Վրաստանն ավարտել է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները Հայաստան գազի տարանցման վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+29.09 oC

Վրաստանն ավարտել է «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները Հայաստան գազի տարանցման վերաբերյալ

17:06 12.03.2019

Վրաստանի տարածքով Հայաստան գազի տարանցման հարցով ռուսական «Գազպրոմ» ընկերության և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միջև բանակցություններն ավարտվել են: Ինչպես հայտնում է Sputnik-ի վրացական ծառայությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

Վերջին անգամ Վրաստանը «Գազպրոմ»-ի հետ պայմանագիր է կնքել 2017թ. հունվարին: Այն երկու տարի ժամկետով է կնքվել և նոր պայմաններ էր ենթադրում. առաջին տարում Վրաստանին մասամբ պետք է տարանցման համար վճարվեր բնական գազով, իսկ երկրորդ տարում հաշվարկներն ամբողջապես պետք է դրամով արվեին: Մինչ այժմ վրացական կողմը վճարվում էր բացառապես գազով:

«Բանակցությունները փաստացի ավարտված են: Ցանկանում եմ հիշեցնել՝ ինչ սկզբունքներով էր ղեկավարվում էկոնոմիկայի նախարարությունը բանակցությունների ժամանակ. առաջինը, անկասկած, էներգակախվածությունն է, երկրորդ սկզբունքը՝ բարելավել մեր դիրքերը այս պայմանագրում: Բանակցություններն ավարտվել են այս սկզբունքներն ամբողջապես հաշվի առնելով»,- ասել է Բախտաձեն:

Նրա խոսքերով՝ մանրամասները պարզ կդառնան Վրաստանի կառավարության նիստի ավարտից հետո, երբ էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն անի:

2018թ. Վրաստանի տարածքով Հայաստան է տարանցվել 1,93 մլրդ խմ գազ: 2017թ. տարանցված գազի ծավալը կազմել է մոտ 2 մլրդ խմ:

Ռուսաստանի ու Հայաստանի միջև պայմանագիրը ենթադրում է տարեկան մինչև 2,5 միլիարդ խմ գազի ներմուծում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

20:20 21.07.2025

Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթող

Բասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

20:09 21.07.2025

ՀԷՑ գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ Դավիթ Ղազինյանն ազատվել է աշխատանքից

ՀԷՑ-ի գործադիր տնօրենի տեղակալի ԺՊ, իրացման բաժնի տնօրեն Դավիթ Ղազինյանն աշխատանքից ազատվել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ լուրը հաստատել է ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։ Ավելի վաղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նորանշանակ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի կարող երաշխավորել, թե էլեկտրաէներգիայի սակագինը որ ուղղությամբ կգնա, միաժամանակ, սակայն, երաշխավորել էր, որ սակագինը բխելու […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

20:06 21.07.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ

Հուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...

SHANTNEWS

20:00 21.07.2025

SHANTNEWS

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

19:49 21.07.2025

Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague Open

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

19:40 21.07.2025

Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալ

Թուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...

BACK_TO_TOP