18:29 22.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան գրառումից:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դավոսում է Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում վարչապետն արդեն հանդիպումներ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյիի, Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի անդամ Քրիստինա Ահմաջյանիի, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի, eBay ընկերության փոխնախագահ Գեթի Ֆոսթերի հետ:
Հայաստանի վարչապետը պարզապես համաժողովի հրավիրյալ չէ: Նա համաժողովի բանախոսներից է: Ելույթը թեմատիկ քննարկումներից մեկի համար է:
12:11 20.08.2025
Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների […] ...
11:55 20.08.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ըԲացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...
11:48 20.08.2025
Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներԽոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
11:41 20.08.2025
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներՔաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...
11:35 20.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...