16:31 20.01.2019
Երեկ կայացել է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը տևել է մոտ 10 ժամ: Հոգաբարձուների խորհուրդը որոշել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարել, որը տեղի կունենա մարտի 2-ին: Ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթի մասնակցելու համար փաստաթղթերի հանձնումն ավարտվելու է մրցույթի անցկացումից 6 օր առաջ, փետրվարի 22-ը լինելու է հայտերի ընդունման վերջնաժամկետը:
ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա
վարչական աշխատանքի փորձ:Նույն անձը չի կարող երկու անգամից ավել ընտրվել ռեկտորի պաշտոնում: Ռեկտորի պաշտոնում ընտրված կհամարվի այն թեկնածուն, ով կհավաքի խորհրդի ցուցակային կազմի 50 տոկոսից ավելի ձայն:
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել 2018 թվականի մայիսի 18-ից,նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականից հետո:Մինչ օրս Բուհ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է նախկին պռոռեկտոր Երվանդ Սերոբյանը:
Հոգաբարձուների խորհրդի անդամները քննարկել են նաև համալսարանի կանոնադրության մեջ Ռազմական ամբիոնին հատուկ կարգավիճակ տալու հարցը, քանի որ այն բուհի 13 ամբիոններից տարբերվում է և ղեկավարվում է նաև Պաշտպանության նախարարությունից։
Ռազմական ամբիոնին հատուկ կարգավիճակ շնորհելու որոշումը Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է և ուղարկելու է Կրթության ու գիտության և Պաշտպանության նախարարություններ, որտեղ հավանության արժանանալուց հետո, ամբիոնն իր շրջանավարտներին սպայական կոչում շնորհելու իրավունք կունենա։
Իսկ օրակարգային ամենաքննարկվող հարցերը վերաբերել են նրան, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն բուհի պրոռեկտորների, ամբիոնի վարիչների, դեկանների և ռեկտորների թեկնածուները։ Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ բուհի այն պրոռեկտորների համար, ովքեր կկանոնակարգեն գիտակրթական ուղղությունը, 10 տարվա աշխատանքի ընթացքում պարտադիր է առնվազն 3 տարվա գիտամանկավարժական փորձը, իսկ դեկանների և ամբիոնների վարիչների համար 3 տարվա գիտամանկավարժական փորձ ունենալուց բացի, պարտադիր է նաև գիտական աստիճան ունենալը։
20:37 15.05.2025
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում2025-ից մեկնարկել է եկամուտների տարեկան հայտարարագիր լրացնելու երկրորդ փուլը: Հիմա արդեն ծրագրին միացել են նաև վարձու աշխատող քաղաքացիները, որոնք կարող են սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:25 15.05.2025
Ֆորմուլա 1-ը նշել է 75 ամյակըՖորմուլա 1-ը նշել է 75 ամյակը և այդ կապակցությամբ հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են բոլոր տարիների չեմպիոնները: «Հերոսներ, լեգենդներ, կուռքեր: Հաշվարկը սկսված է 1950 թվականից»,- գրված է հայտարարությունում: Լեգենդար ավտոարշավորդների լուսանկարում են Ֆրանսիան ներկայացնող հայ ավտոարշավորդ Ալեն Պրոստը, Միխայել Շումախերը, Խուան Մանուել Ֆանյոն, Լյուիս Հեմիլթոնը, Մաքս Ֆերստապենը, Նիկի Լաուդան, Աիրտոն Սենան: 1950 թվականի մայիսին […] ...
20:13 15.05.2025
Քննարկվել են ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերՄայիսի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունեց Վրաստանի ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Ռեվազ Սոխաձեն։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ենթակառուցվածքների զարգացման ոլորտում ՀՀ և Վրաստանի միջև համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր։ ...
19:54 15.05.2025
Ո՞ւմ կհանձներ ոսկե գնդակը լեգենդար Ֆաբիո ԿապելոնԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն հայտարարել է, որ «Ոսկե գնդակն» այս տարի կհանձներ «Բարսելոնայի» եզրային հարձակվող Լամին Յամալին: «Յամալը ֆանտաստիկ որակներ ունի և դեռ կարող է կատարելագործել իր խաղը, բայց չեմ շտապի նրան ֆենոմենալ կամ հանճարեղ անվանել: Այդ որակումները կարելի է տալ միայն Մեսսիին ու Մարադոնային: Ռոնալդուն էլ հրաշալի ֆուտբոլիստ է, նա բոլորից շատ է գոլ […] ...
19:47 15.05.2025
46 մենթոր դպրոցներում մեկնարկել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի թիվ 16 ավագ դպրոցում մասնակցել է «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով ուսուցչական համաժողովի մարզային փուլի մեկնարկին։ Համաժողովն անցկացվել է միաժամանակ ՀՀ 46 մենթոր դպրոցներում։ Համաժողովի նպատակը մասնակիցների փորձի փոխանակումն է կրթության ապագայի ամենակարևոր մարտահրավերների ուղղությամբ՝ նորարարության, համագործակցության և բարելավմանը միտված փոփոխությունների շեշտադրմամբ։ «Ուսուցչական […] ...