Հայկական կողմի կառուցողական հայտարարություններն անարձագանք են մնում ադրբեջանական կողմից. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

Հայկական կողմի կառուցողական հայտարարություններն անարձագանք են մնում ադրբեջանական կողմից. ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը

16:59 09.03.2019

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել ԼՂ կարգավորման խաղաղ գործընթացի վերաբերյալ: Դրանում, մասնավորապես, ասված է.

«Վերջին շրջանում նկատելիորեն կոշտացել են Ադրբեջանի տարբեր պետական օղակների կողմից ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ արվող հայտարարությունները: Դրանցում առավել շեշտադրվում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, ռազմական ճանապարհով հիմնահարցի լուծումը, առավելապաշտական, ոչ կառուցողական հայտարարությունները, ինչը դատապարտելի է: Հենց սա է արտացոլված նաև համանախագահների վերջին հայտարարության մեջ:

Հայկական կողմի, ներառյալ՝ վարչապետի բազմաթիվ կառուցողական հայտարարություններն այդպես էլ անարձագանք են մնում ադրբեջանական կողմից:

Բաքվից լսում ենք, որ «ուժի գործոնը մշտապես եղել և մնում է օրակարգում», «ռազմական գործոնը հատուկ տեղ է գրավում հիմնախնդրի լուծման առանցքում», «ուժն է ծնում իրավունք» և այլն: Ավելին, երկրների ղեկավարների միջև հանդիպման մասին հայտարարության ֆոնին Ադրբեջանը ձեռնարկում է հարձակողական բնույթի զորավարժություններ, որոնք չեն ծանուցվել՝ հակառակ միջազգային պարտավորությունների պահանջների:

Այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում հայտարարում է մեր տարածաշրջանում երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթի ներդրման անհրաժեշտության մասին, Բաքվից սպառնում են, որ կարող են իրենց հասարակությանը պատրաստել ոչ թե խաղաղության, այլ հիմնախնդրի այլ ձևերով հանգուցալուծման:

Նման հռետորաբանությունը, ինչպես նաև առավելապաշտական, ոչ կառուցողական դիրքերից հնչվող հայտարարությունները չեն նպաստում բանակցությունների համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը: Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում նման մոտեցումները, ինչպես նաև զենքի փողի սպառնալիքի ներքո բանակցությունների պարտադրանքը:

Հայաստանը մշտապես բարձրաձայնել է իր հանձնառությունը և սատարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որում մեր առաջնահերթություններն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը: Մեր այդ հանձնառության վառ ապացույցներից է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո խաղաղության գործընթացը ոչ թե կասեցվեց, այլ` նոր դինամիկա ստացավ:

Խաղաղության մթնոլորտի ձևավորումը, ռիսկերի նվազեցման և միջադեպերի կանխարգելման մեխանիզմների և փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաև Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակներում, շարունակում են մնալ առարկայական»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

20:42 21.07.2025

Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

20:32 21.07.2025

Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքը

Էդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

20:09 21.07.2025

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP