15:32 06.06.2019
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՓԲ ընկերությունում առանձնապես խոշոր չափերով խարդախություն, յուրացում և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերության առաջատար հաշվապահին:
Նախնական քննության տվյալներով՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահը, հասանելիություն ունենալով և տիրապետելով ընկերության դրամաշրջանառության վերաբերյալ տեղեկություններին, 2017թ. հունվարի 16-ից 2018թ. հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընկերության բանկային հաշիվներից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ, յուրացմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ և համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 13.600.000 ՀՀ դրամ գումարներ:
Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է հափշտակության և յուրացման մեխանիզմը:
Այսպես՝ ընկերության առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության խորհրդի նախագահի վստահությունը չարաշահելու միջոցով, ընկերության բանկային հաշվից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, այդ հաշվի սպասարկման համար նախատեսված «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով կազմել և 2017թ. հունվար և նույն թվականի հուլիս ամիսներին ՓԲ ընկերության խորհրդի նախագահի հաստատմանն է ներկայացրել համապատասխանաբար 6.691.239 և 5.494.508 ՀՀ դրամ գումարի վճարման հանձնարարականներ, որոնց վճարման նպատակը տողում խաբեությամբ լրացրել է իբրև եկամտային հարկ, իսկ որպես գումարը ստացողի հաշիվ՝ այլ բանկում ունեցած իր անձնական հաշվեհամարը: ՓԲ ընկերության խորհրդի նախագահը, վստահելով հաշվապահին, վճարման հանձնարարականում ուսումնասիրել է միայն վճարման նպատակը, «օնլայն բանկինգ» համակարգի միջոցով հաստատել նշված վճարումը, որի արդյունքում «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից առաջատար հաշվապահի բանկային հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 12.185.747 ՀՀ դրամ գումար, որը նա խարդախությամբ հափշտակել է, կանխիկացրել և օգտագործել իր անձնական կարիքների համար:
Բացի այդ, ընկերության առաջատար հաշվապահը, լիազորված լինելով ՓԲ ընկերության անունից հանդես գալ հարկային և այլ մարմիններում, հնարավորություն ունենալով ինքնուրույն կատարել գործողություններ, այդ թվում՝ ներկայացնել ու ստանալ փաստաթղթեր, ընկերության հարկային գերավճարներից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. փետրվարին դիմել է հարկային տեսչություն` գերավճարների գումարից 5.000.000 ՀՀ դրամ ՓԲ ընկերության բանկային հաշվին հետ փոխանցելու խնդրանքով:
2018թ. փետրվարի 26-ին հարկային մարմնի կողմից նշված փոխանցումը կատարվել է, որից հետո հաշվապահը յուրացման եղանակով, նույն բանկային հաշվից իր անձնական բանկային հաշվին փոխանցումներ կատարելով և գումարը կանխիկացնելով, հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 4.980.000 ՀՀ դրամ գումար, որից 4.800.000 ՀՀ դրամը փոխանցել է իբրև եկամտային հարկ, իսկ 180.000 ՀՀ դրամը՝ իբրև աշխատավարձ:
Այնուհետև առաջատար հաշվապահը, «Էներգաչափ» ՓԲ ընկերության բանկային հաշվից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. հոկտեմբերին գնացել է նշված ընկերության գրասենյակ և օգտվելով ՓԲ ընկերության խորհրդի նախագահի աշխատասենյակի դռան բաց լինելու հանգամանքից` վերջինիս աշխատասեղանի վրայից վերցրել է ընկերության բանկային հաշվի սպասարկման «օնլայն բանկինգ» համակարգի հասանելիության էլեկտրոնային կրիչը, որի միջոցով նույն օրն իր աշխատանքային համակարգչի օգտագործմամբ հասանելիություն է ստացել ընկերության բանկային հաշվին, դրամական փոխանցում կատարել իր անձնական բանկային հաշվին` նշված կրիչով հաստատելով փոխանցումը, այդ կերպ ընկերությունից հափշտակելով առանձնապես խոշոր 13.600.000 ՀՀ դրամ գումար: Այնուհետև, հանցագործությունն ավարտին հասցնելու, այն է՝ մինչև գումարի կանխիկացումը դրա փոխանցման հանգամանքը թաքցնելու նպատակով, փոփոխել է էլեկտրոնային կրիչի գաղտնաբառը և այն թողել վերջինիս աշխատասեղանին, իսկ հափշտակված 13.600.000 ՀՀ դրամը նույն օրը նա իր բանկային հաշվից կանխիկացրել և օգտագործել է անձնական կարիքների համար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Էներգաչափ» ՓԲ ընկերության առաջատար հաշվապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
09:20 14.05.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում ըն ՀՀ ՊՆ-ից: ...
09:00 14.05.2025
Կանադայի վարչապետը կմասնակցի Հռոմի պապ Լեո XIV-ի գահակալությանըԿանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 18-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կմասնակցի Հռոմի պապ Լեո 14-րդի գահակալության արարողությանը, այս մասին ասված է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Քարնին Հռոմում կլինի մայիսի 16-18-ը։ Իտալիա կատարած այցի ընթացքում վարչապետը մտադիր է նաև հանդիպումներ ունենալ օտարերկրյա առաջնորդների հետ, ովքեր կմասնակցեն գահակալության պատարագին։ Ինչպես ավելի […] ...
08:50 14.05.2025
Լիբանանն ասել է, որ Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է օգուտ բերել ԲեյրութինԼիբանանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ սահմանափակող միջոցները չեղարկելու մտադրությունը, որի մասին նա հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի ժամանակ։ Այս մասին ասվում է հանրապետության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Աունի հայտարարության մեջ, որը տեղադրված է X-ում։ «Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դամասկոսի դեմ պատժամիջոցները չեղարկելու համարձակ որոշումը ևս մեկ քայլ կլինի Սիրիայում իրավիճակի բարելավման ուղղությամբ։ Մենք […] ...
08:40 14.05.2025
Մակրոնը դեռ չի մտածում երրորդ ժամկետով ընտրվելու հնարավորության մասինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հիշեցրել է, որ ինքը երկրի պատմության մեջ առաջին պետության ղեկավարն է, ով չի կարող երրորդ անգամ ընտրվել սահմանադրական սահմանափակումների պատճառով, սակայն վստահեցրել է, որ չի մտածում այդ մասին և կենտրոնացած է իր ներկայիս մանդատի վրա։ «Ես մեր պատմության առաջին նախագահն եմ, և դա հրապարակավ կասեմ, որը սահմանադրական իրավունք չունի վերընտրվելու։ Նման […] ...
08:30 14.05.2025
Ջոն վան’տ Սխիպը և Արոն Վինտերը պարգևատրել են ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույններինՀայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը և օգնական Արոն Վինտերը պարգևատրել են Երևանում ավարտված ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի հաղթողներին և լավագույն ֆուտբոլիստներին։ Վան’տ Սխիպը պարգևատրել է Մ15 մրցաշարի հաղթող Վրաստանի թիմի ավագին և մինչև 14 տարեկանների պայքարում լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, Հայաստանի թիմի ավագ Նարեկ Ավետիսյանին։ Վինտերից հատուկ մրցանակ են ստացել Մ15 մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ […] ...
08:24 14.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...