Ինչո՞ւ է ուշացել Արցախում ԱԽ նիստի մասնակցելու նախագահի հրավերը․ բացահայտում է Փաշինյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Ինչո՞ւ է ուշացել Արցախում ԱԽ նիստի մասնակցելու նախագահի հրավերը․ բացահայտում է Փաշինյանը

16:24 19.03.2019

Արցախում անցկացված Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար ՀՀ նախագահին ուղղված հրավերն իրոք ուշացել է։ Այդ մասին այսօր հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու բացատրել, թե ինչու է այդպես ստացվել։

Փաշինյանի խոսքերով՝ ինքն Արցախում է եղել դեռ ԱԽ նիստի նախորդ օրվա առավոտյան և օրվա ընթացքում տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել։ Միայն երեկոյան է որոշվել այն ձևաչափը, որով պետք է անցկացվեր ԱԽ նիստը։ Այդ ժամանակ, Փաշինյանի խոսքերով, հենց ինքն է վերցրել հեռախոսը Արմեն Սարգսյանին զանգելու համար։ Երբ Սարգսյանը չի պատասխանել, Փաշինյանն ԱԽ քարտուղարին հանձնարարել է կապվել նախագահի հետ ու հրավիրել։

Թե ինչու նախագահը չի կարողացել ներկա լինել այդ նիստին, վարչապետը չգիտի։ Ասուլիսի ժամանակ ասաց, որ չի հասցրել այդ մասին խոսել նախագահ Սարգսյանի հետ։

Վարչապետը բացահայտեց նաև մեկ այլ «սկանդալ», ըստ որի, ԱԽ նիստի ձևաչափի որոշումից հետո նախատեսվել է նաև, որ նախագահը պետք է Արցախ ժամանի պաշտպանության նախարարի հետ, քանի որ վերջինս ուղղաթիռով է գնացել Արցախ։ Սակայն, ինչպես նշվեց, նախագահը չի մասնակցել այդ նիստին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

18:12 05.07.2025

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հետևում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև լարվածությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բաքվի և Մոսկվայի միջև հակամարտությունը քննարկել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ և ասել, որ Թուրքիան ուշադիր հետևում է լարվածությանը՝ կոչ անելով Ռուսաստանին և Ադրբեջանին չափավոր լինել, ասել է նա լրագրողներին։ Նա նշել է, որ «Թուրքիան խորը դիվանագիտական ​​և ռազմավարական հարաբերություններ ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Ռուսաստանի հետ»։ «Մենք ուշադիր […] ...

SHANTNEWS

18:00 05.07.2025

SHANTNEWS

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

17:53 05.07.2025

Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ․ Արման Ծառուկյան

UFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը կրկին հեգնել է թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն, անկախ քաշային կարգից (P4P) դասակարգման աղյուսակի նոր առաջատար, վրացի Իլյա Տոպուրիային: «Օրվա զվարճալի փաստը. Իլյա Տոպուրիան երբեք չի մենամարտել մրցակիցների դեմ` նրանց լավագույն մարզավիճակում գտնվելու ժամանակ», – գրել է 28-ամյա հայ մարտիկը։ Ավելի վաղ Ծառուկյանը հայտարարել էր, որ Տոպուրիան խուսափում է […] ...

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

17:50 05.07.2025

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում

ԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

17:38 05.07.2025

Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր

2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

17:30 05.07.2025

45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում

«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP