10:48 10.06.2019
Ղազախստանում երեկ՝ հունիսի 9-ին կայացած արտահերթ նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո նախագահի պաշտոնակատար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին՝ վստահության համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է թեկնածուի շտաբի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն՝ միջազգային դիտորդները հայտնել են, որ ընտրություններն անցել են առանց ընտրախախտումների, բաց և հանգիստ մթնոլորտում:
Նախագահի պաշտոնի համար պայքարում էր 7 թեկնածու: Ըստ exit փոլերի արդյունքների՝ Տոկաևը հավաքել է ձայների ավելի քան 70 %-ը:
Ընտրություններին զուգահեռ հազարավոր մարդիկ չարտոնված ցույցերի են մասնակցել: Ձերբակալվել է շուրջ 500 մարդ: Ցուցարարները պնդում էին, որ ընտրություններն անարդար են, իսկ դրանց արդյունքը՝ կանխորոշված, քանի որ Տոկաևը նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի էլիտայի ներկայացուցիչ է:
Իրավապահները հայտարարել են, որ չարտոնված ցույցերը հրահրել է երկրում արգելված «Ղազախստանի ժողովրդավարական ընտրություն» ընդդիմադիր շարժման ղեկավար Մուխտար Աբլյազովը: Վերջինս արտերկրից իր կողմնակիցներին կոչ է արել հունիսի 9-10-ին բողոքի ակցիայի դուրս գալ:
Ղազախստանում արտահերթ նախագահական ընտրություններ էին հայտարարվել այն բանից հետո, երբ մարտի 20-ին նախագահ Նուսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց: Նա երկիրը ղեկավարում էր գրեթե 30 տարի:
22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-ի22:10 12.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվը հասել է 227-իԳազայի հատվածում պարենամթերքի մատակարարման ճգնաժամի ֆոնին թերսնման հետևանքով մահացածների թիվը հասել է 227-ի, այդ թվում՝ 103 երեխա, երեքշաբթի օրը հայտնել է պաղեստինյան կիսանկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել է սովից և թերսնումից մահացած հինգ մարդու, այդ թվում՝ երկու երեխայի։ Այսպիսով, սովից մահացածների ընդհանուր թիվը հասցվել է 227-ի», – ասվում է […] ...
21:54 12.08.2025
Մոտ էի երազանքիս ակումբ տեղափոխվելուն․ Լևանդովսկի«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին BBC-ի հետ զրույցում նշել է, որ ժամանակին մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: «2012 թվականին «Բորուսիայում» երկրորդ մրցաշրջանն անցկացնելուց հետո մոտ էի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ես այո էի ասել, բայց ակումբը բարդացրեց գործընթացը: Ցանկանում էի պայմանագիր ստորագրել և աշխատել Ֆերգյուսոնի հետ, բայց «Բորուսիան» չցանկացավ վաճառել տրանսֆերս, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար […] ...
21:45 12.08.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կիմ Չեն Ընի հետՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Երկու կողմերն էլ վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ բոլոր ոլորտներում բարեկամության, բարիդրացիության և համագործակցության հետագա զարգացմանը՝ համաձայն Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև 2024 թվականի հունիսի 19-ին Փհենյանում ստորագրված «Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին» պայմանագրի», – ասվում է […] ...
21:29 12.08.2025
Առավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր. ՆԳ նախարարԱռավել քան կարևոր է երիտասարդների ձայնը լսելի դարձնել տարբեր բարեփոխումների իրականացման ճանապարհին ոչ թե վաղը, այլ հենց այսօր․ ՆԳ նախարարը հանդիպել է Երիտասարդական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:19 12.08.2025
Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետՈւկրաինայի ազգային հավաքականի և «Բորնմութի» պաշտպան Իլյա Զաբարնին տեղափոխվել է ՊՍԺ, հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը: 22-ամյա կենտրոնական պաշտպանը փարիզցիների հետ կնքել է 5 տարվա պայմանագիր: Պաշտպանը Կիևի «Դինամոյի» սան է և ուկրաինական ակումբից 2023 թվականի հունվարին 23 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր «Բորնմութ», որի կազմում անցկացրած 86 խաղում աչքի է ընկել դարպասի 1 […] ...