այդ մասին տեղեկություններ չունի:

«Դժվար է այս պահի դրությամբ որևէ բան ասել, իրավիճակը բավական հեռու է մեզանից, Օմսկում է տղան, եթե չեմ սխալվում: Տղայի ճակատագրի հետ կապված` կարող եմ ասել հետևյալը. այսօր հանդիպում է տեղի ունեցել Ղազախստանի ՆԳՆ-ում նախարարի և նախարարի առաջին տեղակալի հետ այստեղ՝ Աստանայում: Մենք, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ ենք կատարել նաև այս տղայի հարցին, բոլոր վստահեցնումները ստացել ենք, անվտանգության տեսակետից և մնացած բոլոր մտավախությունները չէի ասի՝ անհիմն են… Իրենք պատրաստ են ապահովել, մենք նույնիսկ խոսել ենք այն մասին, որ եթե ինքը որևէ կերպ հայտնվի Ղազախստանի տարածքում, դեսպանությունը ներկա գտնվի հանձնման պահին: Հարցն այն է, որ դա տեղի է ունեցել ՌԴ տարածքում և հիմա արտահանձնման փաստաթղթերն են պատրաստում ռուսական կողմին ներկայացնելու համար»,- ասաց նա:

Դեսպանն ասաց, որ Գուրուրյանն առայժմ ռուսական կողմում է, սակայն երբ հայտնվի Ղազախստանում, վստահաբար, դեսպանությունը անհրաժեշտ հյուպատոսական ծառայություն կմատուցի, նրա շահերի պաշտպանությունը կապահովի: Ամեն դեպքում, դեսպանը վստահեցրեց` իրենք անընդհատ կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, տեղյակ են իրադարձությունների զարգացումներին:

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ Նարեկ Գուրուրյանը ինքնակամ հանձնվել է. նրա հետ հստակ պայմանավորվածություն է եղել: Երիտասարդը գնացել է սահմանված վայր և հանձնվել իրավապահներին: Բանն այն է, որ որոշակի մտավախություն է եղել, որ դասական տարբերակով հանձնվելու պարագայում նրա անվտանգությանը որոշակի վտանգ կարող էր սպառնալ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

22:29 18.07.2025

Կարևորվել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում պաշտոնական հանդիպումները եզրափակվեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի փոխվարչապետ, տրանսպորտի և կապի նախարար Գրոզդան Կարաջովի երկկողմ հանդիպմամբ։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների զարգացումը` ընդգծելով տրանսպորտի և ենթակառուցվածքների, կապի, հեռահաղորդակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը […] ...

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

22:14 18.07.2025

ՊԵԿ. Մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր

ՀՀ ՊԵԿ-ից հիշեցնում են, որ մինչև նոյեմբերի 1-ը պետք է ներկայացնել եկամուտների տարեկան հայտարարագիր։ «Իսկ ինչո՞ւ է դա կարևոր. Որպեսզի պետությունը կարողանա ճիշտ ու նպատակային կազմակերպել սոցիալական, կրթական և առողջապահական ծրագրերը, իմանա՝ ում է պետք աջակցել և որտեղ է անհրաժեշտ բարելավում, պետք է ունենա բավարար տեղեկատվություն քաղաքացիների եկամուտների ու սոցիալական վիճակի մասին։ Եվ հիշի՛ր, հայտարարագիր […] ...

SHANTNEWS

22:00 18.07.2025

SHANTNEWS

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

21:51 18.07.2025

Sky News Arabia. ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի ճգնաժամը լուծելու համար

Միացյալ Նահանգները ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ Սիրիայի հարավային Աս-Սուվեյդա նահանգում իրավիճակը կայունացնելու և հանրապետության ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերը տարածաշրջան տեղակայելու համար, հաղորդում է Sky News Arabia-ն՝ հղում անելով աղբյուրին։ «Վաշինգտոնը շարունակում է աջակցել (Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ) ալ-Շարաային և ճնշում է գործադրում Իսրայելի վրա՝ դադարեցնելու (իրավիճակին) միջամտելը՝ այս ճգնաժամին վերջ դրող համաձայնությունների հասնելու համար», […] ...

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

21:37 18.07.2025

Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

21:19 18.07.2025

Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր

Լոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...

BACK_TO_TOP