16:04 19.03.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման օրակարգին, իրենց քննարկումներին՝ նշեց, որ նախորդ երկխոսությունը դրական է համարում, ինչպես և այն երկխոսությունը, որ պետք է գա:
«Երբ միջազգային հանրությունն ասում է, որ հանրությանը պետք է պատրաստել խաղաղության, իսկ ո՞վ պետք է անի դա: Միջազգային հանրությունը նկատի է ունենում, որ Հայաստանի վարչապետը՝ Հայաստանի հանրությանը, Ադրբեջանի նախագահը՝ Ադրբեջանի հանրությանը պետք է պատրաստի: Ես կարծում եմ՝ այդպես հնարավոր չէ: Կարծում եմ, որ պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի հանրությանը խաղաղության պատրաստելու գործում, Ադրբեջանի ղեկավարն էլ՝ հայ հանրությանը պատրաստելու գործում: Ինձ հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը Հայաստանի ու Ղարաբաղի հանրությանն ուղիղ ասելու բան ունի՞, որ կարող է խոսել: Ես ասելու բան ունեմ, շատ գոհ կլինեի, եթե ունենայինք փոխադարձ ըմբռնում բանակցային երկխոսության շրջանակներում: Եթե որոշեինք՝ պետք է խոսի, ինձ հետաքրքիր է՝ նա ի՞նչ կասեր Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի ժողովրդին»,- ասաց նա:
Փաշինյանը հայտնեց, որ կուզեր խոսել և ասելիք կունենար Ադրբեջանի հանրությանը, բայց միակողմանիորեն չի ուզում այդ ասելիքն ասել: ՀՀ վարչապետը կարևորեց այն կառուցողական մթնոլորտը, որ այսօր կա, նաև նշեց՝ դա չի նշանակում, որ իրենք բովանդակության մեջ ընդհանուր պատկերացումներ ունեն, բայց քննարկում են և երկխոսում են, և դա շատ կարևոր է:
«Իմ ելույթների տակ տեսել եմ այդպիսի բան՝ հայերի և ադրբեջանցիների միջև փոխադարձ հայհոյանքների մի անասելի տարափ, ինչ-որ առումով պարզ է՝ որտեղից է դա ծագում, հայհոյելը՝ հայհոյել, լավ, մեկ, երկու, տասը, քսան, միլիոն, պարպեցինք, ժամանակը չէ՞, որ հասկանանք՝ բացի հայհոյանքից, իրար բան ունե՞նք ասելու, թե՞ չէ: Ես շատ կուրախանայի, որ մարդիկ սոցցանցերում քննարկեին այդ հարցը»,- ասաց վարչապետը:
17:11 01.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-ն17:00 01.05.2025
Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետԻսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...
16:53 01.05.2025
Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...
16:45 01.05.2025
Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթըԻրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...
16:35 01.05.2025
Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
16:27 01.05.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբԱպրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...
16:19 01.05.2025
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդՀինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...