11:05 12.03.2019
Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն` հղում անելով ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանին։ Դանիելյանը մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու մեջ։ Նշենք, որ այս արարքը պատժվում է հինգից ութ տարի ժամկետով ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Արամ Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Նաիրա Հարությունյանից տեղեկացանք նաև, որ սույն գործով կա ևս 8 մեղադրյալ։ Նրանք բոլորն էլ համայնքապետարանի նախկին աշխատակիցներ են։ Նրանց ևս մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով։
Բոլոր 8 մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարի կողմից կատարված հափշտակության հանգամանքները, հափշտակված գումարի չափը: Մասնավորապես, Արամ Դանիելյանը, 2002 թվականից մինչև 2018 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, հանդիսանալով Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ղեկավարը, որպես պաշտոնատար անձ ունենալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ,իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմի հարկային բաժնի պետի և պետի տեղակալի միջոցով, 2015-2018թթ. ընթացքում յուրացման և վատնման եղանակով հափշտակել է որպես հողի հարկ և գույքահարկ հավաքագրված հարկերից ընդհանուր առմամբ 102.198.525 ՀՀ դրամ գումար, որը ծախսել է իր անձնական կարիքների համար՝ Հրազդան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
2019 թվականի փետրվարի 26-ին Արամ Դանիելյանը ձերբակալվել էր, իսկ փետրվարի 28-ին ընդունել իր մեղքը, վերականգնել պետությանը պատճառված 102.198.525 դրամի վնասը և ազատվել արգելանքից:
Նախաքննությունը շարունակվում է:
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...
20:09 21.07.2025
ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքիցՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...