14:40 30.03.2019
Մարտի 29-ին Վիեննայում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքն ու արդյունքներն ամփոփել է ՏԱՍՍ-ը: Նշենք, որ այս լրատվական գործակալության թղթակիցը լուսաբանում էր Վիեննայում անցկացվող հանդիպումը:
Ալիևն ու Փաշինյանը Վիեննայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվեցին շարունակել ուղիղ երկխոսությունը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խոսքով՝ կողմերի բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 29-ին առաջին պաշտոնական բանակցություններն անցկացրին, որոնց գլխավոր արդյունքը եղավ կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված անմիջական երկխոսությունը:
Երեկ Bristol հյուրանոցում, որտեղ իջևանում են թագավորական ընտանիքների անդամներ, նախագահներ և կոմպոզիտորներ, երկու երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայությամբ սկսվեց Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը, ապա երկու երկրների ղեկավարներն անցան դեմ առ դեմ հանդիպման, իսկ երեք ժամ անց զրույցը կրկին ընդլայնված ձևաչափ ստացավ, կես ժամ անց այն ավարտվեց:
Փաշինյանը, մեքենա նստելիս, վստահեցրեց՝ հանդիպումը նորմալ է անցել: Ալիևը բանակցությունների մասին մեկնաբանություններից խուսափեց, կոչ արեց սպասել համանախագահների հայտարարությանը: Երկու ղեկավարները խոստումը պահեցին և մինչև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության հրապարակումն արդյունքների մասին մեկնաբանություն չարեցին:
Դուռ՝ դռանը
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ Ավստրիա կատարած այցի շարունակությունն էին առանձին զրույցները երկրի ղեկավար Ալեքսանդր Վան դեր Բելլենի և դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Հատկանշական է, որ կանցլերի և նախագահի գրասենյակները դեմ դիմաց են. մի գրասենյակից մյուսը կարելի է հասնել 10 րոպեից էլ շուտ: Մինչ Ալիևը նախագահի հետ էր հանդիպում, համանախագահները հայտարարությունը հրապարակեցին:
Խաղաղ քայլերի կարևորությունը
Համանախագահների կարծիքով՝ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում: «Երկու ղեկավարներն ընդգծեցին խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման, հակամարտության խաղաղ կարգավորման համար հետագա կոնկրետ և զգալի քայլերի ձեռնարկման կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ:
Բացի դրանից, Ալիևն ու Փաշինյանը պայմանավորվեցին ԼՂ հակամարտության կարգավորման գծով մարդասիրական միջոցառումներ իրականացնել, հաստատեցին կրակի դադարեցման և անմիջական կապի մեխանիզմի կատարելագործման անհրաժեշտությունը:
«ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահն իրենց արտաքին գերատեսչությունների ղեկավարներին կարգադրել են մոտ ապագայում հանդիպել համանախագահների հետ: Նրանք նաև համաձայնել են շարունակել ուղիղ երկխոսությունը»,- ասված է փաստաթղթում:
Ձևաչափը չի փոխվում
Ադրբեջանի նախագահը Վան դեր Բելլենի հետ հանդիպումից հետո մեկնաբանել է բանակցությունների արդյունքները: Նա կարևորել է, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, ինչը նշանակում է, որ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու Երևանի նախաձեռնությունը հավանություն և զարգացում չի ստացել, գրում է հոդվածագիրը:
«Բանակցային գործընթացը նաև պետք է ամրապնդվի հումանիտար քայլերով: Կարևոր է այն, որ բանակցությունների ձևաչափն անփոփոխ է մնում, բանակցությունները վարվում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես եղել է երկար տարիներ: Բանակցային գործընթացին նոր ազդակ է հաղորդվել, մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ բանակցային ձևաչափի փոփոխություն կարող է լինել միայն երկու կողմերի համաձայնության դեպքում»,- ասել է Ալիևը:
Նա ընդգծել է՝ Բաքուն համաձայնություն չի տվել: Ադրբեջանի ղեկավարը նշել է՝ իրենք վերադարձել են իրավիճակի, երբ պետք է շարունակել առարկայական բանակցությունները: ԱԳՆ ղեկավարներին հանձնարարություն է տրված, նրանք, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհանդիպեն՝ բանակցային գործընթացը շարունակելու համար:
Ալիևը նաև շեշտել է, որ Վիենայում բանակցային գործընթացին նոր մեկնարկ է տրվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ դրական է գնահատել բանակցությունները, սակայն նշել է, որ որևէ բեկում կամ առաջընթաց չի եղել:
«Կարևոր է, սակայն, այն, որ կողմերը սկսել են խոսել խնդիրների մասին»,- հայտարարել է Փաշինյանը:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...
21:08 04.07.2025
Աշխարհի ակումբային առաջնությունը նույնքան լուրջ մրցաշար է, որքան Չեմպիոնների լիգան․ ՊերեսՄադրիդի «Ռեալը» 1 միլիոն եվրո պարգևավճար կտա ֆուտբոլիստներին, եթե թիմը նվաճի աշխարհի ակումբային առաջնության չեմպիոնական տիտղոսը, հայտնում է As-ը: «Ռեալի» ղեկավարությունը մրցաշարը ռազմավարական է համարում և այն հաղթելու առաջադրանք է իջեցրել: Մեկ միլիոն եվրո պարգևավճարն ամենախոշորը կլինի նման կարճ մրցաշարի համար: Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ աշխարհի ակումբային առաջնությունը պետք չէ դիտարկել որպես […] ...