14:04 12.02.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը փետրվարի 12-ին խորհրդարանում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց՝ խնդրելով պարզաբանել իր խոսքերն այն մասին, որ ծրագրում տնտեսական ցուցանիշներ չկան, և որ «տնտեսական հեղափոխության թվային պարամետրերն իրականում կախված են նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի կարձագանքի տնտեսական հեղափոխության ակտիվիստ դառնալու իրենց կոչին»: Սամսոնյանը հետաքրքրվեց՝ եթե տնտեսությունում չունենանք շոշափելի արդյունքներ, նշանակում է՝ պետք է ասենք, որ քաղաքացիները տնտեսական ակտիվություն չունեցա՞ն, չեղա՞ն այն ակտիվիստները, որ կգրանցեն տնտեսական ցուցանիշներ:
«Ես չասացի, որ տնտեսական ցուցանիշներ չկան, ասացի, որ ծրագիրը հարուստ չէ ցուցանիշներով: ՀՀ քաղաքացիները չեն կարող չցուցաբերել տնտեսական ակտիվություն, քանի որ ՀՀ քաղաքացիներին այսօր ներկայացնող մարմինը՝ ԱԺ մեծամասնությունը և կառավարությունը, հռչակում են այդ ուղեգիծը և ստեղծելու են դրա հնարավորությունները: Սա, որպես նրբություն, շատ հստակ արձանագրենք. այն քվեարկությունը, որ տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արձանագրել է քաղաքացիների և կառավարության պարտավորությունը, թե ինչ ենք անելու առաջիկա տարիներին»,- ասաց ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ոչ մի հիմք չկա մտածելու, թե ՀՀ քաղաքացիները չեն անելու իրենց բաժինը: ՀՀ կառավարության ղեկավարն ասաց, թե իրենք եկել են՝ ձևակերպելու, թե պարտավորությունների իրենց բաժինը ինչպե՞ս են կատարելու, և թե ինչպե՞ս են պատկերացնում քաղաքացիների բաժինը:
Նա քաղաքական, տնտեսական, սոցիալական անվտանգային պատասխանատվությունը կրելու պատրաստակամություն հայտնեց, նշեց՝ դա իր անձնական պատասխանատվությունն է, իսկ առաջին հերթին՝ իր պարտավորությունն է օգնել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, որ հավատա իր ուժին և հաղթահարի այն խեղճությունը, որի մասին Հրանտ Մաթևոսյանը գրել է:
Սամսոնյանին հետաքրքրում էր նաև, թե ինչ քայլեր են լինելու պրոբացիայի համակարգը ներդնելու համար, և թե ինչ պլաններ կան՝ «Նուբարաշեն» ՔԿՀ ճակատագրի հետ կապված:
Փաշինյանը, անդրադառնալով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի փակման և տեղափոխման հարցին, ասաց, որ ունեն նման պլաններ: Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայությանը, ասաց, որ այն արդյունավետ չէ:
«Ես, որպես նախկինում դատապարտված և ՔԿՀ-ում երկար ժամանակ անցկացրած անձ, կարող եմ ասել՝ այդ մեթոդները վստահ չեմ, որ երբևէ կարող են արդյունք ունենալ, քանի որ մենք պետք է այդ իրավիճակը լավ հասկանանք, որ կարողանանք լուծել, դա առանձին խոսակցության թեմա է»,- ասաց նա:
19:55 19.05.2025
ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոցԱսիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:51 19.05.2025
Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթըԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...
19:47 19.05.2025
Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...
19:42 19.05.2025
Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀՄայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...
19:39 19.05.2025
Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբիցԿրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...