Ֆրանսիայում «դեղին բաճկոններին» միացել են նաև «կարմիր գրիչներ» շարժման ցուցարարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

Ֆրանսիայում «դեղին բաճկոններին» միացել են նաև «կարմիր գրիչներ» շարժման ցուցարարները

14:12 11.01.2019

Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող «դեղին բաճկոններին» միացել են նաև «կարմիր գրիչներ» շարժման ցուցարարները, հաղորդում է Le Monde-ը: Այս շարժումը հիմնվել է Facebook սոցիալական ցանցում 6 ֆրանսիացի դասախոսների նախաձեռնությամբ, այն այս պահին ունի ավելի քան 60 հազար աջակից:

Կրթության ոլորտի աշխատակիցները դժգոհ են աշխատանքային ժամերից, աշխատավարձերից, բժշկական ծառայություններից և այլն:

«Մենք ցանկացել ենք ստեղծել ֆեյսբուքյան խումբ, որպեսզի հասկանանք՝ կա՞ն մարդիկ, ովքեր մեզ պես դժգոհ են. մի քանի օր անց մենք արդեն 10 հազար էինք»,- նշել է շարժման ներկայացուցիչներից մեկը:

Նշվում է, որ շարժումը ներառում է այս պահին Ֆրանսիայում կրթական ոլորտում աշխատող 880 հազար աշխատողների 7%-ին: Ցուցարարների թվում են՝ տարբեր կրթական հաստատությունների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» զանգվածային բողոքի ակցիաները սկսվել էին նոյեմբերի 17-ին: Դրանք ուղեկցվել էին  լուրջ անկարգություններով,  իրավապահների հետ բախումներով, մեքենաների այրմամբ և ճարտարապետական կոթողներին ուղղված վանդալիզմով: «Դեղին բաճկոնների» ակցիաների ժամանակ զոհվել են տասնյակ մարդիկ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին

18:56 23.05.2025

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներին

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ […] ...

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

18:51 23.05.2025

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Մայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով […] ...

Ոստիկանություն զանգած քաղաքացին Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք էր թողել

18:45 23.05.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք էր թողել

Մայիսի 21-ին ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Չինչին բնակավայրի վարչական տարածքում զենք-զինամթերք է թողել։ Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները նշված տարածքում հայտնաբերել են պոլիէթիլենային պարկ, որի մեջ կար 5,45 մմ տրամաչափի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, «Ֆ1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, 155 փամփուշտ, արկի պայթուցիչ, ինքնաձիգի պահեստատուփ։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի […] ...

Լավրով. Հիմա գլխավորը Ուկրաինայի հետ հուսալի խաղաղության պայմանագիր պատրաստելն է

18:35 23.05.2025

Լավրով. Հիմա գլխավորը Ուկրաինայի հետ հուսալի խաղաղության պայմանագիր պատրաստելն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ այժմ գլխավոր խնդիրը Ուկրաինայի հետ հուսալի և կայուն խաղաղության պայմանագիր պատրաստելն է։ «Այժմ ամենակարևորը Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագիր պատրաստելն է, որը կլինի հուսալի և կապահովի երկարաժամկետ, կայուն, արդար խաղաղություն՝ առանց որևէ մեկի, այս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության համար անվտանգության սպառնալիքներ ստեղծելու, առանց ռուսների և ռուսախոսների իրավունքները խախտելու […] ...

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

18:23 23.05.2025

«Տելեգրամով» թմրանյութ ձեռք բերած երիտասարդը ձերբակալվեց

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները մայիսի 21-ին Երևանի Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 3,40 գրամ բուսական զանգվածով փաթեթ: Մրգաշենցի երիտասարդը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` […] ...

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

18:14 23.05.2025

Խաչանովը պարտվել է Ժնևի մրցաշարի քառորդ եզրափակչում

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը չի կարողացել դուրս գալ Ժնևում ավարտին մոտեցող ATP-250 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ: 29-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում 6-4, 4-6, 4-6 հաշվով պարտվել է Աշխարհի 128-րդ ռակետ, ավստրիացի Սեբաստիան Օֆներին: Խաչանովը մայիսի 25-ին պայքարը կսկսի «Ռոլան Գարոսում», որտեղ կմրցի աշխարհի 78-րդ ռակետ Ալեքսանդր Վուկիչի հետ: ...

BACK_TO_TOP