ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+21.09 oC

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել

16:42 11.06.2025

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը Նիդերլանդներ կատարած աշխատանքային այցի ընթացքում Նիդերլանդների միջազգային հարաբերությունների «Կլինգենդայլ» ինստիտուտում մասնակցել է քննարկման, որը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին:

Ինստիտուտի Անվտանգային բաժնի ղեկավար Բոբ Դինը եւ ավագ փորձագետ Մարինա Օհանջանյանը կարեւորել են Հայաստանի ու Նիդերլանդների միջեւ ռազմավարական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ անդրադարձել տարածաշրջանային եւ անվտանգային խնդիրներին:

Քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Հասմիկ Հակոբյանը եւ Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մանրամասները, ինչպես նաեւ ՀՀ հարաբերությունները տարածաշրջանի մյուս պետությունների հետ: Կարեւորվել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումը, Հայաստանին ժողովրդավարական պետությունների աջակցության անհրաժեշտությունը:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հաագայում հանդիպում է ունեցել նաեւ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի գործադիր տնօրեն Ռոուսբումի հետ: Հանդիպման ընթացքում Թիմեն Ռոուսբումը խոսել է ինստիտուտի ժողովրդավարության աջակցության ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանում իրականացվող ծրագրերի եւ դրանց նպատակների մասին:

Քննարկվել են ժողովրդավարության կրթության, քաղաքական երկխոսության, երիտասարդներին քաղաքական կյանքին ներգրվվման, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ հարցեր:

ԱԺ պատվիրակությունը կարեւորել է Նիդերլանդների աջակցությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին ու ներկայացրել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված մեր երկրի քայլերը:

Այցի ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հյուրընկալվել է Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեում: Կոմիտեի գործադիր տնօրեն Յուրի Բուհրիեր Տավանիերի հետ քննարկվել են մարդու իրավունքների, հանրային կառավարման, արդարադատության եւ այլ ոլորտներում Հայաստանում կոմիտեի իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքացիական հասարակությունների դերին ու նշանակությանը, ներկայացվել է Հայաստանի քաղհասարակության համար դրական հնարավորությունները 2018 թվականի հեղափոխությունից հետո:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը կարեւորել է կոմիտեի աշխատանքը եւ քաջալերել կոմիտեին շարունակելու իրենց աշխատանքն ու համագործակցությունը Հայաստանի հետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

23:59 12.06.2025

Օղակաձև այգին ազատվում է կանաչ գոտում կառուցված շինություններից

Օղակաձև այգում՝ Ավետիք Իսահակյանի արձանի ետնամասում ապամոնտաժվել է կանաչ գոտում կառուցված շինությունը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այս տարածքը կրկին դառնում է այգու մաս՝ բաց ու հասանելի բոլորի համար։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

23:51 12.06.2025

Տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ

Հունիսի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել է Կուսակցության կանոնադրության փոփոխության նախագիծը, ինչպես նաև հանրային կարևորության այլ հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

23:48 12.06.2025

«Սևան» գաղութի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «ISUZU» բեռնատարը. վերջինը կողաշրջվել է, «Mercedes»-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին

Հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Սևան» գաղութի մոտ բախվել են 19-ամյա Մայիս Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի և 26-ամյա Միսակ Մ.-ի վարած «ISUZU» մակնիշի բեռնատարը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է և հայտնել ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին: […] ...

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

23:39 12.06.2025

Հայ շախմատիստների արդյունքները «Delhi International Open 2025» միջազգային մրցաշարի նախավերջին խաղափուլից առաջ

Հնդկաստանում ընթացող «Delhi International Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը 2 խաղափուլ։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Նախավերջին խաղափուլից առաջ հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուէլ Պետրոսյանը 8 հնարավորից ունեն 6.5 միավոր և գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 6-րդ հորիզոնականներում: Նախավերջին խաղափուլը կմեկնարկի վաղը՝ Հայաստանի ժամանակով 8:30-ին: Խաղերին կարող եք […] ...

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

23:30 12.06.2025

ԵՄ գործընկերների հետ քննարկեցինք տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր․ Արման Եղոյան

ԱԺ-ում եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների` Հայկ Կոնջորյանի և Տաթևիկ Գասպարյանի հետ Եվրոպական միության խորհրդարանում հանդիպել են ԵՄ գործընկերների հետ, քննարկել ՀՀ֊ԵՄ հարաբերություններին, դրանցում ԵՄ անդամ երկրների դերին, ինչպես նաև` տարածաշրջանային ընթացիկ զարգացումներին վերաբերող հարցեր։ «Մասնավորապես հանդիպեցինք՝ Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի (SEDE) նախագահ […] ...

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

23:26 12.06.2025

ԱԳ փոխնախարարը ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման դեմ ուղղված Հայաստանի ջանքերը

Հունիսի 12-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Իրացնելով օվկիանոսի, կլիմայի և կենսաբազմազանության փոխկապակցվածությունը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և աղտոտման հասցեագրմանն ուղղված միջազգային ջանքերի ներդրման վերաբերյալ Հայաստանի […] ...

BACK_TO_TOP