Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան. պորտուգալացու կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+19.09 oC

Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան. պորտուգալացու կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը

19:25 05.02.2019

Այսօր` փետրվարի 5-ին, Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ 34 տարեկան: Նա ծնվել է շատ աղքատ ընտանիքում, բայց աշխատասիրության և տաղանդի շնորհիվ դարձել է աշխարհահռչակ:
Ներկայացնենք Ռոնալդուի կենսագրության ամենահետաքրքիր ու սենսացիոն փաստերը.

1. Ծնվել է Սանտու Անտոնիոյում՝ Մարիա Դոլորեշ դուշ Սանտուս Ավելյույի և Ժոզե Դինիս Ավեյրույի բազմանդամ ընտանիքում: Ունի մեծ եղբայր՝ Ուգուն, երեք քույր՝ Կատյան, Էլման և Լիլիանան: Նրանց ընտանիքն անապահով էր: Դպրոցական հասակից Ռոնալդուն աշխատում էր, որպեսզի կարողանար վճարել ֆուտբոլի պարապմունքների համար: Ռոնալդուն դպրոցում հայտնի դարձավ այն բանից հետո, երբ աթոռը նետեց ուսուցչի վրա։

2.  Ռոնալդուի հայրը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մեծ երկրպագուն էր, այդ պատճառով տղայի անունը կոչեց Ռոնալդու:

3. Նրա հայրը ալկոհոլիկ էր, հենց դրանից էլ մահացավ 2005 թվականին: Եղբայրն էլ թմրամոլ էր, բայց Ռոնալդուն օգնեց եղբորը  հաղթահարել  խնդիրը:

4. Նա շատ զգացմունքային է, երբեմն չի կարողանում պահել արցունքները, ինչի պատճառով նրան երբեմն ասում են «լացկան»:

5. Ռոնալդուն 4 երեխա ունի: Նրանցից 3-ին ծննդաբերել է փոխնակ մայրը:

6. Նրա անունը անընդհատ շրջանառվում է գեղեցկուհիների հետ կապված տարբեր սկանդալային պատմություններում, մամուլը, սակայն, չի դադարում գրել նաև նրա ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին:

7. Մամուլը գրում է նաև աղջիկների հանդեպ նրա սեռական ոտնձգությունների և նույնիսկ բռնաբարությունների մասին:

8. Նրան և´ աստվածացնում են, և´ ատում, բայց շատերի կարծիքով` Ռոնալդուն աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

23:10 24.06.2025

Իրանը դեռ չի բացել իր օդային տարածքը

Իրանը դեռևս չի բացել իր օդային տարածքը, և համապատասխան գերատեսչությունը դեռևս որոշում չի կայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ, երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մաջիդ Ախավանը։ Flightradar24-ը նախկինում պնդում էր, որ Իրանի օդային տարածքը բաց է, և Թեհրանից միջազգային ժամանումների և մեկնումների համար անհրաժեշտ է նախնական թույլտվություն։ «Օդային տարածքը դեռ չի […] ...

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

23:00 24.06.2025

Երջանիկ Ղուբասարյանը պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ

«Վեիխե Ֆլենսբուրգը» հայտնել է Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Երջանիկ Ղուբասարյանի հետ պայմանագիր ստորագրելու մասին: Նոր թիմում 24-ամյա ֆուտբոլիստը կխաղա «6» համարի խաղաշապիկով: Նախորդ կես տարին Ղուբասարյանն անցկացրել է «Դասենդորֆ» ակումբում, որը ներկայացնում էր Գերմանիայի 5-րդ դիվիզիոնը: Նրա նոր թիմը խաղում է 4-րդ լիգայում: Երջանիկը երկար ժամանակ խաղացել է պաշտպանի դիրքում, բայց իր նախորդ ակումբում […] ...

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

22:55 24.06.2025

Վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Վրաստանի գործընկերների հետ երեկ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այսօր վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել 49 կոնյակով բեռնված մեքենա։ Այս մեքենաները տևական ժամանակ կանգնած էին Գեզիում»։ ...

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

22:45 24.06.2025

Փեզեշքիան. Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին

Իսրայելը չի ​​կարողացել հասնել իր նպատակներին և սարսափելի գին է վճարել Իրանի դեմ իր ագրեսիայի համար, հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։ «Ագրեսիվ թշնամին չկարողացավ հասնել Իրանում օբյեկտները ոչնչացնելու և միջուկային հետազոտությունները խափանելու իր նպատակներին՝ ստիպելով սոցիալական անկարգություններ հանրապետությունում», – նշվում է տեքստում, որը տարածել է Իրանի նախագահի մամուլի […] ...

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

22:35 24.06.2025

Ներկայացվել են ԱԱԱ-ի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագները

Աշխարհի ակումբային առաջնության համաշխարհային հեռարձակողը՝ DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խաղային երկրորդ շաբաթվա լավագույն դրվագների մասին տեսանյութ։ ...

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

22:25 24.06.2025

Իսրայելը պնդում է, որ Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել լարվածության սրման ընթացքում

Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանի խոսքով՝ 12-օրյա դիմակայության ընթացքում Իրանը մոտ 550 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, նա հավելել է, որ իրանցիները հրեական պետության ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 անօդաչու թռչող սարք, հրթիռակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ։ Եվս 1472 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Վիրավորներից 15-ը գտնվում են ծանր […] ...

BACK_TO_TOP