23:45 10.01.2019
Վրաստանի իշխող թիմում Գերագույն դատարանի դատավորների թեկնածուների շուրջ բռնկված սկանդալը նոր բացահայտումների տեղիք է տվել:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին անդրադարձել է կուսակցության ձևավորման հիմքերում կանգնած Իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիայի աղմկոտ հրաժարականին: Նրա համար շարունակում է անհասկանալի մնալ թիմակցի՝ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը լքելու հապշտապ որոշումն ու արարողակարգի խախտմամբ՝ ինքնակամ, իր փոխարեն նոր թեկնածուի առաջադրումն ու հապշտապ ընտրությունը: Այս առումով Իվանիշվիլին մեղադրել է Բեսելիային «թիմային» որոշումների խախտման մեջ, որի պատճառով ինքը վերադարձել է մեծ քաղաքականություն:
«Բեսելիան գնաց թիմի և թիմային գաղափարի դեմ»,- հայտարարել է Իվանիշվիլին: Այդ պատճառով նա Բեսելիայի թեկնածությունը խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնին նպատակահարմար չի համարում: Հարցը հանել է օրակարգից, քանի որ դեռևս ամռանն էին պայմանավորվել, որ Բեսելիան նոր պաշտոն զբաղեցնելու նպատակով հրաժարվելու էր հանձնաժողովի նախագահի պաշտոնից:
Էկա Բեսելիան արձագանքել է իր հասցեին հնչած քննադատությանը՝ խոստանալով երկուշաբթի «լույս սփռել այդ պատմությանը»: Սկանդալը շարունակվում է:
19:07 23.05.2025
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...
19:05 23.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...
19:00 23.05.2025
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեցՄայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...
18:58 23.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ ՓաշինյանԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
18:56 23.05.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներինՀանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ […] ...
18:51 23.05.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջևՄայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով […] ...