15:03 11.02.2019
Նախարարությունների գործառույթը քաղաքականություն մշակելն է, և նախարարությունը չի կարող որևէ մեկին գնալ, ջուր տալ կամ նման հարցեր լուծել։ Նախարարությունը պետք է մշակի քաղաքականություն, որի հիման վրա արդեն իրականացնող մարմինները կկարողանան աշխատել ավելի արդյունավետ։ Կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին լրագրողների հարցերին այսօր Ազգային ժողովում այսպես պատասխանեց ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը։
«Հիմա մենք անունը կդնենք առանձին նախարարություն, թե անունը կդնենք վարչություն, թե կդնենք կառավարության աշխատակազմի բաժին, բացարձակ էական չէ։ Էական է, թե այդ պրոֆեսիոնալների խումբը, ովքեր քաղաքականության մշակողներ են, ինչպես են մշակելու քաղաքականությունը, և մենք, որպես հանրություն, ինչպես ենք քաղաքականության մշակման գործընթացը վերահսկելու և մասնակցելու այդ գործընթացին»,- ասաց պատգամավորը։
Նրա կարծիքով՝ այս տեսանկյունից հիմա կարիք չկա կենտրոնանալու այն բանի վրա, թե ինչ ոլորտներ են միավորվելու։
18:20 01.06.2025
ՃՏՊ Հալիձոր գյուղի մոտակայքում․ կան տուժածներՀունիսի 1-ին, ժամը 14:08-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Հալիձոր գյուղի «Դիտակետ» կոչվող տարածքի մոտակայքում «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից […] ...
18:00 01.06.2025
Հունիսի 1-ը՝ կենդանաբանական այգումԵրեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանը կենդանաբանական այգուց տեսանյութ է հրապարակել։ ...
17:40 01.06.2025
Զելենսկին հունիսի 2-ին հաստատել է Ուկրաինայի մասնակցությունը Ռուսաստանի հետ բանակցություններինՍտամբուլում կայանալիք բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը կրկին կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Այս մասին Վլադիմիր Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում։ «Ես լսեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի, գլխավոր շտաբի, հետախուզական ծառայությունների և Ուկրաինայի անվտանգության ծառայության զեկույցները։ Ես դիրքորոշումներ սահմանեցի երկուշաբթի օրը Ստամբուլում կայանալիք հանդիպումից առաջ», – գրել է նա։ Զելենսկիի խոսքով՝ պատվիրակությունը նախատեսում […] ...
17:19 01.06.2025
«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութը«Հայրիկս և իր զինվորները դիրքում են, որ մենք գիշերը հանգիստ քնենք». ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
17:00 01.06.2025
Al Arabiya. ՀԱՄԱՍ-ը կորցնում է անվտանգության վերահսկողությունը Գազայում սովի և քաոսի պատճառովՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կորցրել է վերահսկողությունը Գազայի հատվածում անվտանգության իրավիճակի նկատմամբ, որտեղ մարդասիրական օգնության թալանը և գողությունը աճել են ծանր պարենային ճգնաժամի ֆոնին։ Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հեռուստաալիքի աղբյուրների փոխանցմամբ՝ գողերն ու հանցավոր խմբավորումները սկսել են գրավել մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները, թալանել տները և ահաբեկել պաղեստինյան […] ...
16:38 01.06.2025
Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացվել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվանՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։ «Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի […] ...