18:38 11.01.2019
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։
2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Խնդրո առարկա հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, հետևաբար միանգամայն իրավաչափ է, որ օտարվող հողերի կադաստրային արժեքները վճարվեն համայնքային բյուջեներ:
Մինչդեռ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ համայնքների ղեկավարներին ներկայացվել է գրություն նշված հողամասերի օտարման մասով կադաստրային արժեքները պետական բյուջե մուտքագրելու մասին, որի արդյունքում համայնքները 2018 թվականի սկզբից առ այսօր էական միջոցներ են փոխանցում պետական բյուջե՝ կրճատելով համայնքների սեփական եկամուտները։
Միաժամանակ, ՀՀ կառավարությունը Երևան քաղաքի մասով սահմանվել է բացառություն, մասնավորապես, Երևանում գտնվող բոլոր հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարվում է Երևան համայնքի բյուջե։ Այդպիսով, կիրառվել է անհավասար մոտեցում Երևանի և մնացած համայնքների միջև։
Էմին Երիցյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ուղղված դիմումի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
ՀՀ վարչապետի պաշտոնակատար
պարոն Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Հարգելի պարոն վարչապետ,
Սույնով դիմում եմ Ձեզ՝ ակնկալելով Ձեր անմիջական միջամտությունը արդեն տևական ժամանակ բարձրաձայնվող և համայնքների ֆինանսական կայունության վրա էապես բացասական ազդեցություն ունեցող խնդրի լուծման համար։ Խնդիրն առնչվում է պետական կառավարման մի քանի մարմինների, ուստի ՀՀ կառավարության անմիջական իրավասության ոլորտն է։
«Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 26.11.2005թ. ուժի մեջ մտած ՀՀ ՀՕ-199-Ն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելուց հետո հողամասի կամ դրա մասի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակման կամ իրավաբանական անձանց լուծարումից հետո նրա հիմնադիրներին (մասնակիցներին) հանձնման, այդ թվում՝ պարտատերերի պահանջների բավարարման կամ բռնագանձման հետևանքով հողամասի իրացման դեպքում՝ անկախ այն հանգամանքից, թե հողամասը ձեռք է բերվել հատուցմամբ կամ անհատույց, ձեռք բերողը պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
Վերը մեջբերված իրավանորմի կիրարկման առնչությամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ՀՀ համայնքների ղեկավարներին ներկայացվել է համապատասխան գրություն, որով հիմնավորվել է նշված հողամասերի օտարման մասով կադաստրային արժեքները պետական բյուջե մուտքագրելու հանգամանքը։ Խնդիրը լայն արձագանք է ստացել համայնքներում, քանի որ շոշափելի բացասական ազդեցություն է թողնում մեծ թվով համայնքների ֆինանսական կարողությունների վրա։ Հարցը բազմաթիվ ֆորմատներով քննարկվել է «Հայաստանի համայնքների միություն» շրջանակներում։
Որպես հարցի նախապատմություն, տեղեկացնեմ, որ 2004-2006թթ. ՀՀ համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերը, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են ՀՀ համայնքներին: Հարցի էությունն այն է, որ, փաստորեն, վիճելի շենք-շինություններով զբաղեցրած հողամասերը 2006 թվականից սկսած համարվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողեր, հետևաբար միանգամայն իրավաչափ է, որպեսզի օտարվող հողերի, ընդ որում՝ գործող Հողային օրենսգրքի կարգավորման պայմաններում տվյալ պահի կադաստրային արժեքները վճարվեն համայնքային բյուջեներ:
Նշված խնդրի կարգավորումը էական և կարևոր նշանակություն ունի համայնքների կենսագործունեության համար, քանի որ հողամասերի օտարումից առաջացած կադաստրային արժեքների վճարումները համարվում են համայնքների սեփական եկամուտների հիմնական աղբյուրներից մեկը, որոնց բացակայության պայմաններում բազմաթիվ համայնքային խնդիրներ կմնան չլուծված:
Միաժամանակ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի մասով սահմանվել է բացառություն, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 06.03.2018թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 251-Ն որոշման 2.1-րդ կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 12-րդ, 18-րդ և 19-րդ մասերով նախատեսված՝ Երևանի համայնքի վարչական սահմաններում գտնվող բոլոր հողամասերի կադաստրային արժեքն ամբողջությամբ ենթակա է վճարման Երևանի համայնքի բյուջե՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերով այլ համամասնությունների: Այդպիսով կիրառվել է անհավասար մոտեցում Երևանի և մնացած համայնքների միջև։
Հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մի շարք համայնքների ղեկավարների տրամադրել է խնդրի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարության դիրքորոշումը: Վերջինս, անդրադառնալով ՀՀ Հողային օրենսգրքի վիճելի հարցով կարգավորման առարկա հանդիսացող իրավահարաբերությունները սահմանող իրավանորմերին, պարզաբանել է, որ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի ուժով նույն հոդվածում նշված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից այդ հողամասերը օտարելու դեպքում դրանց նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերած երրորդ անձինք պարտավոր են վճարել այդ հողամասերի կադաստրային արժեքը համայնքային բյուջե:
Վերոգրյալը հաշվի առնելով, խնդրում եմ Ձեր միջամտությունը, մասնավորապես՝ հանձնարարել իրավասու պետական կառավարման մարմիններին մշակել «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով ՀՀ Հողային օրենսգրքի անցումային դրույթներում հստակեցվի սույն գրությամբ պայմանավորված հողամասերի կադաստրային արժեքները համայնքների բյուջեներ վճարելու կարգավորումը:
Միաժամանակ, հաշվի առնելով օրենքի նախագծի մշակման և ընդունման համար պահանջվող տևական ժամանակը և անհրաժեշտ ընթացակարգերը, ինչպես նաև խնդրով պայմանավորված համայնքների կողմից շարունակական ու էական ֆինանսական կորուստների հանգամանքը, որպես միջանկյալ լուծում, առաջարկում եմ, Երևան քաղաքի օրինակով ընդունել ՀՀ կառավարության համապատասխան որոշում, որով կսահմանվի հողամասերի կադաստրային արժեքները համայնքների բյուջեներ վճարելու կարգորոշումը, ինչպես նաև ամրագրվի կարգավորում, որով կապահովվի 2018 թվականից սկզբից մինչ տվյալ որոշման ընդունման պահը պետական բյուջե վճարված ֆինանսական միջոցների վերադարձը համապատասխան համայնքների բյուջեներ:
18:42 21.05.2025
«Ոսկե գնդակի» դափնեկիրը ապաքինվել է ծանր վնասվածքից հետո18:35 21.05.2025
Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումըԳողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...
18:21 21.05.2025
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...
18:14 21.05.2025
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...
18:07 21.05.2025
Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվելՄայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...