Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն. Վերջինս հանդիպումն անվանել է «բարեկամական» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+20.04 oC

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Բախտաձեն. Վերջինս հանդիպումն անվանել է «բարեկամական»

16:36 18.01.2019

Այսօր Վրաստանում հարցուպատասխանի ռեժիմով կայացած հերթական հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը վարչապետ Մամուկա Բախտաձեից հետաքրքրվել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ի՞նչ թեմաների շուրջ են զրուցել վերջերս Բոլնիսիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Վերջին շրջանում հայկական մամուլում ակտիվորեն շրջանառվում է Լարսի այլընտրանքային ճանապարհով հայկական բեռների փոխադրման հարցը: Այլընտրանքային ճանապարհ ասելով՝ ենթադրվո՞ւմ է արդյոք հայկական բեռների փոխադրում Վրաստանի գրավյալ տարածքներով, ՌԴ-ի ու Վրաստանի միջև համաձայնությունը ենթադրո՞ւմ է նույնը՝ հարցրել է լրագրողը:

«Լարսի այլընտրանքային  ճանապարհով բեռնափոխադրումների համաձայնությունը ձեռք է բերվել 2011թ: Այն լրացումների, առանձին քննարկումների կարիք ունի, որոնց մասին հասարակությունը տեղյակ կպահվի: Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ օրերս կայացած մեր հանդիպմանը, դա բարեկամական հանդիպում էր: Մենք բարեկամական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մի քանի օր առաջ խորհրդարանը Փաշինյանին երկրորդ անգամ հաստատեց վարչապետի պաշտոնում: Դա բարեկամական հանդիպում էր, որի ընթացքում զրուցեցինք տարբեր հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մեծացնելու շուրջ: Հանդիպմանը ձեր նշված թեմային չենք անդրադարձել»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վերլուծաբան Զաալ Անջափարիձեի խոսքերով՝ Հայաստանը շատ է հետաքրքրված Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային միջանցքներով, որոնք պետք է գործեն շվեյցարական ընկերության միջնորդությամբ, երկու երկրների միջև 2011 թվականին կնքված համաձայնագրի համաձայն: Նրա խոսքով հենց այս հարցը կարող է լինել հունվարի 15-ին Բոլնիսում անցկացված ոչ ֆորմալ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը:

Վերլուծաբան Նիկա Չիտաձեն «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ցանկացած իշխանության օրոք հետաքրքրված են երկկողմանի հարաբերությունների զարգացմամբ:

«Օրինակ՝ Հայաստանը հետաքրքրված է նրանով, որպեսզի իր արտաքին առևտրական գործողությունները կատարի հենց Վրաստանի տարածքով և, ինչպես գիտենք, Հայաստանի բեռնափոխադրումների 70 տոկոսից ավելին կատարվում է հենց Վրաստանի տարածքով: Իր հերթին Վրաստանը, իհարկե, հետաքրքրված է, որպեսզի Հայաստանը նպաստի Ջավախքում ապրող էթնիկ հայերի՝ վրացական հասարակության մեջ ինտեգրացիայի հարցում:

Ըստ վերլուծաբանի՝ թեև երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումը տարբերվում է իրարից, այնուամենայնիվ, շատ ընդհանուր բան ունեն:

Չիտաձեի կարծիքով՝ այս հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են տնտեսական հարցեր:

«Բացառված չէ նաև այն, որ Հայաստանի հեղափոխական տրամադրված կառավարությունը ցանկանա կիսել վրացական փորձը, օրինակ կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև հարկային և մաքսային օրենսդրության քննարկման հարցերում և այլն: Այնուամենայնիվ, գլխավոր հարցը տնտեսությունն է»,- ասում է Չիտաձեն:

Վերլուծաբանն առանձնացնում է համագործակցության ևս երկու կետ, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում առևտուր իրականացնելուն։ Մյուս կետը Արևելյան գործընկերության շրջանակներում նախատեսված 13 մլրդ եվրոն է։ Չիտաձեն չի բացառում, որ կարող է տեղի ունենալ Հայաստանի և Վրաստանի միջև ավտոճանապարհի վերանորոգում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

21:00 20.05.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Աբովյան փ. 62, 66 շենքեր և որ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 108 հասցե և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Իսահակյան փ. 16, 16ա շենքեր, Կորյունի նրբ․ 10, 11 շենքեր և հարակից ոչ […] ...

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

20:48 20.05.2025

ԵՄ ԱԳ նախարարները որոշել են չեղարկել Սիրիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները

ԵՄ անդամ երկրները որոշել են չեղարկել Սիրիայի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է համայնքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ «Այսօր մենք որոշել ենք չեղարկել Սիրիայի նկատմամբ մեր տնտեսական պատժամիջոցները։ Մենք ցանկանում ենք օգնել սիրիացի ժողովրդին վերականգնել նոր, ներառական և խաղաղ Սիրիան»,-գրել է նա։ ...

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

20:38 20.05.2025

Հավանաբար, Ձյուբայի նպատակը պոպ-MMA-ն է․ Սերգեյ Թորոսյան

Արման Ծառուկյանի նախկին մարզիչ Սերգեյ Թորոսյանը կարծիք է հայտնել ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբայի մասին, որը ցանկություն է հայտնել դառնալ MMA-ի մարտիկ, հաղորդում է mma.metaratings.ru-ն. «Կարծում եմ՝ Ձյուբան կարիերայի ավարտից հետո գումար վաստակելու միջոցներ է դիտարկում: Հավանաբար, նրա նպատակը պոպ-MMA-ն է, որտեղ մեծ փողեր են վճարում: Եթե ավելի հստակ պատասխան եք ուզում, ապա Ձյուբայի՝ MMA-ում նորամուտը կարող […] ...

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

20:31 20.05.2025

Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին […] ...

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

20:30 20.05.2025

ՃՏՊ Թալին-Մաստարա ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մայիսի 20-ին, ժամը 18:15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Iveco» մակնիշի բեռնատարը և «Toyota» մակնիշի ավտոմեքենան։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Toyota» […] ...

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

20:25 20.05.2025

Ռուբիո. ԱՄՆ դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում Patriot համակարգեր փոխանցել Ուկրաինային

ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ոչ մեկը չի ցանկանում իր Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը փոխանցել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ «Ուկրաինացիները պահանջում են հակաօդային պաշտպանության Patriot համակարգեր, որոնք, անկեղծ ասած, մենք չունենք: Բայց մենք սերտորեն համագործակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: ՆԱՏՕ-ի որոշ դաշնակիցներ ունեն Patriot […] ...

BACK_TO_TOP