21:56 09.01.2019
Երեկոյան ղազախական լրատվամիջոցները գրեցին, որ Ամանորին Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի պատճառով հետախուզվող Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը կասկածվում էր այս տարվա հունվարի 1-ի գիշերը Կարագանդա քաղաքում խուլիգանության և սպանության մեջ, ձերբակալվել է Ղազախստանի և Ռուսաստանի Օմսկի շրջանի իրավապահների համագործակցության արդյունքում», – ասել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը:
Ղազախական լրատվամիջոցները գրում էին, որ Նարեկը փախել է ՌԴ: Հայտնաբերվել ու ձերբակալվել է հետախուզման շրջանակներում: Այնինչ, Գուրուրյանը դեռ օրեր առաջ ուղերձ է հղել՝ հայտնելով, որ պատրաստ է հանձնվել:
«Այդ չարագուշակ օրը ես «Հին Հռոմ» ռեստորանում մասնակցել եմ զանգվածային կռվին, սակայն որևէ մեկին չեմ սպանել: Ես պատրաստ եմ հանձնվել Ղազախստանի Հանրապետության իշխանություններին, սակայն խնդրում եմ իշխանություններին` իմ անվտանգությունն ապահովել և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար, բայց ուրիշի մեղքն ինձ վրա չեմ վերցնի, ես մարդասպան չեմ»,- ասել է Գուրուրյանը:
Երբ տարածվեց Գուրուրյանի ձերբակալելու լուրը, SHANTNEWS.am-ը փորձեց ճշտել՝ ո՞ր պնդումն է իրականությանը համապատասխանում՝ որ նրան ձերբակալե՞լ են, թե՞ որ Օմսկում ինքնակամ է հանձնվել: Նախնական տեղեկություններով՝ ինքնակամ հանձնվել է: Հետո դա նաև Նարեկի քեռին հաստատեց, որն ապրում է Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Արթուր Հովեյանի հետ ունեցած հեռախոսազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:
Ի դեպ, Նարեկ Գուրուրյանի քեռին նաև պնդում է, որ Կարագանդայում Գուրուրյանը մենակ է ապրել: Տեղեկությունները, որ այդ քաղաքում է նաև նրա հորեղբայրը, իրականությանը չեն համապատասխանում։
21:37 18.07.2025
Սվիրիդենկո. Թրամփն ու Զելենսկին համաձայնության են եկել ԱՄՆ-ին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին քաղաքական համաձայնության են եկել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումներ կատարելու և Վաշինգտոնի կողմից դրանք գնելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նոր վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։ «Կա քաղաքական համաձայնություն: Խոսքն Ուկրաինայում արտադրության ընդլայնման մեջ ներդրումներ կատարելու մասին է: Այժմ պաշտպանության նոր նախարար (Դենիս) Շմիգալը կմշակի այս առաջարկն […] ...
21:19 18.07.2025
Լոս Անջելեսի մարզական կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհերԼոս Անջելեսի (Կալիֆոռնիա նահանգ) ուսումնական բազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին։ Նրա խոսքով՝ առնվազն երեք մարդ զոհվել է «Լոս Անջելեսի իրավապահ մարմինների ուսումնական բազայում տեղի ունեցած սարսափելի միջադեպի» հետևանքով։ Ինչպես հայտնել է Fox News-ը, նրանք շերիֆի օգնականներ են եղել։ […] ...
21:08 18.07.2025
ԲՏԱ նախարարը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններըՍոֆիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակության պաշտոնական հանդիպումները շարունակվում են։ Հուլիսի 18-ին կայացել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Պետար Դիլովի հանդիպումը։ Այս մասին հայտնել են ԲՏԱ նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական, արդյունաբերական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ […] ...
20:53 18.07.2025
Յոշկար-Օլա արվարձանում կատաղության դեպքի պատճառով կարանտին է հայտարարվելՅոշկար-Օլա քաղաքային շրջանի Յակիմովո գյուղում հուլիսի 18-ից հայտարարվել է կարանտին կատաղության դեպքով պայմանավորված: Այս մասին նշվում է Յոշկար-Օլայի քաղաքապետարանի Telegram ալիքում։ «Հիվանդության օջախը Յակիմովո փողոցի թիվ 87ա տանը գտնվող մասնավոր ֆերմայի տարածքն է։ Մարի Էլի Հանրապետության անասնաբուժական կոմիտեի տվյալներով՝ այս հասցեում պահվող շան մոտ կատաղություն է հաստատվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված հասցեից 1 կմ […] ...
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...