Ջահերով երթ է անցկացվել նաև Գյումրիում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Ջահերով երթ է անցկացվել նաև Գյումրիում

21:48 23.04.2019

Գյումրիում այսօր անցկացվել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ջահերով ու մոմերով երթ, որը մեկնարկել է խորհրդանշական՝ 19։15 րոպեին Շառլ Ազնավուրի անվան հրապարակից։ Երթի մասնակիցները հայկական երկու պետությունների դրոշներով անցել են կենտրոնական փողոցներով ու «հատուցում», «ճանաչում» բացականչություններով պահանջել Հայոց մեծ եղեռնի ճանաչում, իսկ Թուրքիայից՝ հատուցում։

Ավանդական դարձած ջահերով երթին մասնակցել են դպրոցականներ, երիտասարդներ, մարզային ղեկավարության ներկայացուցիչներ ու տասնյակ գյումրեցիներ։ Երթն ավարտվել է Բագրատունյաց պուրակում Եղեռնի զոհերի հիշատակին տեղադրված հուշակոթողի մոտ, որտեղ երթի մասնակից Փավստոս քահանա Սարգսյանի առաջնորդությամբ ներկաները միաձայն աղոթք են հնչեցրել սրբադասված անմեղ զոհերի հոգիների խաղաղության ու հանգստության համար։

Ջահերով երթի մասնակից երիտասարդները նշել են, որ նոր սերունդը պահանջատեր է և հետևողականորեն աշխարհից պահանջելու են 1915 թվականի ոճրագործության ճանաչում, և ապացուցելու են, որ հայ ազգը  ոչ թե եղել է խեղճացած ու անպաշտպան, այլ հզոր ու անսասան, և կարողացել է տեղահանությունից հետո անգամ պահպանել իր տեսակը, մշակույթն ու կրոնը և չձուլվել օտարներին։ Միջոցառման ավարտին  մասնակիցներն այրել են նաև Թուրքիայի դրոշը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոց

14:09 12.08.2025

Չինաստանը գտել է տիեզերական աղբը ոչնչացնելու միջոց

Չինացի գիտնականները մշակել են տիեզերական աղբը ոչնչացնելու համար նախատեսված միջոց, որը կարող է օգտագործվել որպես արբանյակներ խոցելու զենք, երկուշաբթի օրը հաղորդել է South China Morning Post-ը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, ուսումնասիրությունը անցկացվել է չինացի գիտնականների խմբի կողմից՝ Նանկինի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության դոցենտ Յուե Շուայի գլխավորությամբ: Աշխատանքի արդյունքները նախկինում հրապարակվել էին չինական […] ...

«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփել

14:00 12.08.2025

«Շիրակն» ու «Փյունիկը» գոլեր չեն խփել

Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում Գյումրիի քաղաքային ստադիոնում մրցել են «Շիրակն» ու «Փյունիկը»: Թիմերը գոլ չեն խփել։ «Շիրակը» մեկ միավորով 5-9-րդ տեղերն է բաժանում, իսկ «Փյունիկը» չորս միավորով հավասարվել է Երևանի «Ուրարտուին» և Չարենցավանի «Վանին»: ...

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը

13:53 12.08.2025

Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը

Օգոստոսի 12-ին, ժամը 12։08-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու մոտակայքում քաղաքացին ցանկապատի քարերը շարելու ժամանակ ընկել է ձորը և վնասել ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով բարձրացրել են […] ...

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

13:45 12.08.2025

Ջեյհուն Բայրամովն ու Կայա Կալասը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է անցկացրել  Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հետ։ Կալասը հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի, Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի ղեկավարների հետ համատեղ հռչակագրի ստորագրման, խաղաղության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և համապատասխան […] ...

BACK_TO_TOP