10:55 11.01.2019
Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը, ապա չի կարող խոսք լինել ներման մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Խնդրում եմ մեկ բան հաշվի առնել.
Ներում շնորհում են մեղավորին, ինչի հիմքում մեղքի խոստովանությունն է, ապաշխարումը, տուժող կողմի հետ համաձայնության ձեռք բերումը` փաստացի հաշտությունը:
Իսկ անմեղին արդարացնում են` վերացնելով դատարկ սխալն ու վերականգնելով արդարությունը:
Եթե դատապարտյալը չի ընդունում իր մեղքը և պնդում է, որ ազատազրկման է դատապարտվել դատական սխալի հետևանքով, ապա չի կարող խոսք լինել ներման մասին:
Այդ դեպքում անհրաժեշտ է նախաձեռնել նախաքննության կամ դատաքննության նոր փուլ` նոր ի հայտ եկած հանգամանքներով և որոշել դատավճռի ճակատագիրը:
Խնդիրն առավել սուր է, երբ խոսքը գնում է առանձնակի դաժանությամբ կատարված սպանության համար մահապատժի դատապարտված, ապա ներման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին, հատկապես, որ տուժող կողմի իրավահաջորդը պնդում է պատժի մինչ վերջ կրելու իր դիրքորոշումը: Այսինքն՝ չկա փաստացի հաշտություն դատապարտյալի և տուժող կողմի ներկայացուցիչների միջև»:
Ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, որ 22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Արդեն մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը։
19:00 23.05.2025
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեց18:56 23.05.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներինՀանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ […] ...
18:51 23.05.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջևՄայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով […] ...
18:45 23.05.2025
Ոստիկանություն զանգած քաղաքացին Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք էր թողելՄայիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել։ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 155 փամփուշտ, արկի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի […] ...
18:35 23.05.2025
Լավրով. Հիմա գլխավորը Ուկրաինայի հետ հուսալի խաղաղության պայմանագիր պատրաստելն էՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը Ուկրաինայի հետ հուսալի և կայուն խաղաղության պայմանագիր պատրաստելն է։ «Այժմ ամենակարևորը Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր պատրաստելն է, որը կլինի հուսալի և կապահովի երկարաժամկետ, կայուն, արդար խաղաղություն՝ առանց որևէ մեկի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու, առանց ռուսների և ռուսախոսների իրավունքները խախտելու […] ...
18:23 23.05.2025
«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեցՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ: Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` […] ...
18:14 23.05.2025
Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչումՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...