10:51 14.01.2019
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին 7-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստի ժամանակ շնորհավորեց խորհրդարան անցած քաղաքական ուժերին, մաղթեց հաջողություն ու արդյունավետ աշխատանք, նշեց, որ իբրև նախագահ` իր լիազորությունների սահմաններում պատրաստ է համագործակցել և աջակցել նրանց: Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև նախորդ գումարումների խորհրդարանների պատգամավորներին օրենսդիր աշխատանքների համար:
«Պատմական դարձած 2018թ. մեծ փոփոխությունների, փորձությունների, սպասումների ու հույսերի տարի էր, մեր ժողովրդի լավագույն հատկությունների` միասնականության, համախմբվածության, բարձր բարոյական և քաղաքական, քաղաքական ոգու բազմաթիվ դրսևորումների տարի էր:
Դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, որոնք ճանաչվել են դրանց մասնակցած բոլոր քաղաքական ուժերի և միջազգային դիտորդների կողմից, բարձր լեգիտիմությամբ են օժտել ներկա ԱԺ-ին: Նոր ԱԺ և նոր կառավարության ձևավորմամբ ավարտվում է քաղաքական փոփոխությունների առաջին փուլը, սկսվում է հաջորդ` հույսերի և խոստումների իրականացման հետևողական, համառ և ամենօրյա աշխատանքի փուլը:
Հարգելի՛ պատգամավորներ, դուք ստացել եք լայն հնարավորություններ` կյանքի կոչելու թավշյա հեղափոխության գաղափարները և արդարացնելու հասարակության սպասելիքները, կերտելու նոր Հայաստան: Ձեր գործունեության հաջողությունը մեծապես պայմանավորված է լինելու Հայաստանի քաղաքացու աջակցությամբ և նրա մասնակցությամբ հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական կյանքին»,- ասաց նա:
Արմեն Սարգսյանը, դիմելով պատգամավորներներին, հիշեցրեց` Սահմանադրության 1-ին հոդվածը հռչակում է` Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է, ապա ընդգծեց` այդ դրույթը ոչ թե փաստի արձանագրում է, այլ պետության համար կարևորագույն սկզբունք, նպատակ, նպատակ, որը չի կարող լինել լիարժեք իրականացված, նպատակ, որին պետք է ձգտել` մշտապես կատարելագործվելով և անցնելով երկար ճանապարհ: Նախագահը նշեց` նոր Հայաստան կառուցելու համար դեռ բազում և լուրջ բարեփոխումներ պետք է իրականացվեն բոլոր բնագավառներում և տարբեր մակարդակներով: Ըստ Սարգսյանի՝ առաջնային է մնում Հայաստանում յուրաքանչյուր անձի բարեկեցիկ կյանքի երաշխավորումը, սակայն դեռևս թե՛ իրավական հարթության վրա, թե՛ գործնականում այդ իրավունքներին բավարար կարևորություն տրված չէ:
«Նոր Հայաստանում մարդու տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական իրավունքները և ազատությունները պետք է հանդիսանան մարդու արժանապատվության կարևոր բաղկացուցիչ մասը, և հենց այդ ընկալումը պետք է ընկած լինի իրավական ակտերի և պետական մարմինների գործունեության հիմքում: Աշխարհը դառնում է ավելի անկայուն և անկանխատեսելի, լի մարտահրավերներով: Միջազգային հարաբերությունների մեջ ավանդական մեթոդները, մոտեցումները, ինստիտուտները, կառույցները հաճախ կորցնում են իրենց արդյունավետությունը, սա ստեղծում է նոր ռիսկեր, միաժամանակ ստեղծում է նոր հնարավորություններ»,- ասաց նա:
Նախագահը շեշտեց` 21-րդ դարն արագ գնահատականների ու որոշումների դար է լինելու, մենք նոր աշխարհի դարպասների մոտ ենք և պետք է վերափոխենք մեր մտածելակերպն ու մոտեցումները: Սարգսյանի խոսքով` գիտակցելով մեր թվացյալ և իրական առավելություններն ու թերությունները, ունենալով հստակ տեսլական և ծրագիր, պետք է օգտագործենք աշխատող, ստեղծող, մտածող մեր ազգի բոլոր կարողությունները:
«Այո՛, փոփոխվում են ժամանակները, սակայն անփոփոխ են մեր նպատակները` նպաստել հզոր ու զարգացած Հայաստանի կերտմանը, նպաստել 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ արժանապատիվ քաղաքացու ձևավորմանը: Նոր ԱԺ-ին բավական ծավալուն աշխատանք է սպասվում խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացման ուղղությամբ` հաշվի առնելով արտաքին ոլորտում Հայաստանի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, դրանց շարքը երկար է` ԼՂ հակամարտության խաղաղ և արդար կարգավորություն, Հայաստանի և Արցախի անվտանգության բարձրացում, բանակի արդիականացում, եվրոպական և եվրասիական ուղղությամբ համագործակցության խորացում, համագործակցության զարգացում հարևանների, համաշխարհային բոլոր դերակատարների, բոլոր գործընկերների և, իհարկե, բարեկամների հետ, Հայաստանի տեղի ամրապնդում աշխարհում` որպես միջազգային հուսալի և կայուն գործընկեր, այս ամենի համար անհրաժեշտ են պրոֆեսիոնալ մոտեցումներ ու հմտություններ»,- ասաց նա:
11:50 23.05.2025
Ես չեմ պատրաստվում արդարանալ, դա իմ ոճը չէ․ ԱմորիմԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է իր ապագայի մասին: Պորտուգալացին հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել կամ փոխել աշխատանքի մոտեցումը, եթե, իհարկե, ակումբը պաշտոնանկ չանի իրեն: «Եթե ակումբի ղեկավարությունը կամ երկրպագուները գտնեն, որ ես այլև պետք չեմ, կհեռանամ հենց նույն օրը: Չեմ պատրաստվում փախչել, վստահ եմ իմ մոտեցումներին, ոչինչ չեմ փոխելու: Այժմ […] ...
11:35 23.05.2025
Պետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունըՊետությունը երաշխավորում է արտահիվանդանոցային անվճար մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունը, որի շրջանակներում իրականացվում է հղիների նախածծնդյան հսկողություն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հղին դիմում է առողջության առաջնային պահպանման օղակ` ըստ իր բնակության վայրի և ստանալով առողջության մասին քաղվածքը` դիմում է կանանց մոտակա կոնսուլտացիա ու հաշվառվում է: Միաժամանակ, կինն իր բնակավայրի վարչական տարածքի շրջանակներում իրավունք ունի […] ...
11:21 23.05.2025
Հնդկաստանում եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդՀնդկաստանի հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի 13 շրջաններում ուժեղ քամու, կարկտահարության և կայծակի հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ։ Անձրևները մեծ վնաս են հասցրել գյուղական համայնքներին և գյուղատնտեսական ենթակառուցվածքներին, հաղորդում է The Times of India-ն։ Ուտար Պրադեշի իշխանությունները հայտարարել են տուժածներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին։ Հնդկաստանի օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ շաբաթվա վերջին Հնդկաստանի հյուսիսային և այլ շրջաններում […] ...
11:00 23.05.2025
Բրունու Ֆերնանդեշն աջակցել է Ռուբեն Ամորիմին«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունու Ֆերնանդեշն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին: «Կարծում եմ՝ Ամորիմը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Ես հավատում եմ նրան: Ակումբն այնպիսի իրավիճակում է, որ հեշտ է նոր մարզիչ նշանակելը, որովհետև թիմը ոչ մի արդյունք ցույց չի տալիս: Բայց Ամորիմը մեզ համար ճիշտ մարզիչ է»,- պորտուգալացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է A Bola-ն: […] ...
10:48 23.05.2025
Վաղարշապատի ոստիկանների կասկածը հաստատվեց. հայտնաբերվեցին կանեփի խնամված բույսեր ու մարիխուանաՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վաղարշապատի Միչուրինի փողոցի մի բնակիչ աճեցնում է կանեփ և ապօրինի պահում մարիխուանա: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մայիսի 20-ին 62-ամյա տղամարդու տանը կատարվեց զննություն: Բակում հայտնաբերվեց կանեփի մշակված 13 բույս։ Հայտնաբերվեց նաև մարիխուանայի նմանվող զանգվածներով երկու տարա՝ 65 և 29 գրամ քաշերով: Նախաքննությամբ հանգամանքները […] ...