12:02 17.01.2019
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում իր ելույթի ընթացքում խոսեց արհեստակցական միությունների մասին.
«Պետք է սկսել ստեղծման մեխանիզմներից: Իմ առաջարկն այն էր, որ լինի անկախ արհմիություն, որը կախված չլինի գործատուից: Հուսամ՝ այս ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ կողմ կքվեարկի նրան: Ինչ վերաբերում է որդեգրումների հարցին, երբ 2 միլիարդատեր գալիս, հոգեկան հիվանդ երեխա են որդեգրում, ինձ համար հասկանալի է, թե ինչի: Մենք պետք է շատ խստացնենք օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ երեխաների որդեեգրելու գործընթացը՝ անգամ հասցնելով գրեթե անհնարինի: Ընտանեկան համերաշխության մասով էլ ասեմ, որ պետությունը չպետք է անհարկի միջամտություն իրականացնի ընտանեկան համերշխության ապահովման գործում, դա ջարդուխուրդ է անում առանց այն էլ չեղած համերաշխությունը»:
Գևորգ Պետրոսյանը նշեց, որ ըստ օրենքի՝ պետք է ոստիկանը գնահատի իրավիճակը և արգելի 100 կամ 50 մետր հեռավորությունից չմոտենալ: Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս օրենքի միջի բոլոր կետերը դատարանի իրավասություն են և չպիտի այն տրամադրվի որևէ ոստիկանի:
«Կարող է և մի հատ էլ ապտակես քո երեխային և երեխան այդ ապտակիցդ ավելի շատ դաստիարակություն ստանա, բայց ոչ թե ոստիկանը գա, կանգնի քո բակում և քեզ 50 մետրից ավել չթողնի: Ո՞վ է սենց բան պատկերացնում, ինձ ճի՛շտ հասկացեք, ես ոչ թե հորդորում եմ թքել համամարդկային արժեքների վրա, բայց նաև մենք չպետք է անտեսել ավանդական բարքերը: Մենք չենք խրախսում ընտանեկան բռնությունը»,- ասաց նա:
18:35 21.05.2025
Հեծանիվ գողացած տղամարդը հայտնաբերվել է. Շենգավիթի ոստիկանների բացահայտումըԳողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: […] ...
18:28 21.05.2025
Տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել քննարկում ««Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածը ներառող ճեմուղու կառուցման վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, ճեմուղու գոտևորման նախագծի հեղինակները և ոլորտային առաջատար մասնագետներ։ Դիտարկվել են ճեմուղու հետագծի, ճանապարհային ծածկույթի վերաբերյալ հարցեր։ […] ...
18:21 21.05.2025
ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, […] ...
18:14 21.05.2025
Հաստատվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների երկրորդ փուլի ժամանակացույցն ու քննական կենտրոնների ցանկըԳնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհերի ընդունելության՝ 2025 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը: Միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը. 10.06.2025 թ. – «Քիմիա», «Ռուսաց լեզու» 13.06.2025 թ. – «Օտար լեզուներ» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն) 17.06.2025 թ. – «Մաթեմատիկա» 20.06.2025 թ. – «Հայոց լեզու և հայ գրականություն» 24.06.2025 […] ...
18:07 21.05.2025
Արալեզ գյուղի գերեզմանատանը «Կալաշնիկովի» ինքնաձիգ է հայտնաբերվելՄայիսի 19-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Արալեզ գյուղի գերեզմանատան տարածքում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» տիպի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և փամփշտատուփ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ […] ...