Քո երջանկությունը, կյանքը և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից. Բոբ Մարլի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+28.09 oC

Քո երջանկությունը, կյանքը և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից. Բոբ Մարլի

19:00 11.05.2019

Եվ ծնվեց «սպիտակ տղա»-ն

50-ականների վերջին Ճամայկայի ամենագեղեցիկ կանանցից մեկն իր 5-ամյա որդու հետ Սուրբ Աննայի թաղամասից տեղափոխվեց Թրեյչթաուն և երդվեց այլևս չվերադառնալ այնտեղ, որտեղ  հանդիպել էր բրիտանական կայսրության շիկահեր կապիտանին` Նորվալ Մարլիին: 50-ամյա կապիտանի և 18-ամյա սևամորթ գեղեցկուհու կապից 1945 թվականի փետրվարի 6-ին ծնվեց Բոբ Մարլին: Եվ չնայած անգլիացի կապիտանը ֆինանսապես ապահովում էր ընտանիքին, սակայն նրանց ընտանեկան կյանքը դժվար էր երջանիկ անվանել: Թրեյչթաունը, որտեղ առանց հոր մեծանում էր Բոբը, Ճամայկայի ամենաաղքատ  և ամենավտանգավոր թաղամասերից էր: Այդ թաղամասում տղան ընկերներ չուներ. հասակակիցները նրան ծաղրում էին՝ Բոբը նրանց համեմատ  բավականաչափ սև չէր. տղաները Բոբին անվանում էին «սպիտակ տղա»:

Զոդողից դեպի երաժշտություն

Ընտանեկան ծանր պայմանները հնարավորություն չտվեցին Բոբին սովորել: Աշակերտական սեղանի փոխարեն նրան սպասում էր զոդողի աշխատանքը: Բայց անկախ կրթությունից ու աշխատանքից, Թրեյչթաունում բոլոր մարդիկ ապրում և շնչում էին երաժշտությամբ, Բոբը ևս: Երաժշտությունը թույլ էր տալիս նրանց մոռանալ իրենց քաղաքում տիրող բռնությունների ու թշվառության մասին:

«Երաժշտությունը հրաշալի բան է: Երբ այն ներթափանցում է քո մեջ, դու որևէ ցավ չես զգում»:

Չէր ուշանալու առաջին սինգլը՝  «Judge Not»-ը: Սինգլի ձայնագրման ժամանակ Բոբն ընդամենը 16 տարեկան էր:  Հետո արդեն իր ընկերների` Փիթեր Թոշի և Բաննիի հետ ստեղծեց The Wailers  խումբը, որը թարգմանաբար նշանակում է «լացողները»: Նրանցառաջին երգը՝ «Simmer Down» -ը, Ճամայկայում միանգամից դարձավ հիթ: Բոբը երաժշտության ու երգերի միջոցով  արտահայտում էր  մարդկանց  խնդիրներն ու վախերը: Նրա երգերը երջանիկ լինելու և երազանքների մասին էին:

«Մենք պետք է անկեղծ սիրենք միմյանց, ապրենք հաշտ ու խաղաղ: Դրա փոխարեն մենք վիճում ու պայքարում ենք: Այդպես չպետք է լինի»:

Դեպի պրոֆեսիոնալ դաշտ

Նոր ստեղծված խմբի համար նոր հորիզոններ բացելու էր 1972 թվականը, երբ  խումբը պայմանագիր ստորագրեց «Island Records» ձայնագրման  ստուդիայի հետ: Ռեգգիի պատմության մեջ առաջին անգամ խումբը ձայնագրվելու էր պրոֆեսիոնալ ստուդիայում:  Եվ արդեն 1973 թվականին  թողարկված ձայնասկավառակը` «Catch a Fire»,  նրանց բերելու էր համաշխարհային ճանաչում:  Հաջորդ սկավառակը 2 տարի հետո թողարկվեց՝ 1975 -ին,«Natty Dread» :

Իսկ ալբոմի «No Woman, No Cry» երգի աշխարհագրությունը անսպասելի էր: Բրիտանական և ամերիկյան հիթ շքերթներում երգը բարձր հորիզոնականներում էր:

Լավագույնը

1976 թվականին արդեն The Wailers-ը շ տարվա լավագույն խումբն էր: Չուշացան համերգային շրջագայությունները: Խմբի անդամների թիրախը երրորդ աշխարհի երկրներն էին, հատկապես Աֆրիկան, որտեղ նրանք անվճար համերգներ էին տալիս: Եվրոպական հիթ-շքերթներում էլ խմբի երգերն առաջին հոիզոնականներում էին, իսկ համերգները` լեփ-լեցուն դահլիճներով:  Ռեգգիի կենդանի լեգենդի հաղթարշավը շարունակվում էր:

«Ռեգգի» ալբոմը ճանաչվեց bestseller` վաճառվելով 25 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում: Ձայնասկավառակը նաև դարձավ պլատինե:

Ի դեպ, Մարլիի ոգեշնչման աղբյուրը իր հայրենի Ճամայկայի սոցիալ-քաղաքական խնդիրներն էին:

«Նախկինում ես ատում էի բոլոր սպիտակամորթ մարդկանց: Դա նրանից էր, որ իմ սպիտակամորթ հայրը լքել էր ինձ ու մորս: Բայց հետո ես հասկացա, որ Բաբելոնը ոչ թե մաշկի գույնի, այլ մարդկանց սրտերի մեջ է: Հիմա ես ոչ մեկի կողմից էլ չեմ` ո´չ սևամորթների, ո´չ էլ սպիտակամորթների: Ես Աստծո կողմից եմ, ում կամքով ես խոսում եմ բոլոր մարդկանց անունից»:

Խաղաղասերը

«Ես և իմ բոլոր սևամորթ եղբայներն արտաքսման մեջ ենք: Մեզ բոլորիս շրջապատում է սպիտակ Բաբելոնըմեղքերի ու սխալների աշխարհը: Բայց ես համոզված եմ, որ բոլոր աֆրիկացիները մի օր կվերդառնան իրենց  հայրենի օջախ: Այդպես է մեզ սովորեցնում Ռաստան, այդպես է ասում նորին մեծություն Հայլի Սելասին»:

Հայլի Սելասին Մառլիի  հոգևոր հայրն ու ներշնչանքի աղբյուրն էր: Բոբը  ռաստաֆարի ուսմունքի հետևորդ էր ևհամարվում էր Ռաստաֆարիի մարգարե: Ռաստամանները կարծում են, որ Հայլի Սելասին Աստծո մարմնացումն է, ում նրանք անվանում են Ջա: Փառաբանել սրբազան Ջա աստծուն, խաղալ ֆուտբոլ, ծխել մարիխուանա և դանդաղ շարժվել ռեգգիի  հնչյունների ներքո. սրանք իսկական ռաստամանների հիմնական զբաղմունքն են:  Ի դեպ, 1978-ին ՄԱԿ-ը  Մարլիին շնորհեց Խաղաղության մեդալ:

Առանց պատերազմների

«Ես պարզապես փորձում եմ աշխարհին տալ մտքերս: Ոչ մի կոնֆլիկտ չի կարելի լուծել պատերազմի միջոցով: Սպանությունները չեն լուծում ոչ մի խնդիր, կարծում եմ` խաղաղությունը լուծումներից լավագույնն է: Դա հոգևոր արժեք է: Մենք ցանկանում ենք ոչ միայն մեր կղզին փոխել, այլև ողջ աշխարհը»:

Սակայն խաղաղասեր երգչի գաղափարները ոչ բոլորն էին  ընդունում: Անգամ նրա դեմ մահափորձ կատարվեց, սակայն միջադեպից երկու օր անց նա վիրակապով բեմ  դուրս եկավ:

Սերերը

11 երեխա 7 տարբեր կանանցից:  Ճամայկայում այնքան էլ զարմանալի չէր, երբ տղամարդը երեխաներ էր  ունենում տարբեր կանանցից:

«Դու կնոջ առաջին տղամարդը կարող ես չլինել, ոչ էլ վերջինը: Բայց եթե նա այժմ քեզ սիրում է, ի՞նչն այն չէ: Նա կատարյալ չէ, բայց դու նույնպես այդպիսին չես, և դուք երբեք կատարյալ չեք լինի միասին: Բայց եթե նա քեզ ծիծաղեցնում է, դեռ ավելին, եթե քեզ հնարավորություն է տալիս մարդ լինել, սխալներ գործել, նրան կողքիդ պահիր և տուր նրան այն ամենը, ինչը կարող ես: Ժպտա´, երբ  նա քեզ երջանկացնում է և կարոտի´ր նրան, երբ կողքիդ չէ»:

Նրա առաջին կինը Ռիտան էր: Նրանք ամուսնացան 1966 թվականին, և այդ սիրուց ծնվեց 3 երեխա:

Հետո այդպես էլի ամուսնություններ, կանայք ու երեխաներ: Բոբը հայտնի էր կանանց հանդեպ իր յուրահատուկ սիրով: Նրա կանանցից մեկը եղել է նաև 1976 թվականին «Միսս աշխարհ» հռչակված Սինդի Բրեյկսփիրը, նրանց սիրո արդյունքում ծնվեց   Դեմիան Մարլին, ով հետո պետք է շարունակեր հոր ճանապարհը:

«Եթե կինը հիասքանչ է, հասանելի չի լինի: Եթե հասանելի է, ապա հիասքանչ չի կարող լինել: Եթե արժանի լինի, նրանից չես հրաժարվի: Իսկ եթե  հրաժարվել ես, ուրեմն դու արժանի չես նրան: Իրականում յուրաքանչյուրն էլ քեզ ցավ կպատճառի, պարզապես պետք է գտնել այնպիսիններին, որոնք արժանի են Ձեր տառապանքներին»:

Վերջին լուսաբացը

Երաժշտությունից բացի և երաժշտությունից հետո Մարլիի համար ֆուտբոլն էր: Եվ հենց ֆուտբոլն էլ դառնալու էր  նրա  մահվան պատճառը: 80-ականներին նա Սթիվի Ուանդերի հետ պլանավորում էր մեծ համերգարշավ անցկացնել ողջ Ամերիկայով, բայց համերգները չկայացան: Ոտքի մատի վնասվածքը, որը ստացել էր 3 տարի առաջ ֆուտբոլ խաղալիս, վերաճել էր չարորակ ուռուցքի և սկսել էր ախտահարել ուղեղը:

Եվ չնայած հիվանդությանը, օր օրի վատացող ինքնազգացողությանը, Բոբը շարունակում էր աշխատել և համերգներ տալ: Վերջինը 1980 թվականի սեպտեմբերի 23-ին էր, Փենսիլվանիայում: Բոբիի վերջին ցանկությունը մնաց անկատար՝ չհասցրեց վերադառնալ Ճամայկա: 1981թ. մայիսի 11-ը  36-ամյա Ռեգգիի արքայի վերջին լուսաբացն էր:

1981թ. մայիսի 11-ը Ճամայակայում ազգային սգի օր էր: Միակ հարազատը, ով ներկա չէր թաղմանը, բրիտանացի կապիտան Նորվել Մարլին էր: Բոբի հայրն իր ողջ կյանքում չներեց իրեն, որ լքել էր կնոջն ու որդուն: 86 տարեկանում նա ինքնասպան եղավ, իսկ մահվանից առաջ թողած նամակում ներողություն էր խնդրել որդուց:

Բոբը

«Իմ երաժշտությունը կապրի հավերժ»

Այսպես էր ավարտում Բոբ Մարլին իր բոլոր համերգները: Եվ նա չէր սխալվում:  Իր կարճատև  կյանքի ընթացքում Բոբը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց, ստեղծեց երաժշտության առանձին ոճ, դարձավ  հավասարության պայքարի  խորհրդանիշ: Նա  պայքարում էր չարության և ատելության դեմ, իր կյանքի ողջ ընթացքում քարոզեց բարություն, եղբայրություն և խաղաղություն:

«Քո  երջանկությունը, քո կյանքը, և ընդհանրապես ամեն ինչ կախված է միայն քեզանից: Միայն դու ես որոշում լինել երջանիկ, թե դժբախտ, ուրախ թե տխուր, բարի, թե չար, միայնակ, թե հանրաճանաչ… Դա քո կյանքն է, այդ պատճառով դու պետք է այն կառավարես…»

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

20:49 20.06.2025

«Բարսելոնան» ու «Պորտուն» հետաքրքրված են 19-ամյա շվեդի տրանսֆերով

Կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Կոպենհագենի» հարձակվող Ռունի Բարդեգջիի տրանսֆերով, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» արդեն կապ է հաստատել դանիական ակումբի հետ և առաջարկել է քննարկել հնարավոր գործարքի պայմանները: Երիտասարդ տաղանդի ծառայություններով հետաքրքրված է նաև պորտուգալական «Պորտուն»: 2024/25 մրցաշրջանում 19-ամյա շվեդը Դանիայի առաջնությունում խաչաձև կապանները կտրելու պատճառով ընդամենը 5 հանդիպում է անցկացրել, որոնցում սակայն խփել […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

20:36 20.06.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները

Հունիսի 19-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սեյմի Լեհաստան-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Լուչիան Մարեկ Պիետժչիկի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տնտեսության, ֆինանսների, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար: Հանդիպմանը քննարկվել […] ...

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

20:28 20.06.2025

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը: ...

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

20:24 20.06.2025

Դավիթ Հակոբյանը տեղափոխվում է Սլովակիայի առաջնություն

Երևանի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը պայմանագիր է ստորագրել Սլովակիայի Բարձրագույն լիգայում հանդես եկող «Պոդբրեժովայի» հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 19-ամյա Հակոբյանը ԲԿՄԱ-ում է 2021 թ. հուլիսից, 37 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական և ընդգրկվել հունիսին Կոսովոյի ու Չեռնոգորիայի թիմերի դեմ կայացած ընկերական […] ...

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

20:13 20.06.2025

Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների

Բուժաշխատողի օրվան ընդառաջ՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել է Երևանի մի շարք բուժհաստատությունների աշխատակիցների: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երկրորդ տարին անընդմեջ Երևանի քաղաքապետարանն իր երախտագիտությունն է հայտնում մայրաքաղաքի բուժաշխատողներին: Քաղաքապետը բարձր է գնահատել բժիշկների դերը՝ նշելով, որ նրանց բարդ ու պատասխանատու աշխատանքի շնորհիվ փրկվում են մարդկային կյանքեր: Իր ուղերձում քաղաքապետը, շնորհավորելով տոնի առիթով, […] ...

SHANTNEWS

20:00 20.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP