13:32 12.02.2019
Շատ է խոսվում և արդարացի է խոսվում ՊԵԿ պարգևավճարների մասին, և արդեն հայտարարվել է, որ պարգևատրումների չափը 2019 թվականին 50 տոկոսով նվազելու է։ Այս մասին կառավարության ծրագրի քննարկմանը նվիրված ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնդրում եմ հաշվի առեք, որ միշտ էս թեմաների մասին խոսելիս պետք է հաշվի առնել, որ պետական կառավարման համակարգում ծրարներով աշխատավարձեր տալու ավանդույթը միշտ ներկա է եղել, միշտ»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ այս վեճը սկսվել է դեռ մայիսից՝ իր՝ վարչապետի ու համակարգի միջև։ Սակայն, վարչապետի խոսքով, ինքը միշտ ահազանգ է լսել՝ արդյո՞ք մենք հաշվել ենք, թե նման գործողությունները պետական բյուջեի եկամուտների հավաքագրման համար ինչ ռիսկեր է առաջացնում։
«Բայց չէ՞ որ ասում եմ, որ 90 տոկոսը էդ պետական կառավարման համակարգում նույն մարդիկ են։ Եվ մենք գալիս ենք ու առաջին գործով նրանց եկամուտները, աշխատավարձերը, վարձատրությունը 50-60-70 տոկոսով կրճատում ենք։ Էդ մարդը նույն ձևի առնվազն կաշառքից զրկում ենք, նալոգ հավաքելուց զրկում ենք, աշխատավարձը իջեցնում ենք, ասում ենք՝ գնա´, հարկեր հավաքի´ր։ Կասի՝ չեմ հավաքում, ընդհակառակը, չեմ հավաքի հարկեր, որ ձեր մորուքավորների հեղափոխական կառավարությունը չկարողանա պետական բյուջեի եկամուտները հավաքել, չկարողանա թոշակ վճարել, չկարողանա աշխատավարձ վճարել, որ բունտ լինի։ Ի միջի այլոց, հակահեղափոխություն-հակահեղափոխություն, որ ասում են, էդ հակահեղափոխությունը շատ կոնկրետ պարամետրեր ունի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքերով՝ իրեն տրված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի մայիսից առաջին խնդիրը եղել է այն, որ բյուջեի եկամուտները չհավաքագրվեն, որովհետև նրանց պատկերացմամբ՝ այդ համակարգում աշխատողների 90 տոկոսը եղել են իրենց մարդիկ։
«Եվ հեղափոխության ձախողումը ապացուցելու ամենակարճ ճանապարհը ո՞րն է։ Այո´, մարդիկ 2018 թվականի հունվարին վատ էին ապրում, վատ էին, դժգոհում էին, բայց գոնե թոշակ էին ստանում։ Ցածր, բայց ստանում էին։ Գոնե աշխատավարձ էին ստանում, ցածր, բայց ստանում էին։ Բա պատկերացրեք էս 7 ամսվա ընթացքում մեկ էլ պարզվեր, որ բյուջեն չի հավաքագրվել, և հնարավոր չէ թոշակ տալ։ Կարո՞ղ էր լինել այդպիսի սցենար, իհարկե, կարող էր։ Աշխատո՞ւմ էին ոմանք, որ այդպիսի սցենար լինի։ Իհարկե աշխատում էին»,- ասաց վարչապետը։
Նա ասաց, որ Հանրապետական կուսակցությունը ընտրությունների ժամանակ ձայներ հավաքել է հիմնականում այն տեղերում, որտեղ եղել է նախկին պաշտոնյաների որոշակի համակենտրոնացում։
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...
19:42 19.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀՄայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...
19:39 19.05.2025
Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբիցԿրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...