15:09 13.01.2019
Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսի ղեկավարած «Անկախ հույներ» կուսակցությունը որոշել է լքել Հունաստանի իշխանական կոալիցիան, քանի որ ազգային խնդիր են տեսնում երկրի վարչապետի կողմից ստորագրված համաձայնագրի մեջ, որով երկրի հյուսիսային հարևան նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիային հնարավորություն է տրվում կրել նոր անուն՝ Հյուսիսային Մակեդոնիա։
Խնդիրն այն է, որ պատմականորեն Մակեդոնիա անվանումը պատկանում է Հունաստանի հյուսիսային տարածաշրջանին։ Իսկ այսօրվա մակեդոնական հանրապետությունն այդ տարածքից ավելի հյուսիս է ընկնում, և Հունաստանում համարում են, որ անարդար է Մակեդոնիա անունը (թեև «Հյուսիսային» մասնիկով) զիջել հարևան պետությանը։
Կամենոսի կուսակցությունը հայտարարել էր, որ դեմ է Հունաստանի ու ժամանակակից Մակեդոնիայի այդ համաձայնագրին, և եթե ստորագրումից հետո այն բերվի խորհրդարանի վավերացմանը, իրենք դուրս կգան կոալիցիայից։ Կուսակցությունն այդպես էլ արեց։
Իսկ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ կոալիցիայի մասնատման դեպքում կարող են նոր արտահերթ ընտրություններ կազմակերպել, ինչը, սակայն, կարող է տհաճ անակնկալ մատուցել գործող վարչապետին, քանի որ Հունաստանի բնակչության մեծ մասը նույնպես դեմ է հարևան պետությանը Մակեդոնիա անվանումը կրելու հնարավորություն տալուն։
Երկու երկրների միջև այս վեճի հաղթահարումը պայման է, որի բավարարման դեպքում Մակեդոնիան կկարողանա դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։
19:07 23.05.2025
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...
19:05 23.05.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողն ինքնակամ ներկայացավ նախաքննական մարմինՔրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Արտաբույնք գյուղի 23-ամյա բնակիչը մայիսի 21-ին ինքնակամ ներկայացել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Մայիսի 19-ից 23-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով, խափաման միջոցը` կալանք։ ...
19:00 23.05.2025
Անհետ կորած 17-ամյա աղջիկը հայտնաբերվեցՄայիսի 20-ին հաղորդվել էր 17-ամյա մի աղջկա անհետ կորելու մասին։ Մայիսի 22-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մայրաքաղաքի պարեկները նրան հայտնաբերել են Երևանի Արամի փողոցում և տեղափոխել Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին։ ...
18:58 23.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում․ ՓաշինյանԵվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում՝ 2026 թվականի գարնանը: «Պատիվ է Եվրոպական քաղաքական համայնքի առաջնորդներին ընդունել մեր երկրում եւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր առաջնորդներին՝ այս որոշմանն աջակցելու համար»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...
18:56 23.05.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի ավարտական միջոցառումներինՀանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է ՀՀ Արարատի մարզի Արարատի ավագ դպրոց և Դիմիտրովի միջնակարգ դպրոց՝ հետևելու ավարտական միջոցառումներին: Նախարարը շնորհավորել է շրջանավարտներին, նրանց մաղթել հաջողություն, վերելքներ ու հաղթանակներ կյանքի նոր փուլի մեկնարկին: Ժաննա Անդրեասյանը կարևորել է դպրոցում ստացած գիտելիքների դերը՝ ընդգծելով, որ դրանք հիմք են հետագա կրթության և անձնային զարգացման համար։ «Ամփոփում եք կյանքի շատ կարևոր փուլ: Մուտք եք գործում հասուն կյանք, որտեղ ձեզ սպասվում են թե՛ հաջողություններ, թե՛ դժվարություններ։ Համոզված եմ՝ […] ...
18:51 23.05.2025
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջևՄայիսի 22-ին Երևանում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդայի գլխավորությամբ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի՝ երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը և ընդգծելով […] ...