Նիկոլ Փաշինյանը Շուշիում միացել է շուրջպարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Նիկոլ Փաշինյանը Շուշիում միացել է շուրջպարին

18:56 09.05.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Արցախ` մասնակցելու Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Նիկոլ Փաշինյանը Շուշիում մասնակցել է շուրջպարի: Շուրջպարին մասնակցում են նաև Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը, մի շարք զինծառայողներ:

Հատկանշական է, որ վարչապետի անվտանգության աշխատակիցները իրենց ուշադրության կենտրոնում են պահում նրան` հեռվից համընթաց քայլերով գնալով նրա հետևից:

Տեսանյութից դատելով` շուրջպարի մասնակիցներն ունեն բարձր տրամադրություն:

Մանրամասները` տեսանյութում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

17:00 02.05.2025

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

16:53 02.05.2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

16:45 02.05.2025

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք […] ...

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

16:37 02.05.2025

Եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները կանցկացվեն նաև առցանց ձևաչափով. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումները հարկ վճարողների հետ։ Մասնավորապես, ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ներկայացուցիչների կողմից 2025 թվականի փետրվարից Երևանում և մարզերում անվճար իրականացվում են եկամուտների հայտարարագրման վերաբերյալ իրազեկման հանդիպումներ։ Իրազեկումների նպատակն է՝ աջակցել ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման գործընթացի պատշաճ կազմակերպման հարցում, ինչպես […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:22 02.05.2025

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […] ...

BACK_TO_TOP