12:19 12.05.2019
2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:
Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում միջնորդների, հատկապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար, որը կարևորագույն դեր ունեցավ այս համաձայնագրերի կնքման գործում։ Հետագայում այդ համաձայնագրերը և դրանց նշանակությունը գնահատվեցին և հավանության արժանացան միջազգային հանրության կողմից, մասնավորապես 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում։
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողությունը պաշտպանելու և հակազդելու Ադրբեջանի կողմից ավերիչ ագրեսիային ու 1990-ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակության ամուր հիմքեր և ազատորեն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը` ուղղված ինքնորոշման իրավունքի լիարժեքորեն իրացմանը: Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը:
Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման և ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ վերահաստատեցին իրենց աջակցությունը 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին և պնդեցին դրանք հարգելու կարևորության վրա:
Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն: Ավելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար:
Հրադադարի ռեժիմը հարգելու մասին 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները մատնանշում են քաղաքական կամքի կարևորությունը զինադադարը պահպանելու և էսկալացիայի ռիսկը նվազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մեկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում և սահմանին: Այս ցավալի միջադեպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին և դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարևորությունը։ Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն։
Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին։
Այս տարեդարձը նաև խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ տևական խաղաղությանը, ինչը բազմիցս վերահաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ թվում նաև 2019 թ․ մարտի 29-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում։
22:30 11.06.2025
Հայաստանի հավաքականը` Եվրոպայի թիմային չեմպիոն17:20 12.06.2025
Անսպասելի որոշում․ «Բարսելոնան» վետերան խաղացողի է հրավիրումՊՍՎ-ի և Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Իվան Պերիշիչը հնարավոր է՝ տեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Bild-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Հանսի Ֆլիկը հրավիրելու է խորվաթ ֆուտբոլիստին, որն ազատ գործակալի կարգավիճակում է: Պերիշիչը և Հանս Դիտեր Ֆլիկը համատեղ աշխատել են Մյունխենի «Բավարիայում»: Գերմանացի մասնագետին դուր է գալիս այն, որ խորվաթ վետերանը կարող է մի քանի խաղային դիրքում հանդես գալ: ...
17:14 12.06.2025
Ֆինանսների նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենինՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ինչպես ՀԲ «Զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) ծրագրի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքը, այնպես էլ առաջիկա տարիների քաղաքականության աղյուսակներում ներառվելիք միջոցառումները: Կողմերն արձանագրել են համագործակցության հաջող ընթացքը և անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանն ուղղված ՀՀ կառավարության հանձնառությունը: ...
17:09 12.06.2025
Հայտնի են «Մշակութային վերջին զանգ» մրցույթում հաղթող ճանաչված դպրոցներըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարած մշակութային կրթության տարվա շրջանակում անցկացվել է «Մշակութային վերջին զանգ» մրցույթը: ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցութային հանձնաժողովն ամփոփել է արդյունքները՝ ըստ սահմանված գնահատման սանդղակի: Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում, ինչպես նաև մայրաքաղաքում հաղթող է ճանաչվել երկուական դպրոց: Հաղթող դպրոցներ Երևան «Երևանի Ա. Շիրվանզադեի […] ...
17:02 12.06.2025
Կիրականացվի Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրըԿառավարությունը հաստատել է Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական երկրորդ ծրագիրը: Որոշման նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը՝ Իջևան համայնքը մեկ ամբողջական կլաստեր դարձնելու տրամաբանությամբ։ […] ...
16:55 12.06.2025
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումԼուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
16:50 12.06.2025
Դու չափազանց շատ ես խոսում․ Մեսսին՝ ԽամեսինԱշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրի Արգենտինա – Կոլումբիա խաղի ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել, հայտնում է TyC Sports-ը: Լիոնել Մեսսին մոտեցել է մրցակցի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ու նրա հետ փոխանակել մի քանի բառ, որոնցից մի քանիսը կարողացել է ֆիքսել TyC Sports-ի տեսախցիկը: «Ասում էիր, որ մեզ օգնել են եզրափակչում: Դու […] ...