Նոր սերնդի ՀԴՄ-ների տրամադրման գործընթացն ընթանում է բնականոն հունով. ՊԵԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+19.37 oC

Նոր սերնդի ՀԴՄ-ների տրամադրման գործընթացն ընթանում է բնականոն հունով. ՊԵԿ

15:30 13.02.2019

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանը տարբեր հարկ վճարողների մոտ առաջացրել է տարընթերցումներ, ինչի առնչությամբ անհրաժեշտ է համարվում պարզաբանել, որ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել է 60 000 դրամ` ներքոհիշյալ տնտեսվարողների համար.

ա. կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր և նոտարներ, որոնց համար օրենսգրքի համաձայն հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019 թվականի հունվարի 1-ից,

բ. 2019 թվականի հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր,

գ. 2019 թվականի ընթացքում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:

Հարկ է համարում ընդգծվել, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 60000 դրամով կարող են ձեռք բերել նաև 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:

Նախկինում գործող` 160000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների):

2019թ. փետրվարի 13-ի դրությամբ` նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել և գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում, իսկ ևս 1000 հայտ բավարարվել է, այսինքն` ներկայանալու դեպքում նրանք ևս ՀԴՄ-ները կստանան 60000 դրամով:

Վերահաշվարկ կատարելու համար հարկ վճարողները պետք է ներկայացնեն հսկիչ-դրամարկղային մեքենայի ձեռք բերման նոր հայտ` [email protected] էլեկտրոնային հասցեին:

Դիմումի ձևերին և  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում` http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5606 էլեկտրոնային հասցեով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 19.05.2025

SHANTNEWS

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

19:55 19.05.2025

ԱԶԲ-ի ֆինանսավորմամբ Երևանում և մարզերում կկառուցվի 46 դպրոց

Ասիական Զարգացման Բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում կառուցվում կամ վերակառուցվում է 46 դպրոց։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն շենքերի սեյսմիկ անվտանգության բարձրացմանը, այլև ժամանակակից ու զարգացած կրթական միջավայր ստեղծելուն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

19:51 19.05.2025

Ամփոփվել է Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Մրցույթի ամփոփմանը ներկա է եղել և մրցանակներ հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Մայիսի 12-17-ը կայացած կոմպոզիտորական ստուգետեսն այս տարի համախմբել էր 20 պատանի կոմպոզիտորի՝ ըստ ավագ և կրտսեր տարիքային խմբերի: […] ...

Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆ

19:47 19.05.2025

Հեղինակային երգի անվանակարգի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացնում է Էջմիածնի «Փոքրիկ քայլ» երաժիշտ-կատարողների մանկապատանեկան միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնը։ Փառատոնի նպատակն է բացահայտել տաղանդավոր և շնորհալի երեխաներին ու պատանիներին՝ օժանդակելով և հարթակ տրամադրելով վերջիններիս՝ երաժշտական և ստեղծագործական հմտությունների կատարելագործման նպատակով: Փառատոնին կարող են մասնակցել 8-20 տարեկան երաժիշտ-կատարողները՝ ՀՀ արվեստի և երաժշտական […] ...

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

19:42 19.05.2025

Արդարադատության նախարարի տեղակալը և Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

Մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն աշխատանքային այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։ Նախարարի տեղակալը և Ծառայության պետը շրջել են հիմնարկի հիմնական տարածքներով, հանդիպել են հացադուլ հայտարարած անձանց հետ, լսել վերջիններիս մտահոգությունները, այնուհետև այցելել են տարբեր խցեր, զրուցել ազատազրկված անձանց հետ։ Աշխատանքային այցի շրջանակներում Գևորգ Քոչարյանը և […] ...

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

19:39 19.05.2025

Ռոնալդուն կարող է մասնաբաժին ունենալ իսպանական ակումբից

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մասնաբաժին ձեռք բերել իսպանական «Ալմերիա» ֆուտբոլային ակումբից, հաղորդում է Marca-ն: Մոհամեդ Ալ-Խերեիջիի ներդրումային հիմնադրամի կողմից «Ալմերիայի» ձեռքբերումից հետո հավանականությունը մեծացել է, որ Մադրիդի «Ռեալի» նախկին աստղն ակումբից ունենա իր բաժնեմասը: Ռոնալդուն ու Մոհամեդ Ալ-Խերեիջին մտերիմ են: Հենց նա է նպաստել, որ Կրիշտիանուն 2022 թվականին Մադրիդի «Ռեալից» տեղափոխվի «Ալ Նասր»: «Ալմերիան» այժմ […] ...

BACK_TO_TOP