16:10 10.06.2019
««Մտքերի գագաթնաժողովն» ընդունեք ՀՀ նախագահի կողմից որպես փոքրիկ ներդրում, որ իր ամենօրյա պարտականություններից դուրս է` որպես նախագահական նախաձեռնություն»,- հունիսի 10-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Մտքերի գագաթնաժողով»-ին, ասաց նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահը, կարևորելով երկրի զարգացման և առաջխաղացման համար նման կոնֆերանսների անցկացումը, նշեց, որ ծրագրել է` այսպիսի միջազգային կոնֆերանսների շարքը շարունակական է լինելու: Նրա խոսքերով` մեկ օրում չես կարող երկիր կառուցել, նույնիսկ 30 տարում, անընդհատ աշխատանքի, ներդրման կարիք կա և այստեղ կարևոր է, որ մենակ չանես՝ ինքդ քո մեջ փակված, այլ աշխարհի հետ համագործակցելով: Այսօր շատ է խոսվում ներդրումների մասին, դրա համար բազմաթիվ բաղադրիչներ են անհրաժեշտ:
«Որպեսզի ունենաս ճշգրիտ, լավ ձևավորված, մրցունակ պետություն, պետք է ունենաս հարկային տնտեսական քաղաքականություն, դատարաններ, որ անաչառ են: Ես ինքս զբաղվել եմ գործարար աշխատանքով և կարող եմ ասել, որ աշխարհում ոչ մի ներդրող ներդրում չի կատարի երկրում, որտեղ վստահություն չունես, որ կարող ես քո խնդիրները լուծել ուղղակի պարզ ձևով՝ գնալ կամ դատարան կամ արբիտրաժ: Այստեղ երկրի կարիք ունես, որտեղ հստակ ծրագիր կա, գիտես այդ երկիրն այսօրվանից 5, 10 կամ 20 տարի հետո որտեղ է լինելու, որովհետև ներդրում չես անում 2 օրվա համար, այլ 20 տարվա կամ 10 տարվա համար»,- ասաց նախագահը՝ ընդգծելով, որ երկիրը զարգացնելու բաղադրիչները շատ են և դրանցից մեկը նաև երկրի ճանաչելիությունն է:
Նախագահի խոսքերով` երկիրը կարող են ճանաչել տուրիստական ճանապարհով, գործարքներ անելով, բայց կա նաև մեկ այլ՝ ծրագրային տարբերակը, որը հենց «Մտքերի գագաթնաժողով»-ի նման կոնֆերանսներ կազմակերպելու միջոցով է լինում:
«Այս տարի ես ծրագրում եմ 1 կամ 2 նույնպիսի կամ նույնիսկ ավելի մեծ՝ տարբեր ֆորմատով կոնֆերանսներ կազմակերպել, հատկապես, որ այսպիսի կոնֆերանսները մեր երկրի վրա համարյա չնչին ծախս ունեն, փոքր բեռ են, քանի որ ֆինանսավորվում են և´ մասնակիցների և´ բարերարների կողմից»,- նշեց նախագահը:
18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքըՄեկնարկել է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է Հայաստանի չեմպիոնի մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել noah.am կայքից։ Արժեքը 1500-2000 դրամ է։ Հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին` Աբովյանի Վահագն Թումասյանի անվան ստադիոնում։ ...
19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...