22:15 12.05.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է մորաքրոջ հարսի հետ կապված պատմությանը:
Հիշեցնենք, որ լուրեր էին տարածվել, թե Ավշարի դպրոցի տնօրենը մարզպետի բարեկամուհին է, հենց դրա համար էլ նշանակվել է:
«Այդ պատմությունն ի սկզբանե: Խոսքը գնում է Ավշարի դպրոցի տնօրենի մրցույթում հաղթած անձնավորության մասին, որը բացարձակ կապ չի ունեցել ինձ հետ: Նույնիսկ տասներորդական ազգակցական որևէ կապ չկա: Ուղղակի մարդիկ փորձեցին շահարկել, հաղթած թեկնածուին կապել մարզպետի հետ, և էստեղ իրենց դիվիդենտները շահել»,- ասել է Գարիկ Սարգսյանը:
Հաղորդավար Արամ Աբրահամյանը հիշեցրել է այն տեսագրության մասին, որտեղ Գարիկ Սարգսյանը, ՀՀ վարչապետի ներկայությամբ, չի հերքում, որ կինը, որի մասին խոսվում է, իր բարեկամուհին է.
«Էտեղ շոշափվում էր մի կնոջ անուն, ով իմ հետ ազգակցական կապ ունի, բայց դպրոցի տնօրենը բացարձակ կապ չունի: Մարդը, որի անունը շոշափվեց, իրականում իմ մորաքրոջ հարսն է, բայց նա աշխատում է այլ դպրոցում և կապ չի ունեցել Ավշարի դպրոցի դեպքերի հետ»,- ասել է Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն18:12 12.06.2025
Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին: Ընդգծելով Եվրոպայի խորհրդի հետ երկարամյա համագործակցության կարևորությունը՝ նախարարը նշել է, որ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող բարեփոխումները բազմաոլորտ բնույթ ունեն՝ ընդգրկելով արդարադատության համակարգի գրեթե բոլոր ուղղությունները։ Նախարարն անդրադարձել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերին, սահմանադրական բարեփոխումներին և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարմանը՝ ընդգծելով Եվրոպայի […] ...
18:07 12.06.2025
Հուլիսի 1-ից ՀՀ-ից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն ուղևորների ցուցակի առկայությամբ. ՏԿԵՆ2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված […] ...
17:55 12.06.2025
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ մեկնել է ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանըՀունիսի 15-ին կմեկնարկի ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ կմասնակցի, 63 խաղ կկայանա, ռեկորդային մրցանակներ կլինեն: Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն այս մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հենրիխ Մխիթարյանը: «Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»: ...
17:48 12.06.2025
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 12-ին՝ ժամը 12:57-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ սարալանջից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն […] ...
17:43 12.06.2025
Հրազդանցի 44-ամյա տղամարդը հայտնաբերվել է գողոնով հանդերձՀունիսի 9-ին Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ 44-ամյա տղամարդը, օգտվելով վաճառողի բացակայությունից, խանութի մոտից գողացել է հեծանիվ: Համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա Միկրոշրջան թաղամասում, գողացած հեծանիվով հանդերձ, հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հրազդանի բնակիչ 44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը […] ...