13:44 10.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող 21 ծրագրի իրականացման նպատակով 2018 թվականին ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և մարզպետարանին հատկացվել է 467 մլն 70 հազ. դրամ, որի շրջանակներում մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը կիրականացվեն նորքոնշյալ աշխատանքները.
1. Էջմիածին քաղաքի կոյուղագծի ընդլայնում` 70 մլն 400 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի Արամ Մանուկյան թաղամասերի շուրջ 800 բնակելի տներ և տնամերձեր կմիանան ջրահեռացման ընդհանուր համակարգին):
2. Ալաշկերտ համայնքի ոռոգման նպատակով խորքային հորի վերականգնում` 5 մլն 400 հազ. դրամ (ծրագրի արդյունքում կոռոգվեն 50-60 տնտեսության շուրջ 45 հա պտղատու և խաղողի այգիներ):
3. Ամասիա համայնքի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգում` 3 մլն 330 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 50 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր):
4. Արմավիր համայնքի խմելու ջրագծերի ներքի ցանցի կապիտալ կառուցում` 40 մլն դրամ (ծրագրի արդյունքում ամբողջությամբ կբարելավվի համայնքի խմելու ջրամատակարարման ներքին ցանցը, կկրճատվի էլեկտրաէներգիայի ծախսը և շուրջ 670 տնտեսություն կապահովվի որակյալ ջրամատակարարմամբ):
5. Բերքաշատ համայնքի խմելու ջրի ցանցի հիմնանորոգում` 29 մլն 100 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 100 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր):
6. Գետաշեն համայնքի խմելու ջրի ներքին ցանցի կապիտալ վերանորոգում` 45 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 490 տնտեսությունը կունենա որակյալ խմելու ջուր):
7. Լուկաշին համայնքի հանրակացարանի շենքի խմելու ջրի ցանցի վերանորոգում եւ կոյուղու կառուցում` 21 մլն դրամ (ծրագրի արդյունքում 80 ընտանիք կունենա մշտական խմելու ջուր և կոյուղի):
8. Հացիկ համայնքում խմելու ջրի նոր խորքային հորի հորատում և շահագործում` 16 մլն դրամ:
9. Նոր Արտագերս համայնքի խմելու ջրի ջրագծերի ներքին ցանցի նորոգում` 9 մլն 350 հազ դրամ (ծրագրի արդյունքում 350 տնտեսություն կունենա որակյալ խմելու ջուր):
10. Նորապատ համայնքի 11-րդ փողոցի կոյուղագծի ներքին ցանցի կառուցում` 8 մլն դրամ (ծրագրի արդյունքում 30 տնտեսություն կունենա կոյուղի):
11. Շենավան համայնքի խմելու ջրի ներհամայնքային համակարգի վերանորոգում` 52 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 380 տնտեսությունը կապահովվի որակյալ խմելու ջրով):
12. Ջանֆիդա համայնքի խմելու ջրագծի 25 կմ ներքին ցանցի հիմնանորոգում` 18 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 720 տնտեսությունը կունենան որակյալ խմելու ջուր):
13. Այգեշատ (Վաղ.) համայնքի ոռոգման համակարգի ներքին ցանցի վերանորոգում` 14 մլն 550 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրն ամբողջությամբ կլուծվի):
14. Ապագա համայնքի ոռոգման ջրի պոմպակայանի և միջտնտեսային ցանցի կառուցում` 21 մլն 600 հազ. դրամ (ծրագրի արդյունքում շուրջ 130 տնտեսության 150 հա վարելահող կապահովվի մշտական ոռոգման ջրով):
15. Առատաշեն համայնքում խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում` 40 մլն դրամ:
16. Խորոնք համայնքի խմելու ջրի ջրագծի ներքին ցանցի մասնակի կառուցում` 6 մլն 290 հազ. դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 90 տնտեսություն կունենա շուրջօրյա որակյալ խմելու ջուր):
17. Ծաղկալանջ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում` 34 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 307 տնտեսությունը կունենան շուրջօրյա որակյալ խմելու ջուր):
18. Նորակերտ համայնքի ոռոգման ջրատարի նորոգում` 3 մլն դրամ (ծրագրի արդյունքում շուրջ 200 տնտեսության 20 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով):
19. Հուշակերտ համայնքի խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգում` 9 մլն դրամ (ծրագրի արդյունքում համայնքի 242 տնտեսությունը կապահովվի որակյալ խմելու ջրով):
20. Շենիկ համայնքի ոռոգման ցանցի խողովակաշարի 3 կմ հատվածի միացում մայր ջրանցքին` 9 մլն 800 հազ. դրամ (ծրագրի արդյունքում 250 տնտեսության շուրջ 33 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով):
21. Վանանդ համայնքի ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում` 11 մլն 250 հազ. դրամ (ծրագրի արդյունքում 240 տնտեսության շուրջ 24 հա տնամերձ հողատարածք կապահովվի մշտական ոռոգման ջրով:
Կառավարության համապատասխան որոշմամբ՝ Արմավիրի մարզում առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակում ևս 1 մլն 120 հազ. դրամ է հատկացվել մարզպետարանին` Տալվորիկ համայնքի խմելու ջրի պոմպի և շարժիչի ձեռքբերման նպատակով:
18:42 21.05.2025
«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո18:35 21.05.2025
Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումըԳողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...
18:21 21.05.2025
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...
18:14 21.05.2025
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...
18:07 21.05.2025
Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվելՄայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...