17:46 18.05.2019
Ծննդավայրը՝ Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաք։
Ծննդյան ամսաթիվ՝ 1048թ, մայիսի 18
Օմար Խայամ՝ բանաստեղծ, մաթեմատիկոս, աստղագետ և փիլիսոփա: Միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, ում հանրահաշվական աշխատությունները Եվրոպայում հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։
Հետաքրքիր փաստեր
Օմար Խայամի մասին տեղեկությունները քիչ բան են պատմում նրա անցած ուղու, կյանքի ու կենցաղի մասին: Խայամ (خیام) մասնիկը թարգմանաբար նշանակում է «վրանագործ», որտեղից էլ ենթադրություններ կան, որ նա ծնվել է վրանագործների ընտանիքում։
8 տարեկանում նա արդեն գիտեր Ղուրանը, իսկ 12 տարեկանում Նիշապուրի մադրասի աշակերտ էր։ Բժշկի մասնագիտությամբ Օմարի հետաքրքրությունները սակայն այլ էին՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատություններ։
Նրա հետագա ուղին իրեն տանում է դեպի թվերի աշխարհ: Անսովոր խելքով ու գիտելիքներով աչքի ընկնող երիտասարդին նկատում է սելջուկ սուլթան Մելիք-Շահ I-ը և նա դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։
Բժշկի մասնագիտությամբ, մաթեմատիկական նախասիրություններով Օմարը, սակայն, 21-րդ դարում հատկապես հայտնի է իր քառյակներով ու իմաստուն մտքերով:
5 խորհուրդ Օմար Խայամից
1. Նույն պատուհանից երկուսը նայում էին: Մեկը տեսավ անձրև ու կեղտ, մյուսը` կանաչ սաղարթ, գարուն ու կապույտ երկինք:
2. Ում կյանքն է հարվածում, նա շատ բաների կհասնի: Աղի վրայից կերած մեղրն ավելի քաղցր է: Ով լաց է եղել, նա անկեղծ է ծիծաղում: Ով մահացել է, գիտի, որ ապրում է:
3. Մի՛ նախանձիր նրան, ով հարուստ է և ուժեղ, արևածագին միշտ հաջորդում է մայրամուտը:
4. Նվիրել ինքդ քեզ՝ չի նշանակում մատուցել: Նույն անկողնում քնել՝ չի նշանակում միասին քնել: Վրեժ չլուծել՝ չի նշանակում ամեն ինչ ներել: Կողքին չլինել՝ չի նշանակում չսիրել:
5. Իմաստուն ապրելու համար շատ բան է պետք իմանալ, բայց սկզբի համար մի՛ մոռանա. քաղցած մնա, բայց մի՛ կեր՝ ինչ պատահի, և եղիր մենակ, բայց ոչ նրա կողքին, ով պատահի:
Քառյակներ
Ինչ ժամանակ վիշտը սրտիդ տիրանա
Կամ վիճակիդ հոգսը վզիդ ծանրանա,
Ուրիշների սրտի հալը հարցրա,
Որ քո հոգուց ամեն մի ցավ վերանա:
***
Տիկնիկ ենք մենք, ճակատագիրը` դերասա’ն,
Պատկե’ր չէ սա, այլ` հավաստի՜ և իրակա’ն,-
Մի քանի օր կխաղա՜նք այս բեմ — աշխարհում,
Մինչ մեզ նորից նետեն սնդո’ւկն անէության:
***
Երազիս մեջ մի իմաստուն ասաց ինձ,
Թե ոչ մի մարդ խեր չի տեսել դեռ քնից.
Իսկ ինչ պիտի անես, երբ քո մահը գա,–
Խմիր, քանի… արթնանում ես դեռ քնից…
21:05 26.06.2025
Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել․ ԾառուկյանԽառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը դիմել է քննադատներին։ «Թքած ունեմ, թե ինչ են խոսում իմ մասին։ Ինձ ատողները կարող են ավելի շատ ատել ինձ։ Դուք միայն շատ դիտումներ եք բերում ինձ»,- Արման Ծառուկյանի խոսքերը մեջբերում է Red Corner MMA-ն։ Վնասվածքի պատճառով ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ մենամարտից հրաժարվելուց հետո Արման […] ...
20:50 26.06.2025
Քննարկվել են ՀՀ դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիներըՀունիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի ղեկավար Անդրեա Բերդեզինսկիի և ակադեմիայի փոխտնօրեն, ԱԳՆ մարդկային ռեսուրսների հարցերի պատասխանատու Ադրիան Պոլմանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Գերմանիայի Արտաքին ծառայության (դիվանագիտական) ակադեմիայի միջև համագործակցության հնարավոր ուղիները՝ մասնավորապես փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների […] ...
20:37 26.06.2025
Երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում․ փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնությունՀունիսի 26-ին, ժամը 15:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի բակում երեխան արգելափակվել է ճաղավանդակների արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել արգելափակումից։ ...
20:25 26.06.2025
«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Յամալից«Բարսելոնայի» մի խումբ ֆուտբոլիստներ դժգոհ են Լամին Յամալի գործողություններից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողները դժգոհ են ակումբի տրանսֆերային արշավին Յամալի չափազանց ներգրավվածությունից։ Մասնավորապես, ակումբը ոգևորված է Նիկո Ուիլյամսի հնարավոր տեղափոխությամբ, որը, ենթադրաբար, ընթանում է բացառապես Լամինի՝ իր ընկերոջ հետ նույն թիմում խաղալու ցանկության շնորհիվ։ Նշվում է նաև, որ «Բարսելոնայի» մի շարք […] ...
20:13 26.06.2025
Դեսպան Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ-ում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետՀունիսի 25-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի հանդիպումը ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ։ Հանդիպմանը դեսպան Խաչատրյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովին և պատգամավորներին Հայաստանին և հայ ժողովրդին վերաբերող հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, ինչպես նաև հայ ժողովրդին համերաշխության և աջակցության ցուցաբերման համար։ Բարձր է գնահատել խմբի նախագահ Լորան […] ...