Ներկրողը ՀՀ-ում հեղուկ գազի պաշարների սղությունը կապում է այս տարի չնախատեսված պայմանների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+27.09 oC

Ներկրողը ՀՀ-ում հեղուկ գազի պաշարների սղությունը կապում է այս տարի չնախատեսված պայմանների հետ

13:29 14.01.2019

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի պաշարների անբավարարության խնդիր է եղել: Վարորդներից շատերը նշում էին, որ դժվարանում են հեղուկ գազ գտնել, երբեմն դա նաև անհնար է եղել: Այս խնդրի մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց նաև հեղուկ գազ ներմուծող «Գազ պրոպան» ընկերության տնօրեն Ժիրայր Յախանեջյանը: Նա նաև խոսեց իրավիճակի պատճառների մասին:

Յախանեջյանից հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է նախապես կուտակել հեղուկ գազի առավել մեծ պաշարներ, որպեսզի նման խնդրի առաջ չկանգնեն: Նա պատասխանեց, որ դա հնարավոր է, բայց այստեղ հարցն այն է, թե ձեռնտո՞ւ է արդյոք այդքան պաշար կուտակելը, որովհետև կարող է այսօր կուտակեն պաշարներ, իսկ վաղը գնային փոփոխություն ունենան:

«Հիմնականում այն է հարցը, որ այսպիսի փլուզումներ, որ եղել են, այս տարվա նման չի եղել երկար ժամանակ, ուղղակի չնախատեսված պայմաններ են: Սա բնակլիմայական պայմանների հետևանք է, որևէ բան չկա, գնի փոփոխություն չի լինելու, պատճառն այն է, որ Լարսը փակվել էր: Մեր մեքենաները հիմա էլ դուրս են եկել, Լարսն անցնում են, երևի վաղը կամ մյուս օրն այստեղ կլինեն»,- ասաց նա:

Ճշտող հարցին` այսօրվա ընթացքում կաթվածահար վիճա՞կ է լինելու, Յախանեջյանն արձագանքեց.

«Այդպես կատեգորիկ եկեք չասենք: Ճանապարհների հետ կապված «կատաստրոֆա» չի եղել, փակվել է 1-2 օր: Ինչ-որ մեծ խնդիր, պրոբլեմ չկա, ճանապարհները մաքրում են, մեքենաները գալիս են, հնարավոր է` այսօր երեկոյան էլ լինեն այստեղ»:

Ընկերության տնօրենը վստահեցրեց` հեղուկ գազի նոր պաշարների ներմուծման դեպքում գնաճը բացառված է: Նա նշեց, որ գազի պահանջարկը չնախատեսված ձևով է աճել, և իրենք չէին նախատեսել, որ պահեստավորումների քանակը կարող է այդքան աճել:

«Ուղղակի այդ է խնդիրը, որ նախատեսածից շատ է ավելացել, ու պահեստավորման խնդիր է առաջացել, այդքան բան: Տարվա ընթացքում արդեն այդպիսի բան չի լինի, երկրորդը` կառավարությունից խոստացել են, որ հնարավոր է` փետրվարից Ռուսաստանից եկող երկրորդ ճանապարհը բացվի: Եթե դա էլ լինի, ընդհանրապես ոչ մի խնդիր չի լինի, սա ուղղակի մի ճանապարհ է, և Հայաստան ներմուծվող բոլոր տեսակի ապրանքները, որ տեղափոխվում են մեքենաներով, այդ ճանապարհով են գալիս: Այդտեղ գազը, հացահատիկը, որևէ այլ ապրանք կարևոր չէ, 5-6 հարյուր մեքենա միանգամից կանգնում են, մեծ մեքենաներ, իսկ դա խնդիր է ստեղծում: Այստեղ Հայաստանի հետ կապված խնդիր չկա, միայն Լարսի հետ է կապված, որում այդ մարդիկ էլ մեղավոր չեն, վերջին անգամ ճանապարհը բացելուց հետո փլուզում է տեղի ունեցել, որը խոստացել են մաքրել»,- նշեց նա:

Նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար, ըստ Յախանեջյանի, իրենք արդեն նախապես միջոցներ կձեռնարկեն: Նա նշեց, որ կառավարության հետ կապված որևէ խնդիր չկա, դա իրենց` անհատ ձեռներեցների խնդիրն է, իրենք էլ իրենց սխալների վրա ուղղվում են: Պահեստավորման խնդիրը, որ եղել է, եկող տարի արդեն լուծված կլինի, արդեն իսկ աշխատում են, այսինքն` այդ ուղղությամբ աշխատանքը սկսվել է նոր տարուց առաջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ

18:28 21.05.2025

Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

18:21 21.05.2025

ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

18:14 21.05.2025

Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...

Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

18:07 21.05.2025

Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվել

Մայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...

SHANTNEWS

18:00 21.05.2025

SHANTNEWS

Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

17:55 21.05.2025

Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել «Ռեալում»

Լուկա Մոդրիչը ցանկանում է կարիերան ավարտել Մադրիդի «Ռեալում», գրում է As-ը։ Խորվաթ ֆուտբոլիստը պատրաստ է զիջումների գնալ ու համեմատաբար ցածր աշխատավարձով նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ։ Իսպանական թիմը 39-ամյա ֆուտբոլիստի ապագայի հարցում վերջնական որոշում դեռ չի կայացրել, բայց հայտնի է, որ ակումբի ապագա գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խնդրել է Մոդրիչին պահել թիմում։ Խորվաթ ֆուտբոլիստն ուզում […] ...

BACK_TO_TOP