19:58 26.02.2019
Երգչուհի Արիանա Գրանդեն դարձել է Instagram-ի ամենահայտնի կինը: Փետրվարի 25-ի դրությամբ երգչուհին ունեցել է 146.286 մլն հետևորդ և այսպիսով գերազանցել է իր կոլեգային՝ Սելենա Գոմեսին, որն ունի 146.267 մլն հետևորդ:
Instagram-ում հետևորդների քանակով դեռևս անփոխարինելի առաջնորդը Կրիշտիանու Ռոնալդուն է:
Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում Արիանա Գրանդեն, առաջ անցնելով բրիտանական լեգենդար The Beatles խմբից, նոր ռեկորդ է գրանցել: Երգչուհու միանգամից երեք ստեղծագործություններ առաջին տեղն են զբաղեցրել Billboard ամսագրի վարկածով 100 ամենահայտնի երգերի ցուցակում:
14:57 08.05.2025
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Ռադիկ Մարտիրոսյանի հիշատակինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ներկա է գտնվել ԳԱԱ նախկին նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի վերջին հրաժեշտի արարողությանն ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: ...
14:54 08.05.2025
Կթվայնացվեն տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողություններըԿառավարությունն ընդունել է որոշում, որը պայմանավորված է տրանսպորտային միջոցների օտարման և պետական գրանցման-հաշվառման գործողությունների թվայնացման գործընթացի լավարկման անհրաժեշտությամբ։ Մինչ օրս ՀՀ ներքին գործերի նախարարության էլեկտրոնային հարթակի միջոցով այդ կարգավորումների արդյունքում որևէ տրանսպորտային միջոցի հասարակ գրավոր գործարքի կատարումը և դրանից ծագող տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի, ինչպես նաև գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցում […] ...
14:50 08.05.2025
Հետախուզվում էր դատաքննությունից խուսափելու համարՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 7-ին` ժամը 11.30-ին, մայրաքաղաքի Մետաքսյա Սիմոնյան փողոցում հայտնաբերվել և վարչություն է ներկայացվել առանց հաշվառման վայրի 31-ամյա տղամարդ, որը դատաքննությունից խուսափելու համար մայիսի 2-ից գտնվում էր հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ ...
14:46 08.05.2025
Կառավարության որոշմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանվել էԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գործադիրը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Որոշմամբ առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել։ Որոշմամբ հնարավորություն է տրվում նաև ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի […] ...
14:15 08.05.2025
Անհետ կորած տղամարդը հայտնաբերվել էՄայիսի 6-ին հաղորդվել էր Հրազդանի բնակիչ 34-ամյա տղամարդու անհետ կորելու մասին: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մայիսի 7-ի առավոտյան նա հայտնաբերվել է Սևան համայնքի Զովաբեր բնակավայրում: ...