11:30 15.05.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր՝ մեկ օրից էլ քիչ տևած մոսկովյան այցն ամփոփել է թվիթերյան գրառմամբ: Նա մասնավորապես գրել է, որ հանդիպումները դեպի առաջ կատարված դրական քայլեր են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը նախկինում ցույց են տվել, որ կարող են փոխգործակցել միջազգային առանցքային հարցերում: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում աշխատել մեզ հետ, որպեսզի փոխենք հարաբերությունների հետագիծը՝ ի շահ երկու ժողովուրդների»,- ասել է Մայք Պոմպեոն:
Today’s meetings were a positive step forward. U.S. & #Russia have demonstrated in the past that we can cooperate on key international issues. We urge Russia to work with us to change the trajectory of the relationship for the benefit of both nations. pic.twitter.com/LDoixnsTVe
— Secretary Pompeo (@SecPompeo) May 14, 2019
Հիշեցնենք, որ Մայք Պոմպեոն երեկ 3 ժամ տևողությամբ հանդիպում է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, ապա երկու դիվանագետները հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Կրեմլում ասել են, որ նկատել են ԱՄՆ-ի գործնական տրամադրվածությունը և ողջունել են ԱՄՆ-ի նախագահի ցանկությունը՝ հանդիպելու ՌԴ նախագահին, բայց հարաբերություններում բեկում չեն նկատել:
ԱՄՆ և ՌԴ նախագահները կարող են հանդիպել այս տարվա հունիսին, Օսակայում՝ Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակում:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...