14:40 11.02.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ ճեպազրույցում լրագրողները փոխանցեցին մարզի համայնքներից մեկի ղեկավարի դժգոհությունը, թե մարզպետն իրեն թույլ չի տվել ելույթ ունենալ ՀՀ վարչապետի՝ համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ: Սարգսյանն ընդգծեց՝ այստեղ խոսքի ազատության մասին խոսք չի կարող լինել:
«Ոչ ոք թույլ չէր տվել ելույթ ունենալ, ես էլ իմ համայնքի ղեկավարին հորդորեցի ելույթ չունենալ, կամ եթե ունենա էլ՝ կարճ: Եկեք, խոսքի ազատության մասին չխոսենք, ես իր բնավորությունը լավ գիտեմ, մարզխորհրդի նիստերին էլ կամ քնած է կամ ….»,- ասաց նա:
Սարգսյանը հայտնեց, որ այս պահին խաղողագործական ոլորտում ներդրում ունեն մոտ 50 հեկտարի չափով՝ Նարեկ-Քաղցրաշեն համայնքների հողերի վրա, շատ բարդ ռելիեֆային պայմաններում: Ըստ նրա` ներդրողը մեծ աշխատանքներ է տանում այդ հողը խաղողագործության համար պիտանելի դարձնելու համար:
Մարզպետը հայտնեց, որ առաջիկայում կունենան բիզնես-ֆորում՝ «Իմ քայլը»՝ հանուն Արարատի», որտեղ կներկայացվեն հնարավոր ներդրումները, ընթացիկ աշխատանքները, մարզի զարգացման տեսլականը, ֆորումը տեղի կունենա մինչև մարտի կեսը: Սարգսյանը հայտնեց, որ ներդրողներին հետաքրքրող ոլորտներն են գյուղատնտեսությունը, տուրիզմը, արդյունաբերությունը, մթերքի վերամշակումը, արտահանումը և առևտուրը:
Արարատի մարզում, ըստ Սարգսյանի, մոտավոր հաշվարկով մինչև 30 տոկոս չմշակվող, էրոզիայի ենթարկված, դեգրադացված, աղակալած հողեր կան, դրանց վրա հիմնականում ջերմոցային տնտեսություններն են լավ զարգանում, քանի որ հողը բերվում է այլ տեղերից: Այս ցուցանիշը, մարզպետի գնահատմամբ, բավական բարձր է, և դրա հիմնական պատճառներից մեկը արտագաղթն է եղել. մարդիկ ունեցել են վարելահողեր, այգիներ, որոնք չեն մշակել բացակայության պատճառով:
Նա խոսեց նաև ենթակառուցվածքների անբարեկարգ վիճակն ու մաշված ներտնտեսային ցանցի մասին, ասաց, որ կան համայնքներ, որտեղ ներտնտեսային ցանցը գրեթե բացակայում է, իսկ եթե ոռոգման ջուրը հասանելի լինի բոլոր համայնքներում, մշակելի հողատարածքները շատ ավելի մեծ քանակ կկազմեն:
Անօրինական ջրամատակարարման մասին Սարգսյանն ասաց, որ այդ հարցով պետական վերահսկողական ծառայությունն է զբաղվում, նշեց, որ գործընթացը կասեցված է: SHANTNEWS.am-ը հետաքրքրվեց՝ դրա արդյունքում կա՞ բարելավում՝ ջրամատակարարման և ոռոգման հարցերում, Սարգսյանը պատասխանեց.
«Մենք զբաղվում ենք հնարավոր խնդիրների դեմն առնելու համար, քանի որ արդեն մարտից ունենք հայտեր գյուղական տնտեսությունների կողմից, անելու ենք ամեն ինչ, որ հնարավորինս պատրաստ լինենք ջրօգտագործողների պահանջները բավարարելու համար: Ջրանցքների մաքրման աշխատանքներ են իրականացվում, ՋՕ-ներում հավաքագրվում են պարտքերը, որ կարողանան պատրաստ լինեն, ակնկալիքները, որ նախկինում պետության կողմից տրամադրվել է այդ աշխատանքներին պատրաստվելու համար, թողնվել է ՋՕ ընկերությունների վրա»:
SHANTNEWS.am-ի հարցին՝ սուբվենցիաների համար դիմելո՞ւ են Կառավարությանը, Սարգսյանը դրական պատասխանեց տվեց: Նա տեղեկացրեց, որ ստացված սուբվենցիոն միջոցներն ուղղվելու են թե´ ասֆալտապատման, թե´ ջրագծերի, թե´ ոռոգման ու խմելու, մանկապարտեզների, դպրոցների վերանորոգման, տանիքների համար: Նա ասաց, որ համայնքները կներկայացնեն իրենց հայտերը, ու քանի որ Արարատի մարզն ունի խնդիրներ ոռոգման ոլորտում, իրենք փորձում են միջոցներն ուղղել ոռոգման ցանցի, ներտնտեսային ցանցի վերականգնմանը, համայնքներում խմելու ջրի նոր ջրագծերի անցկացմանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նա պայքարում մարզում արտագաղթի դեմ, ինչին նա պատասխանեց.
«Եթե մեզ մոտ արդարությունը վերականգնվի… Մարդիկ ինչո՞ւ են արտագաղթում, երբ անարդարության են բախվում: Եթե օրենքը գործի, մարդիկ արդարության պակաս չունենան, չեն գնա, իհարկե, եթե նաև աշխատատեղերի պակաս չլինի: Մեր ամենօրյա աշխատանքը միտված է ոչ միայն արտագաղթը կասեցնելուն, այլև հայրենադարձության անիվը պտտելուն»:
19:20 01.06.2025
Մեծ Բրիտանիայի միգրացիոն քաղաքականությունը խափանված է․ Ջոն ՀիլիՄեծ Բրիտանիան վերջին հինգ տարիների ընթացքում կորցրել է իր սահմանների նկատմամբ վերահսկողությունը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ Sky News-ին տված հարցազրույցում մեկնաբանելով միգրացիոն իրավիճակը։ Մեծ Բրիտանիայի Ազգային վիճակագրության գրասենյակի (ONS) տվյալներով՝ 2024 թվականին երկիր ժամանած միգրանտների թիվը 431 հազարով ավելի է եղել, քան մեկնողներինը։ 2023 թվականին այդ թիվը հասավ 860 հազարի, իսկ […] ...
19:00 01.06.2025
Օրվա հերոսները փոքրիկներն են․ ՆԳՆ-ը երեխաների տոնին կազմակերպել էր ուսուցողական արշավՀունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը, Ներքին գործերի նախարարությունը վերածել էր իսկական տոնի։ Փոքրիկները հնարավորություն ունեին ոչ միայն ուրախ և հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այլև սովորելու՝ ինչպիսին պետք է լինի իրավապահ, խելացի և հոգատար քաղաքացին, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։ ««Փոքրիկ ոստիկան» գոտում օրվա հերոսներն իմացան՝ ինչպես պետք է անցնել փողոցը, նաև սեփական ու շրջապատի անվտանգության […] ...
18:40 01.06.2025
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Իսրայելը չի ձգտում Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանըՊաղեստինի ազգային վարչակազմը (ՊԱՎ) ռացիոնալ դիրքորոշում է ընդունում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցում, մինչդեռ Իսրայելը չի ձգտում գտնել ճգնաժամի լուծում։ Այս կարծիքը հայտնել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդը՝ ելույթ ունենալով Ամմանում կայացած նախարարական հանդիպման ժամանակ։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Պաղեստինի ազգային բանակը «կատարել և […] ...
18:20 01.06.2025
ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներՀունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...
18:00 01.06.2025
Հունիսի 1-ը՝ կենդանաբանական այգումԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգուց տեսանյութ է հրապարակել։ ...
17:40 01.06.2025
Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններինՍտամբուլում կայանալիք բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։ «Ես լսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, գլխավոր շտաբի, հետախուզական ծառայությունների և Ուկրաինայի անվտանգության ծառայության զեկույցները։ Ես դիրքորոշումներ սահմանեցի երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ», – գրել է նա։ Զելենսկիի խոսքով՝ պատվիրակությունը նախատեսում […] ...