21:16 22.03.2019
Այսօր աշխատանքային օրվա ավարտին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի, համայնքապետարանի աշխատակիցների, ավագանու անդամների և բնակիչներից մի քանիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Անի համայնքում շուրջ ութ ամիս ընթացող իրավիճակը, երբ մի խումբ բնակիչներ, ժամանակ առ ժամանակ փակելով համայնքապետարանի դուռը, իրենց դժգոհությունն են հայտնում համայնքապետի աշխատանքից ու պահանջում նրա հրաժարականը։ Մի քանի օր առաջ էլ մարզպետն իր աշխատասենյակում հանդիպում էր ունեցել նաև դժգոհ բնակիչների հետ։
«Հանդիպումների ընթացքում երկու կողմերի հետ էլ ես ֆիքսել եմ մի կարևոր բան, այսօր մենք ձեր համայնքում ունենք իրավիճակ, որը ըստ էության՝ պիտի լուծվեր համայնքի մակարդակով։Մենք ունենք մի իրավիճակ, երբ համայնքի ղեկավարը, համայնքի ավագանին ու ազգաբնակչության մի մասը ՝ շատ թե քիչ ,հասցրել են համայնքը փակուղու առաջ և շատ մեծ հարցականի առաջ է Անի համայնքի շարունակական զարգացումը։ Կարծես թե՛ ժամանակի, և թե՛ ծավալի առումով մեր երկրում ամենաերկարատև գործընթացներից մեկը ձեր համայնքում է կատարվում»,- նշել է Տիգրան Պետրոսյանը։
Մարզպետը ներկաներին խորհուրդ է տվել հարցը կարգավորել փոխզիջման և կոնսենսուսի տարբերակով, իսկ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն էլ նշել է, որ աշխատանքի նոր մեթոդ են որդեգրել, ու շրջելով 19 բնակավայրերով` փորձում են այսպես կազմակերպել իրենց աշխատանքը,որն իր բնորոշմամբ՝ 10-20 հոգու քմահաճույքի պատճառով է ստեղծվել։
«Այն մեխանիզմը, որը ներդրվել է դուռ փակելու մեխանիզմով, փորձել արգելել, կանգնեցնել համակարգային գործունեությունը, դա այլևս իր նպատակային նշանակությունը կորցրել է և էժանագին մեթոդներ են»,- ասել է Արտակ Գևորգյանը։
Համայնքի ղեկավարը նաև մեղադրել է դժգոհող բնակիչներին մյուս կառույցների աշխատանքը ևս խոչընդոտելու համար և նրանց մեղադրել փողոցային պայքարով իր դեմ դուրս գալու մեջ, ինչին մարզպետ Պետրոսյանը հակադարձել է՝ ասելով,որ այդ նույն փողոցային մեթոդներով մեր երկրում հաղթահարվել են շատ լուրջ խնդիրներ, և խնդրել այդ փողոցային ասված մոտեցումը հանել բառապաշարից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բողոքավոր կողմի կատարած ստորագրահավաքի օրինաչափության, դրանց արժանահավատութունը պարզելու մեխանիզմները։ Արտակ Գևորգյանը նաև առաջարկել է համայնքում անցկացնել վստահության հանրաքվե,ինչը խոստացել է կազմակերպել շատ բարձր մակարդակով։ Իսկ մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ նշել է, որ որևէ բան շատ բարձր մակարդակով ապացուցելու հնարավորություն համայնքապետը հենց հիմա ունի։
«Դուք ունեք էդ հնարավորությունը ,ես ձեր ասածի մեջ պաթոս նկատեցի,երբ որ շատ բարձր եք խոսում, հենց հիմա կարող եք հայտարարել ու էս ամեն ինչին վերջակետ կդրվի,խնդրում եմ շատ բարձր վստահության մասին խոսելուց առաջ մտածեք»,- ասել է Տիգրան Պետրոսյանը։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...