ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ կոշտ պայքար է մղելու նաև թուրքական լոլիկի ներմուծումը կարգավորելու հարցում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

ՊԵԿ նախագահը վստահեցնում է՝ կոշտ պայքար է մղելու նաև թուրքական լոլիկի ներմուծումը կարգավորելու հարցում

17:11 11.01.2019

Տեղացի ֆերմերները շարունակում են դժգոհել, որ իրենց արտադրած լոլիկը չեն կարողանում սպառել, քանի որ թուրքականն է մեծ քանակությամբ ներկրվում: Իսկ թուրքականի պարագայում, քանի որ մշակման համար անհրաժեշտ ծախսերը քիչ են, գինը, բնականաբար, շատ ավելի ցածր է:

Ֆերմերները պահանջում են քայլեր ձեռնարկել խնդիրը կարգավորելու ուղղությամբ:

SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում սահմանին թուրքական լոլիկի մուտքի խմբաքանակը կարգավորելու ուղղությամբ: ՊԵԿ նախագահն ասել է, որ խնդիրը ծագել է այն պատճառով, որ ՊԵԿ-ն իրավունք չի ունեցել մաքսային հսկողություն իրականացնել ներմուծվող՝ մինչև 50 կգ բեռի նկատմամբ.

«Թե որքան է ներկրվել, թվեր չեմ կարող ներկայացնել մի պարզ պատճառով՝ 2018 թվականի ամռանը կատարված նորամուծությամբ՝ 50 կգ-ի գաղափարը մտցրեցին, էդ 50 կիլոներով մաքսանենգ ճանապարհով նաև լոլիկ է ներմուծվել Հայաստան:  Տեղեկատվություն չունենալու պատճառն այն է, որ դրանք մաքսային ձևակերպում չեն ստացել»,- ասել է Դավիթ Անանյանը::

Ըստ ՊԵԿ նախագահի՝ Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում բեռները դատարկվել են և ներկրվել Հայաստան 50 կգ-ներով:

«Մենք չեն կարողացել որևէ հսկողական գործառույթ անել զուտ այն պատճառով, որ մեր՝ նույնիսկ ծառայություն կատարողների առօրյա աշխատանքային գործունեությունը վտանգի տակ է դրվել այդ քաղաքացիների պատճառով: Հիմա մենք, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ են փոխվել, և առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, առավելագույն արժեքային չափը 500 եվրո, կառավարությունում քննարկել ենք, մի քանի որոշումներ ենք կայացնելու, այդ թվում ռիսկի պրոֆիլի խմբագրման հետ կապված, և շատ կոշտ պայքար են մղելու: Այո՛, շատ կոշտ պայքար ենք մղելու: Կառավարության որոշմամբ այդ առավելագույն չափերը սահմանելուց մենք ցանկություն ունեինք, որ մեր ազգաբնակչությունն իր կենցաղային կարիքները հոգալու համար ավելի մեծ քանակությամբ կարողանա ուղեկցող բեռ բերել Հայաստան, բայց մենք չէինք պատկերացնում, որ մեր ազգաբնակչությունը դա սովորական բիզնեսի կվերածի»,- հավելել է Անանյանը:

ՊԵԿ նախագահը նաև նշել է, որ նշված փոփոխություններով հնարավոր կլինի վերահսկելի դարձնել լոլիկի՝ էական քանակության մուտքը Հայաստան, որը խոչընդոտներ է ստեղծում տեղական արտադրության իրացման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

18:14 21.05.2025

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...

Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

18:07 21.05.2025

Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...

SHANTNEWS

18:00 21.05.2025

SHANTNEWS

Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

17:55 21.05.2025

Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։ Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Իսպանական թիմը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։ Խորվաթ ֆուտբոլիստն ուզում […] ...

Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ

17:48 21.05.2025

Հախումի և Բերքաբերի ջրամբարներում ձկների անկման պատճառը ձկնատեսակներին բնորոշ մակաբույծներն են. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին մայիսի 14-ին Տավուշի մարզպետի աշխատակազմից ահազանգ էր ստացվել Հախումի (Պառավաքարի) և Բերքաբերի (Ջողազի) ջրամբարներում նկատված անկած ձկների վերաբերյալ։ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում ջրամբարներից կատարվել են ջրերի նմուշառումներ, իսկ անկած ձկների խմբաքանակներն ուղարկվել են ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ ԲԸՏՄ լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրամբարների ջրերում […] ...

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտում

17:42 21.05.2025

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները կրթության ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Սթիրլինգ հիմնադրամի նախագահ Մայլս Հանսենին: Հանդիպմանը մասնակցել է նաև հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Բրիթնի Սթիրլինգը: Քննարկման առանցքում են եղել փոխհամագործակցության հնարավոր ուղղությունները և Հայաստանի զարգացման ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ԿԳՄՍ նախարարությունը վերջին տարիներին իրականացնում է մի շարք […] ...

BACK_TO_TOP