18:56 23.02.2019
«Միջոցառումը կայացավ բովանդակային առումով: Սա նոր նշաձող է, մարզպետներն եկան, տեսան, որ այս նշաձողից պակաս հաջորդ միջոցառումները չպետք է լինեն: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը, նախարար Սուրեն Պապիկյանին, Լոռու մարզպետարանին, մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և բոլոր այն կազմակերպություններին, որոնք կամավոր աջակցել են այս պրոցեսին, տարածք տրամադրել, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին, պարոն Ենգիբարյանին, շնորհակալություն: Կներեք, բոլորի անունները չեմ տալիս, նայում եմ, ում ճանաչում եմ, անունը հիշատակում եմ:
Այս միջոցառումը ցույց տվեց, որ գործարար նոր հնարավորություններ կան, և մեզ մնում է աջակցել այդ հնարավորություններին: Սովորաբար Հայաստանում մինչև հիմա գործընկերային, կորպորատիվ պրոեկտները ձախողվել են:
Այսօր տասնյակ նախագծեր տեսանք, որոնք գործընկերային տրամաբանությոն մեջ կլինեն հաջողակ: Հայաստանում էդ տրամաբանությունը շատ հաճախ ավարտվում է խաբելով, «քցելով», կռվով ու պատերազմով: Ամեն գործընկեր պիտի առաջին հերթին բարձր պատասխանատվությամբ վերաբերվի էն գործըկերոջը, որի հետ գործ էբռնում: Գործընկերային նոր կուլտուրա պիտի լինի: Մենք պետք է դուրս գանք խաբելու, «քցելու» տրամաբանությունից»,- ամփոփելով «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումը` ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...