Պետական պաշտոնյան պետք է ավելի շատ վարձատրվի, քան մասնավոր սեկտորում. Սուրեն Սահակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+32.09 oC

Պետական պաշտոնյան պետք է ավելի շատ վարձատրվի, քան մասնավոր սեկտորում. Սուրեն Սահակյան

22:34 11.05.2019

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է պարգևատրումներին.

«Հեղափոխությունից հետո ես տեսել եմ, թե ինչպես են լավ մասնագետները խուսափում պետական ծառայության անցնել և փաստարկներից մեկը աշխատավարձի ցածր մակարդակն էր: Ես չէի ասի, որ 400 հազար դրամ տալով՝ մենք կոռուպցիայից զերծ ենք պահում մարդկամց: Պետք է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքար մղվի»:

Սուրեն Սահակյանը նշեց, որ ճիշտ կլինի, եթե քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրանան.

«Պետական պաշտոնյան պետք է ավելի շատ վարձատրվի, քան մասնավոր սեկտորում: Այդ դեպքում լավ մասնագետներ ներգրավելու հիմքեր կստեղծվեն: Եթե ավագանին, քաղաքապետարանը, լավ կառավարեն, բյուջեն կմեծանա, և իրենց աշխատավարձերը կբարձրանան»:

Նրա խոսքով՝ այս պահին քաղաքը շարունակում է լուրջ խնդիրներ ունենալ՝ վերելակների, տրանսպորտի և աղբահանության հարցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

17:33 12.06.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը

Հունիսի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ գեներալ-մայոր Սամարթ Նագարի գլխավորությամբ: Հնդկաստանի, Իրանի, Բանգլադեշի, Մյանմայի և Ռուանդայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական պաշտոնյաներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում: Ողջունելով արդեն իսկ երկրորդ անգամ Հայաստան այցելող Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ […] ...

Հնդկական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 204 դի

17:26 12.06.2025

Հնդկական ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 204 դի

Հնդկաստանում ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 204 դի, իսկ 41 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է հնդկական Hindu թերթը՝ հղում անելով Ահմեդաբադի ոստիկանության կոմիսարը։ «Մենք հայտնաբերել ենք 204 մարմին, 41 վիրավոր տեղափոխել է հիվանդանոց», – հրատարակությանը հայտնել է ոստիկանության աշխատակիցը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում հունիսի 12-ին վթարի է ենթարկվել Air India […] ...

Անսպասելի որոշում․ «Բարսելոնան» վետերան խաղացողի է հրավիրում

17:20 12.06.2025

Անսպասելի որոշում․ «Բարսելոնան» վետերան խաղացողի է հրավիրում

ՊՍՎ-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Իվան Պերիշիչը հնարավոր է՝ տեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հանսի Ֆլիկը հրավիրելու է խորվաթ ֆուտբոլիստին, որն ազատ գործակալի կարգավիճակում է: Պերիշիչը և Հանս Դիտեր Ֆլիկը համատեղ աշխատել են Մյունխենի «Բավարիայում»: Գերմանացի մասնագետին դուր է գալիս այն, որ խորվաթ վետերանը կարող է մի քանի խաղային դիրքում հանդես գալ: ...

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

17:14 12.06.2025

Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այնպես էլ առաջիկա տարիների քաղաքականության աղյուսակներում ներառվելիք միջոցառումները: Կողմերն արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը: ...

Հայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները

17:09 12.06.2025

Հայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող է ճանաչվել երկուական դպրոց: Հաղթող դպրոցներ Երևան «Երևանի Ա. Շիրվանզադեի […] ...

Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը

17:02 12.06.2025

Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը

Կառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը: Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։ […] ...

BACK_TO_TOP