Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Գիտության ոլորտում ֆինանսավորումը կհիմնվի արդյունավետության վրա․ կառավարություն

19:30 06.02.2019

Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարվա ընթացքում բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը և գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ։ Այս մասին ասվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հրապարակվել է այսօր։

Ըստ այդ ծրագրի՝ գիտության ոլորտում անհրաժեշտ է․

  • բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետու­թյունը, տրա­մադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետա­զոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.
  • Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար, Հայաստանի զարգացման ծրագրերում ներգրավել արտասահմանում գտնվող հայ գիտնականներին: Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն անմիջականորեն նպաստող.
  • ստեղծել գիտական, գիտակրթական և գիտատեխնոլոգիական գերազանցու­թյան կենտրոններ՝ բեկումնային զարգացում ապահովող որոշ տեխնոլոգիաների ոլորտում.
  • սերտացնել կրթություն-գիտություն կապը՝ նպաստելով բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ցանցերի ձևավորմանը՝ ըստ գիտական գործունեության բնագավառների և ապահովելով ուսանողների տեղաշարժը ցանցի մաս կազմող բարձրագույն ուսումնական հաստատություններում և գիտական կազմակերպություններում.
  • գիտության ոլորտում ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսա­վորման մեխանիզմներ.
  • ստեղծել անհրաժեշտ պայմաններ հայերենի՝ իբրև ժամանակակից գիտության լեզվի գործառության ու զարգացման համար։

Կառավարության կողմից նշված նպատակներին հասնելու համար, ըստ ծրագրի, կարևոր է լինելու կրթական և գիտական ծրագրերի շարունակականության ապահովումը, կրթական և գիտական ծառայությունների բովանդակության և ծրագրերի՝ շուկայի, հասարակության և պետության պահանջարկին համաժամանակեցումը։

Կառավարության ծրագրի նախագիծը կարող եք բեռնել այստեղից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

12:11 20.08.2025

Իրազեկում․ զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ զենքով պարգևատրված անձինք պարտավոր են 2023 թ. հունիսի 1-ից երկու տարվա ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․ Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով նախատեսված՝ զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայությունը հավաստող բժշկական փաստաթղթեր, զենքի հետ կապված և անվտանգության կանոնների […] ...

SHANTNEWS

12:00 20.08.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

11:55 20.08.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 19-20-ը

Բացահայտվել է 105 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 27 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 9 դեպք՝ խարդախության, 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 5-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, 4 դեպք՝ ծառերը, թփերը ապօրինի հատելու, 3 դեպք՝ […] ...

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

11:48 20.08.2025

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ին՝ ժամը 16.00-ից 18.00-ի սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։ «Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում ենք չանհանգստանալ։ Նշված ժամանակահատվածում ճանապարհը փակ կլինի երթևեկության համար»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

11:41 20.08.2025

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ

Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։ ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։ Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն […] ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

11:35 20.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 20-ի 08։00 դրությամբ կազմել է 20.4 աստիճան: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ ...

BACK_TO_TOP