20:33 11.02.2019
Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքը իրականացվում է արտոնյալ պայմաններով, և 2018 թվականին, նախորդ համաձայնության ժամկետի սպառման հետ կապված, ռուսական «Գազպրոմ»-ն իր հայկական մասնաճյուղի հետ նոր պայմանագիր է ստորագրել, որով գազը մատակարարում է 165 դոլարով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ պնդելով, որ դա նույնպես ավելի ցածր գին է, քան շուկայականը։
«Պետք է նաև հաշվի առնել, որ ռուսական արտահանողի կողմից հավելահաշվարկ չի կատարվում գազի գնի մեջ կալորիականության հաշվառումով (մեր կողմից մատակարարվող գազն աչքի է ընկնում բարձր ջերմատվությամբ)։ Դա, փաստացի, հավելյալ առևտրային զեղչ է, որը պայմանավորված է մեր երկրների դաշնակցային հարաբերություններով»,- հայտարարել է նախարարը։
Նրա խոսքերով՝ Հայաստանին այդ գնով տարեկան մատակարարվում է մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչն էլ բավարարում է Հայաստանի ամբողջ պահանջարկը։
Կարասինը հարկ է համարել պնդել նաև, որ երկու երկրների հարաբերություններն ունեն համագործակցության լայն ճակատ, և պետք չէ կենտրոնանալ գազի գնի թեմայի վրա։
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...
19:42 19.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀՄայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...
19:39 19.05.2025
Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբիցԿրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...