13:32 02.03.2019
Մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը։ Հոգաբարձուների խորհրդի 24 անդամներից ներկա է 23-ը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը:
Մինչ մրցույթի մեկնարկը համալսարանի հոգաբարձուների խորհուրդը, ըստ օրակարգի, քննարկեց երեք հավակնորդների պաշտոնապես թեկնածու համարվելու հարցը։ Նախ` քննարկվեց հավակնորդ Մանուշակ Կարապետյանի հարցը, որը, բացի բուհի դասախոս լինելուց, ներկայում աշխատում է որպես ՇՊՀ 3-րդ ավագ դպրոցի փոխտնօրեն։
Մինչ այս հոգաբարձուների խորհրդի նախագահը իրավաբանական մեկնաբանություն ստանալու համար գրությամբ դիմել էր ԿԳՆ, որի իրավաբանական ծառայության բաժնի պետի մեկնաբանությամբ, հավակնորդը որպես ՇՊՀ ավագ դպրոցի փոխտնօրեն չի իրականացնում բարձրագույն կրթության ոլորտում վարչական կամ հանրային կառավարում և չի համապատասխանում ներկայացված պահանջին։
Հոգաբարձուների խորհրդի անդամների քվեարկությամբ 8 կողմ, 8 դեմ ձայներով Մանուշակ Կարապետյանի թեկնածությունը չհաստատվեց։ Հավակնորդը օրենքի մեկնաբանության հետ համաձայնեց, բայց ինքնաբացարկ չհայտնեց։
Ռեկտորի թափուր տեղի համար մրցույթի թեկնածու համարվեց երկու հավակնորդ ՝ Լուսինե Ֆլջյանն ու Անդրանիկ Սարգսյանը։
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...
19:12 21.07.2025
Փոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներինՓոխնակ մոր և դոնորի ծառայություններից օգտվելու հնարավորություն՝ զոհված զինծառայողների ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է տեսանյութ։ ...
19:06 21.07.2025
Անահիտ Մանասյանը ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցչինՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում […] ...
19:00 21.07.2025
«Նոայի» հաջորդ մրցակիցը՝ «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում․ ՉԼՀայաստանի չեմպիոն «Նոան» հունգարական «Ֆերենցվարոշի» արգելքը հաղթահարելու դեպքում Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի «Ռիեկա» (Խորվաթիա) – «Լուդոգորեց» (Բուլղարիա) զույգի հաղթողի հետ։ «Նոա» – «Ֆերենցվարոշ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանում, պատասխան խաղը` հուլիսի 30-ին Բուդապեշտում։ Որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումներն էլ կկայանան օգոստոսի 5-6-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 12-13-ին։ ...