13:48 01.04.2019
«Վերջին մի ամսվա իմ աշխատանքը դրանով է տարբերվում, որ սկսում եմ ստանալ տնտեսական բնույթի լավ, հուսադրող նորություններ: Դրանք սկսվել են և չեն ավարտվելու երբեք, պետք է շարունակաբար տնտեսական հաջողություններ ունենանք»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա կրկին անդրադարձավ ՀԴՄ-ների խնդրին, քաղաքացիներին դարձյալ կոչ արեց չմոռանալ ՀԴՄ կտրոններ պահանջել, իսկ գործարարներին՝ չմոռանալ այդ կտրոնները տրամադրել:
«Հիշո՞ւմ եք, ես ասացի, որ այս տարի պլանավորում ենք 40 մլրդ դրամով բյուջեի եկամտային մասը գերակատարել, պրոցեսը արդեն իսկ սկսված է, առաջին եռամսյակում արդեն իսկ ունենք շոշափելի գերակատարում: Դա նաև ձեր շնորհիվ է, իհարկե, նաև ՊԵԿ լավ աշխատանքի շնորհիվ, բայց նաև ձեր շնորհիվ, սիրելի´ հայրենակիցներ, որ արձագանքում եք կառավարության հետ համագործակցելու կոչին և ՀԴՄ-ներ եք պահանջում բոլոր տեղերում, որտեղ առևտուր եք անում:
Մեր սիրելի գործարարներն էլ, համոզված եմ, նույնիսկ չեն էլ սպասում՝ իրենցից պահանջեն ՀԴՄ-ներ, որովհետև մեզնից յուրաքանչյուրը, բնականաբար, պիտի շտապի ժամ առաջ, րոպե առաջ իր քաղաքացիական պարտքը կատարել, ի վերջո, այդ գումարները ծախսվելու են ճանապարհների վրա, զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու, մարզերում, գյուղերում կապիտալ ներդրումներ անելու, մեր կյանքը շոշափելիորեն փոխելու համար»,- ասաց Փաշինյանը:
Մանրամասները` տեսանյութում:
20:50 04.07.2025
Մակրոնը կարևոր է համարել Պուտինի հետ Իրանի հարցով շփումը20:40 04.07.2025
Սպիտակ տան տարածքում կանցկացվի UFC մենամարտԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տան տարածքում կանցկացվի խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC փրոմոուշենի մենամարտ: Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Այովա նահանգում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Դոնալդ Թրամը նշել է, որ Սպիտակ տան տարածքում կա շատ ազատ հող, որի վրա էլ կարելի է ռինգ տեղադրել։ Մենամարտը կլինի չեմպիոնական և կանցկացվի 2026 […] ...
20:33 04.07.2025
Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին՝ Ռազմիկ Հովակիմյանին, շնորհվել է ՀՀ քաղաքացիությունFirebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից։ «Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ […] ...
20:25 04.07.2025
Axios. Թրամփը և Զելենսկին քննարկել են Կիևին ՀՕՊ համակարգերի մատակարարումըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինային ՀՕՊ համակարգերի մատակարարումը։ Այս մասին X-ում հայտնել է ամերիկյան Axios ինտերնետային պորտալի լրագրող Բարակ Ռավիդը։ Նրա աղբյուրների փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել հուլիսի 4-ի առավոտյան՝ Արևելյան ափի ժամանակով, և տևել է մոտ 40 րոպե։ Բրիտանական Financial Times թերթը հուլիսի 3-ին, հղում անելով աղբյուրներին, […] ...
20:15 04.07.2025
Շվյոնտեկը կամային հաղթանակով դուրս է եկել երրորդ շրջան․ ՈւիմբլդոնԼեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը դուրս է եկել «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշարի՝ «Ուիմբլդոնի» երրորդ շրջան: Երկրորդ շրջանում աշխարհի չորրորդ ռակետը կամային հաղթանակ է տարել ամերիկուհի Քեթի Մըքնեյլիի դեմ մրցախաղում (5-7, 6-2, 6-1): Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 54-րդ ռակետ, ամերիկուհի Դանիել Քոլինզը: ...
20:07 04.07.2025
Սրբուհի Գալյանը մասնակցել է «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ելույթով է հանդես եկել Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված՝ «ՀԸԳՀ. Հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին, որին մասնակցում էին նաև Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, այս […] ...