ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նոր մեղադրանք է առաջադրել Թրամփին, ՌԴ-ին, Wikileaks-ին և Ալիևի նախկին փեսային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+30.09 oC

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նոր մեղադրանք է առաջադրել Թրամփին, ՌԴ-ին, Wikileaks-ին և Ալիևի նախկին փեսային

17:55 19.01.2019

Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը դիմել է դատարան նոր մեղադրանքով, որը կցվելու է ԱՄՆ նախագահին, Ռուսաստանի զինված ուժերին ու այլոց վերագրվող մեղքերին։ Այս անգամ նրանք մեղադրվում են 2018 թվականի նոյեմբերին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային հասցեներն ու կուսակցության ազգային կոմիտեի սերվերը կոտրելու փորձի մեջ։

Մինչ այս կուսակցությունը նրանց մեղադրում էր 2015 և 2016 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու և այդ միջամտությանը մասնակցելու, օգնելու համար։ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի հետ կապերի համար մեղադրանքի ծանրության տակ էին ընկել նաև Իլհամ Ալիևի դստեր նախկին ամուսին, Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի երգիչ Էմին Աղալարովը ու նրա հայրը, նույնպես Ռուսաստանում բնակվող միլիարդատեր Արազ Աղալարովը։ Հիմնական մեղադրանքների հասցեատերերն էին․

  • Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչությունը,
  • Թրամփի ընտրական շտաբի թիմը,
  • ինքը՝ գործող նախագահը,
  • Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որդին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերը,
  • WikiLeaks խումբն ու դրա հիմնադիր Ջուլիան Ասանժը։

Հիմա նույն այս խմբի մեղադրանքներին միացվել է նաև նոր մեղադրանքը։ Դեմոկրատական կուսակցության մասնագետների հայցի համաձայն՝ մեղադրվողները կուսակցության անդամների էլփոստի հասցեներին ուղարկել են վարակված ակտիվ հղումներով նամակներ, որպեսզի նամակները ստացողները անզգուշաբար մտնեին նշված հղումներով, ու էլեկտրոնային վարակը տարածվեր կուսակցության սերվերային համակարգով մեկ։ Հարձակումն իր նպատակին հասե՞լ է, թե՞ ոչ, անհայտ է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

11:55 20.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:48 20.08.2025

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

11:41 20.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

11:35 20.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

11:30 20.08.2025

Հակակոռուպցիոն դատարանն է քննելու Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյայլ Գլխավոր դատախազության՝ ընդդեմ Մայրապետյանի հայցը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի ապրիլի 30-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության (հիմնադիրներ՝ Սամվել Մայրապետյան և վերջինիս կին՝ Գոհար Քյալյան)՝ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 10 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի մայիսի 14-ի որոշմամբ՝ հայցադիմումի ընդունումը մերժվել էր այն հիմնավորմամբ, որ […] ...

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

11:00 20.08.2025

CNN. Հունգարիան և Շվեյցարիան քննարկում են Ուկրաինայի գագաթնաժողովի հնարավորությունը

Սպիտակ տունը դիտարկում է Հունգարիան և Շվեյցարիան որպես հնարավոր վայրեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի միջև առաջիկա հանդիպման, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հաջորդող եռակողմ գագաթնաժողովի համար։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան երեք պաշտոնյաների։ ԱՄՆ նախագահը անձամբ քննարկել է Բուդապեշտում հանդիպում անցկացնելու հնարավորությունը Հունգարիայի վարչապետ […] ...

BACK_TO_TOP